Փարիզի հաշտության պայմանագիր (1856)
Փարիզի հաշտության պայմանագիր, միջազգային պայմանագիր, որը ստորագրվել է 1856 թվականի մարտի 18 (30)-ին Փարիզոխմ, Ռուսաստանի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սարդինիայի, Թուրքիայի, Պրուսիայի ներկայացուցիչների կողմից[1]։
Փարիզի հաշտության պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | հաշտության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1856 թ. մարտի 18 (30)-ին Փարիզ |
Կողմեր | Ռուսաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սարդինիա, Թուրքիա, Պրուսիայի թագավորություն |
Պարտություն կրելով Ղրիմի 1853-1856 թվականներին տեղի ունեցած պատերազմում, հասունացնող հեղափոխության իրադարձությունների պայմաններում, Ռուսաստանի կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Օգտվելով հաղթող երկրների, և հիմնականում Ֆրանսիայի ու Անգլիայի սրվող հակասություններից, ռուսական դիվանագիտությունը կարողացավ որոշակիորեն մեղմացնել հաշտության պայմանները։
Պայմանագրի համաձայն Ռուսասատանը Փոքր Ասիայում Թուրքիային էր վերադարձնում Կարսը, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից գրված մյուս հողերը, իսկ հաղթող տերությունները իրենց զորքերը դուրս էին բերում Ղրիմի թերակղզուց։ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբի գետաբերանը և նրան հարակից Հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոքային, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուասատանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմական նավատորմ և ռազմածովային զինապահեստներ ունենլու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական շոգենավ)։ Ռուսասատանը պարտավորվում էր Ալանդյան կղզիներում (Բալթիկ ծով) չկառուցել ռազմական ամրություններ։ Կողմերը պարտավորվում էին չխախատել Օսմանայան կայսրության տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երշխավորում էին Դանուբյան իշխանությունների ու Սերբիայի ինքնավարությունը։
Ղրիմի պատերազմը և Փարիզի հաշտության պայմանագիրը փոխեցին միջազգային իրադրությունը Եվրոպայում։ Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաստանի դիրքերը թուլացան, առավել սրվեց Արևելյան հարցը։ 1870-71 թվականներին միջազգային իրադրության բարենպաստ պայմաններում Ռուսաստանը վերկանգնվեց իր իրավունքները Սև ծովում, իսկ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Փարիզի հաշտության պայմանագիրը փոխարինվեց նորով, որը 1878 թվականին ընդունվեց Բեռլինի կոնգրեսում։
Մասնակից երկրների ներկայացուցիչներ
խմբագրել- Ֆրանսիա՝ Ֆրանսիայի արտգործնախարար՝ նախագահում է նիստերում, Նապոլեոն III կայսրի զարմիկը կոմս Ալեքսանդր Վալևսկին է։ Երկրորդ մասնակիցը Ֆրանսուա Ադոլֆ դե Բուրկենեն է՝ Ֆրանսիայի դեսպանը Թուրքիայում 1844-1851 թվականներին։
- Ավստրիա՝ Ավստրիական կայսրության արտաքին գործերի նախարարներ՝ Կառլ Բուոլ և Ի. Հյուբներ
- Մեծ Բրիտանիա՝ լորդ Ջորջ Վիլյերս Կլարենդոն և Հենրի Կաուլի (անգլ.՝ Henry Wellesley, 1st Earl Cowley)
- Ռուսաստանը ներկայացվել է առաջին լիազոր կոմս Ալեքսեյ Օրլովի և երկրորդ՝ Ֆիլիպ Բրունովի կողմից, որը երկար ժամանակ եղել Լոնդոնում ռուսական դեսպան։
- Սարդինիա՝ կոմս Բենսո դի Կավուր, Ս. Վիլամարինա։
- Թուրքիա՝ մեծ վեզիր Ալի Մեհմեդ փաշան և Թուրքիայի դեսպանը Փարիզում Ջեմիլ բեյը
- Պրուսիա՝ Օտտո Թեոդոր Մանթեյֆել, Մ. Հարցֆելդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Водовозов (1890–1907). «Парижские мирные договоры». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի հաշտության պայմանագիր (1856)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 322)։ |