Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայլակ (այլ կիրառումներ)

Փայլակ, հորիզոնում կայծակից հետո երևացող կարճատև լուսային երևույթ, դիտվում է հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին։ Փայլակի ժամանակ կայծակի մեծ հեռավորության (15-100 կմ) պատճառով լուսավորվող ամպերը չեն երևում, չի լսվում որոտը։ Փայլակի հաճախականությունը կապված է մթնոլորտի ցիկլոնային գործունեության և ներզանգվածային շարժընթացների հետ։ Հայաստանում փայլակը դիտվում է գարնանը։

Լուիսվիլ (ԱՄՆ Կենտուկի նահանգ) քաղաքի երկնքում նշմարվող փայլակ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայլակ» հոդվածին։