Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փայլակ Հայրապետյան, հայ գործարար։

Փայլակ Հայրապետյան
ԾննդավայրԾովազարդ, Գեղարքունիքի մարզ
Ազգությունհայ
Մասնագիտությունգործարար
Աշխատանքգործարար

Հայրապետյան եղբայրներ խմբագրել

Ծնվել է Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղում մեծ ընտանիքում։ Փայակ Հայրապետյանը 7 եղբայրներից մեկն է, ում պատկանում էր Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման և այլն։ Նրա եղբայր Միշա Հայրապետյանը հանդիսացել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի խնամին[1]։

Եղբայրներից մի մասը կրել են իրենց պապի ազգանունը՝ Քալանթարյան։

Գործարքը Աշոտ Սուքիասյանի հետ խմբագրել

Փայլակ Հայրապետյանը 2011 թվականին գրավադրել է իր ընկերությունները Ամերիաբանկ ՓԲԸ-ում՝ ստացած 10 700 000 ԱՄՆ դոլարը տրամադրելով գործարար Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում ադամանդի գործ հիմնելու նպատակով[2]։ Չկատարելով վարկային պարտավորությունները Աշոտ Սուքիասյանը նախընտրել է փախչել՝ կանգնեցնելով Փայլակ Հայրապետյանին սնանկության եզրին։ «Հետք» վերլուծականի անցկացրած հետաքննության արդյունքում հրապարակվել է, որ Կիպրոսում գրանցված Աշոտ Սուքիասյանի ընկերությունը ունի ևս երկու բաժնետեր, որոնց անուններն են ըստ հրապարակված փաստաթղթի Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան, ովքեր ըստ լրատվականի հանդիսանում են այն օրերին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգյսանը ու Արատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Երկուսն էլ հերքել են իրենց մասնակցությունը գործարքին։ Նույնը հաստատել է նաև Աշոտ Սուքիասյանը, ով 2014 թվականի հունիսի 18-ին Հայաստանի գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարել է, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»[3]։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Սարգսյանը ու Նավասարդ Կճոյանը չեն ներգրավվել ոչ որպես մեղադրյալ, ոչ որպես վկա։ Իր հերթին Տիգրան Սարգսյանը դիմել է Հայաստանի Գլխավոր Դատախազությունը պահանջելով ճշտել, թե ով է իր անունից ստորագրել ու իրեն ընդգրկել կազմակերպության սեփականատերերի ցուցակում[4]։ Տվյալ մեղադրանքով Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է։

2020 թվականի մայիսին շուրջ 3 ու կես տարի կալանավորված լինելուց ու Հայաստանի վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո Աշոտ Սուքիասյանը պատմել է, որ Փայլակ Հայրապետյանի միտքն էր Սիերա Լեոնեում գործ սկսելը։ Սուքիասյանը օգնել է Հայրապետյանին լուծել բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, գրավադրումից հանել է Հայրապետյանին պատկանող զգալի քանակի անշարժ գույք ու օրինականացված կապիտալով դիմել են Ամերիա բանկին՝ ստանալով շուրջ 10 միլիոն դրամ։ Վարկը հաստատվելուց հետո Հայրապետյանը պնդել է, որ գույքը մնա բանկին, իսկ գումարը գա իրեն։ Սուքիասյանը չի համաձայնվել, ու Հայրապետյանը ինքնուրույն սկսել է բանակցել նրա գործընկերների հետ՝ փորձելով մեկուսացնել Սուքիասյանին։ Ու հենց դրանից հետո է Սուքիասյանը գրանցել Կիպրոսում կազմակերպություն։ Իր փաստաբանի առաջարկով ներառել է ազդեցիկ անձանց՝ նշելով Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի անունները, ովքեր այդ մասին տեղյակ չեն եղել։ Սուքիասյանը հայտարարել է, որ ունի ստույգ տեղեկություններ, որ Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իր սպանությունը[5][6]։

Հովհաննես Մանուկյանի սպանությունը խմբագրել

2004 թվականին Չորրորդ Իշխանություն թերթը հրապարակել է քաղաքացի Ղազար Մանուկյանի նամակը, որում վերջինս մեղադրում է Փայլակ Հայրապետյանին իր որդի՝ Հովհաննես Մանուկյանին սպանելու մեջ։ Ըստ հրապարակված նամակի՝ Փայլակ Հայրապետյանը իր տանն առաջինն է կրակել Հովհաննես Մանուկյանի վրա, ինչից հետո իր գործը շարունակել են իր որդի Հայրապետ Հայրապետյանը, Գագիկ Քալանթարյանը ու Արթուր Եգորյանը։ Թիրախ դարձած Հովհաննես Մանուկյանը փորձել է փախչել, սակայն վայր է ընկել Փայլակ Հայրապետյանի տանից 40 մետր հեռավորության վրա։ Վիրավոր երիտասարդին Հայրապետ Հայրապետյանը ու Արթուր Եգորյանը իրենց մեքենայով տեղափոխում են Օրբելի փողոց, որտեղ անօգնական թողել են ու հեռացել։ Ստացված 4 հրազենային կրակոցներին վերջինս մահանում է[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ ՈՒՐԱԽ Է ԵՂԵԼ
  2. Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը
  3. Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին»
  4. Վարչապետը դիմել է դատախազություն
  5. «Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV». news.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  6. «Փայլակ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տիգրան Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. 24TV». web.archive.org. 2020 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  7. ՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  8. «| Չորրորդ Իշխանություն». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.