Պահեստ (գյուղ)

(Վերահղված է Փայիզից)

Պահեստ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Payız - Փայիզ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։

Գյուղ
Պահեստ/Փայիզ
Payız
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԲաբեկի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն2.638 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Պահեստ (գյուղ) (Ադրբեջան)##
Պահեստ (գյուղ) (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Պահեստի անցյալի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ընդգրկել է մոտ 60 - 70 բնակելի և այլ շինություններ։ Հայերը տեղահան են արվել XIX դ. կեսերին։ Ինչպես Ճահուկի մյուս բնակավայրերի հուշարձանները, այնպես էլ Պահեստի եկեղեցին և գերեզմանատունը ավերակների է վերածվել 1900-ական թվականներին։ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի համաձայն այս բնակավայրը XIII դ. Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել