Բացել գլխավոր ցանկը


Փարավոն Մեսրոպի Ադամյան (հունվարի 18, 1935(1935-01-18), Կոճողոտ, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վիրաբույժ-ուռուցքաբան։ ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ, ԼՂՀ վաստակավոր բժիշկ (2015

Picto infobox med.png
Փարավոն Ադամյան
Ծնվել էհունվարի 18, 1935(1935-01-18) (84 տարեկան)
ԾննդավայրԿոճողոտ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼՂՀ ԼՂՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունվիրաբույժ և ուռուցքաբան

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1953) և Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19591959-1963 թվականներին աշխատել է Մարտակերտի շրջանի Սրխավենդի գյուղական բուժամբուլատորիայի, 1960-1963 թվականներին՝ Ասկերանի շրջանի առողջապահության բաժնի վարիչ, 1963 թվականից՝ ԼՂՀ ուռուցքաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ-տնօրեն (միաժամանակ՝ 1963-1970 թվականներին՝ ԼՂ աողջապահության բաժնի վարիչ, 1963 թվականից՝ Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի դասախոս)։

1988-1994 թվականներին Ադամյանը մարզային հիվանդանոցում և մարզկոմի նկուղային հարկում տեղակայված զինվորական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂ արհմիությունների ֆեդերացիայի, «Գիտելիք» ընկերության, «Միջազգային Կարմիր խաչի» Մտեփանակերտի գրասենյակի, ԼՂԻՄ մարզառբաժնի, ԼՂՀ առողջապահության նախարարության բազմաթիվ պատվոգրերով, այլ պարգևներով[1]։

ԵրկերԽմբագրել

  • Պայքար կյանքի՝ անգամ հինգ րոպեի համար, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ. տպ., 2009, 104 էջ։

ԳրականությունԽմբագրել

  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), Հանրագիտարան (մեկ հատորով), Ե., «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004, 864 էջ, նկ., քարտեզ (Փ. Ադամյանի կենսագրությունն ու լուսանկարը՝ 121 էջում)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Պայքար կյանքի՝ անգամ հինգ րոպեի համար, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ. տպ., 2009, 104 էջ (էջ 101)