Փայտի տեքստուրա, փայտի մակերևույթի նախշը, կախված է ծառի տեսակից և կտրվածքի ուղղությունից։

Փայտի տեքստուրան բնութագրվում է փայտի կառուցվածքի տեսանելի տարրերի համակցմամբ, տարեկան շերտերի կազմությամբ և լայնությամբ, ծուծաճառագայթների առկայությամբ, մակերևույթի նկատմամբ դրանց ուղղությամբ, փայլով, գունային երանգների տարբերությամբ։ Գեղեցիկ տեքստուրայով անտառանյութերը բարձր են գնահատվում ատաղձագործական շինվածքները, կահույքը, գեղարվեստական և զարդաշինվածքները ձևավորելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։