Փայտի չոր թորում, փայտի պիրոլիզ, փայտի ջերմային քայքայումը իրականացվում է օդի բացակայությամբ փայտը մինչև տաքացնելով։ Փայտի չոր թորման ընթացքում տեղի է ունենում հեմիթաղանթանյութի ( ), թաղանթանյութի (), լիգնինի () քայքայում։ Ստացվում է փայտածուխ ( ) և գազագոլորշային խառնուրդ, որից, սառեցմամբ, անջատում են հեղուկ թորվածքը ( ) և գազեր ()՝ ածխածնի օքսիդներ, մեթան, ջրածին և այլն։ Թորվածքից անջատում են խեժաջուրը (ջրիկ խյուս) և փայտի կուպրը։ Խյուսից ստանում են քացախաթթու, պրոպիոնաթթու, կարագաթթու, մեթիլ սպիրտ և այլ նյութեր, կուպրից՝ կրեկինգի բենզինը և քսայուղերը կայունացնող ինհիբիտորներ, հանքանյութերի հարստացման ֆլոտացիոն յուղեր և այլն, փայտածխից՝ ակտիվացված ածուխ, ծծմբածխածին և այլն։

Փայտի չոր թորում ամենից հաճախ իրականացնում են անընդհատ գործող պողպատե ուղղահայաց ռետորտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։