Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փաշո Կարապետի Ավագյան (1906, Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1953), ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, գրող-խմբագիր, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Փաշո Ավագյան
Ծնվել է1906
ԾննդավայրՆորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1953
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1938)
Մասնագիտությունգրող և խմբագիր
ԱշխատավայրՎրաստան, Խորհրդային մանկավարժ և Խորհրդային դպրոց
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1906 թվականին Տավուշի Նորաշեն գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1920 թվականին ընդունվել է Թբիլիսիի №86 մանկավարժական թեքումով աշխատանքային միջնակարգ դպրոցը, որը ավարտել է 1924 թվականին։ Նույն տարում էլ աշխատանքի է անցել Նորաշենի, իսկ մեկ տարի անց՝ նաև Մովսեսի դպրոցներում որպես մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ։ Այնուհետև տեղափոխվել է (1931-1932 ուսումնական տարի) Թբիլիսի, աշխատել «Պրոլետար» թերթի խմբագրությունում՝ գյուղբաժնի վարիչի տեղակալ, միաժամանակ դասավանդելով Թբիլիսիի աղյուսի գործարանինին կից հանրակրթական դպրոցում։ Փաշո Ավագյանն կրկին բերադառնում է Շամշադինի շրջան։ 1932-1933 ուսումնական տարում տնօրենի պաշտոնով աշխատել է Նորաշենի 7-ամյա դպրոցում, իսկ 1933-1935 ուսումնական տարիներին՝ Բերդի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ։ 1933 թվականին ընդունվել և 1938 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։

1940 թվականին նշանակվել է Ալավերդու շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի վարիչ, արժանացել ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման։ 1942 թվականինց կամավոր մեկնել է զինվորական ծառայության։ Նա մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Քիշնևի, իսկ այնուհետև Բուլղարիայի և Ռումինիայի ազատագրման համար մղված մարտերին, պարգևատրվել «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Կովկասի պաշտպանության համար և այլ մեդալներով։ Խորհրդային բանակի շարքերից կապիտանի սպայական կոչումով զորացրվել է 1946 թվականին։ Հետպատերազմական տարիներին հայրենավեր ծառայությունների համար Փաշո Ավագյանը ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է «Քաջարի աշխատանքի համար» մեդալով (1948) և «Պատվո նշան» շքանշանով (1949

1952-1953 թթ. աշխատել է որպես «Սովետական մանկավարժ» ամսագրի պատասխանատու քարտուղար, իսկ 1953 թվականից մինչև իր կյանքի վերջը՝ 1958 թվականը, եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիրը։ Մի շարք գրքերի հեղինակ է։

Ընտանիք խմբագրել

Որդիներ՝

  • Էդուարդ Ավագյան, կուսակցական, պետական գործիչ
  • Դորվարդ Ավագյան, տեխնիկական գիտությունների թեկնածու

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Լավրենտի Միրզոյան, Տավուշ, Երևան, «Ասողիկ», 2010 — 502, էջեր 502 — 856 էջ։