Բացել գլխավոր ցանկը

Փարիզի Աստվածամոր տաճար (Նոտղը Դամ դը Պաղի, ֆր.՝ Notre Dame de Paris, nɔtʁ dam də paʁi), կաթոլիկ եկեղեցի Փարիզի կենտրոնում, մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Տաճարը պատկանում է Փարիզի թեմին: Տեղակայված է Սիտե կղզու արևելյան մասում՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Տաճարի տեղում եղել է Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որն էլ իր հերթին կառուցվել է գալա-հռոմեական Յուպիտեր աստծու տաճարի հիմքերի վրա: Գոթական տաճարը կառուցվել է Փարիզի եպիսկոպոս Մորիս դը Սյուլիի նախաձեռնությամբ՝ 1163-ից 1345 թվականներն ընկած ժամանակահատվածում: Տաճարի խորանի հատվածը օծվել է 1182 թվականին: Արևմտյան ճակատի և աշտարակների կառուցումն ավարտվել է XIII դարի երկրորդ քառորդին: 1235 թվականից մեծ փոփոխությունների է ենթարկվել. նավի կոնտրֆորսերի միջև կառուցվել են մատուռներ (XIII դարի կեսեր), տրանսեպտի չափերն են մեծացրել (ճարտարապետեր՝ Ժան դը Շել, Պիեռ դը Մոնթրեյ), ավելացվել են դասի մատուռները (Պիեռ դը Շել, Ժան Ռավի) և դեամբուլատորիայի մեծ արկբուտանները (Ժան Ռավի, XIV դարի սկիզբ): XIX դարում Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ Ֆրանսիական հեղափոխությունից տուժած տաճարի արձանային հատվածը ռեստավրացիայի են ենթարկել, վերականգնել են նավի վարդակ պատուհանները և նոր ծայրաձող են տեղադրել[3]:

Փարիզի Աստվածամոր տաճար
ֆր.՝ Notre-Dame de Paris
Notre Dame de Paris 2013-07-24.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար[1], փոքր բազիլիկ և զբոսաշրջային գլխավոր տեսարժան վայր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունNotre-Dame?[2]
ՏարածաշրջանՍիտե կղզի
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՓարիզի արքեպիսկոպոսություն
Կազմված էSouth rose window of Notre-Dame de Paris?, gargoyles of Notre-Dame de Paris?, Spire of Notre-Dame de Paris? և frame of Notre-Dame de Paris?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածBlessed Virgin Mary?
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրՄորիս դը Սյուլի
Ճարտարապետական ոճգոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Հիմնադրված1163
48 մետր
Երկարություն127 մետր
Լայնություն48 մետր
Բարձրություն69 մետր և 90 մետր
Շինանյութashlar?
Մակերես5500 քառակուսի մետր
Կոորդինատներ: 48°51′10.800000100006″ հս․ լ. 2°20′59.2800001″ ավ. ե. / 48.85300000002777665° հս․. լ. 2.349800000028° ավ. ե. / 48.85300000002777665; 2.349800000028
notredamedeparis.fr

Հետագայում՝ 1831 թվականին՝ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» նովելի հրապարակումից հետո, կառույցի հանրաճանաչությունը վերածնվել է: 1963 թվականի սկզբին տաճարի ճակատային հատվածը մաքրվել է դարերի ծխից և մրից՝ վերականգնելով իր իրական գույնը: Մեկ այլ մաքրման և վերականգմնան արշավ է սկսվել 1991-2000 թվականներին[4]:

Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:

Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։


2019 թվականի ապրիլի 15-ին տաճարը հրդեհվել է[5]: Այն կրել է մեծ վնասներ այդ թվում քանդվել է սրածայր գմբեթը և վնասվել տանիքի 2/3-ը: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի պատճառը տաճարում ընթացող վերականգնողական աշխատանքներն են[6][7]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել