Ֆերիթ Օրհան Փամուք (թուրքերեն՝ Ferit Orhan Pamuk, հունիսի 7, 1952(1952-06-07)[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա), չերքեզական ծագմամբ թուրք գրող, հասարակական գործիչ, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր։ 2006 թ. արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան հանձնախմբի հետևյալ ձևակերպմամբ. «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուքն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, որը 1915 թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։

Օրհան Փամուք
թուրքերեն՝ Ferit Orhan Pamuk
Ծնվել էհունիսի 7, 1952(1952-06-07)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, ակնարկագիր, լրագրող և ակադեմիկոս
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՀաղորդակցության ֆակուլտետ, Ստամբուլի տեխնիկական համալսարան, Ռոբերթ քոլեջ և Ստամբուլի համալսարան
Ժանրերվեպ, ինքնակենսագրություն և էսսե
Գրական ուղղություններպոստմոդեռնիստական գրականություն և նատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներՍպիտակ ամրոց, Սև գիրք, Նոր կյանք, Իմ անունը Կարմիր է, Ձյունը, Սթամբուլ. հիշողությունների քաղաք, Անմեղության թանգարան, Cevdet Bey and His Sons? և Nights of Plague?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Chinese Academy of Social Sciences?
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[6]
Գրականության Նոբելյան մրցանակ[4][5]

Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև

[7]

Լավագույն արտասահմանյան գրքի մրցանակ

Independent Foreign Fiction Prize?

International Antalya Golden Orange Film Festival Award for Best Original Screenplay?

Գրինցանե Կավուրի մրցանակ

Դուբլինի գրական մրցանակ

արտասահմանյան գրականության Մեդիչիի մրցանակ

Ovid Prize?

Նորման Մեյլերի մրցանակ

Բերլինի Ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

Ռիկարդա Հուխի մրցանակ

Սոֆիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բեյրութի Ամերիկյան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

honorary doctorate of the University of Tirana?

Յեյլի համալսարանի պատվավոր դոկտոր

[8][9]

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր

Erdal Öz Literature Award?

և

Q1201875?

Изображение автографа
Կայքorhanpamuk.net
Օրհան Փամուք Վիքիքաղվածքում
 Orhan Pamuk Վիքիպահեստում

Իր հայացքների պատճառով Փամուքը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։

Փամուքի գրականության հիմնական թեման Թուրքիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։ Իր ստեղծագործություններում Փամուքն օգտագործում է արևմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպտներ, արևելյան գեղարվեստական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում և փորձում ընդհանրացնել իսլամի և քրիստոնեության, Արևմուտքի և Արևելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական և կենսահայեցողական մոտեցումներն ու սկզբունքները։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հարուստ ինժեների ընտանիքում[10], ունի չերքեզական արմատներ[11]։ Սովորել է Ստամբուլի ամերիկյան Robert College-ում։ Ընտանքի պնդմամբ, նա ընդունվում է Ստամբուլի տեխնիկական համալսարան։ Ծնողները ցանկանում էին, որ նա դառնար ճարտարագետ, բայց երեք տարի անց թույլատրեցին նրան, որպեսզի դառնա պրոֆեսիոնալ գրող։

1977 թվականին Փամուքը ավարտում է Ստամբուլի համալսարանի ժուռանլիստիկայի ֆակուլտետը։ 1985 թվականից մինչև 1988 թվականները նա ապրել է ԱՄՆ-ում, աշխատել Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանում, իսկ հետո վերադարձել Թուրքիա։ Մինչև 2007 թվական ապրել է Ստամբուլում, սակայն հայկական արմատներով Հրանտ Դինքի՝ հայտնի թուրքահայ ծայրահեղական իրավապաշպանի սպանությունից հետո վերադառնում է Նյու-Յորք։

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Օրհան Փամուքն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակին, հետևյալ ևակերպմամբ՝ «Նրան, որն իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»[12]։

2007 թվականից ի վեր, Կոլումբիական համալսարանում համարվում է պրոֆեսոր, որտեղ ամեն աշուն անցկացվում է գրողի վարպետության և համաշխարհային գրականության պատմությանը վերաբերվող դաընթաց[13]։ Ամերիկյան փիլիսոփայակն միության անդամ(2018)[14]։

1982 թվականից մինչև 2001 թվական եղել է ամուսնացած, ունեցել է դուստր։ Որոշ ժամանակ Փամուքին վերագրում էին հայտնի հնդիկ գրող Քիրան Դեսային[15]։ 2010 թվականից Օրհան Փամուքի սահմանային կինը համարվում Ասլի Ակյավաշը, որն ունի երկար տարիների հարաբերություններ գրողի հետ[16][17]։

Աշխատանք խմբագրել

Փամուքը սկսեց կանոնավոր գրել 1974 թվականին։ Նրա առաջին վեպը` Karanlık ve Işık («Մթություն և լույս»), 1979 թվականին Milliyet Press-ի մրցույթի հաղթող էր (Մեհմեդ Էրօղլուն դարձավ մյուս հաղթողը)[18]։ Այս վեպը հրատարակվել է 1982 թվականին «Cevdet Bey and Oğulları» («Ջևդեթ բեյը և նրա որդիները») անվամբ, և 1983-ին արժանացել է Օրհան Քեմալի մրցանակին։ Այն պատմում է մի ստամբուլյան հարուստ ընտանիքի երեք սերունդների պատմություն, ովքեր ապրում էին Նիշանթաշիում` այն թաղամասում, որտեղ Փամուքը մեծացել է։

Փամուքը արժանացել է մի շարք կարևոր մրցանակների վաղ աշխատանքների համար, այդ թվում` 1984 թվականին Մադրալիի գրական մրցանակի իր երկրորդ՝ Sessiz Ev («Լռության տուն») վեպի համար և նույն վեպի ֆրանսերեն թարգմանության համար՝ Prix de la Découverte Européenne մրցանակի։ 1985 թվականին թուրքերենով տպագրված իր պատմական վեպ Beyaz Kale-ը («Սպիտակ դղյակը») 1990 թվականին արժանացել է Արտասահմանյան Գեղարվեստական մրցանակին և հեղինակություն ձեռք բերել արտասահմանում։ 1991 թվականի մայիսի 19-ին «Նյու Յորք Թայմս» թերթը հայտարարեց. «Նոր աստղ է բարձրացել արևելքում, Օրհան Փամուք»[19]։

Համաշխարհային հաջողության հասնելը մի փոքր ավելի երկար է տևել Փամուքի համար, սակայն 1990-ական թթ. «Կարմիր գիրք» վեպը դարձավ թուրքական գրականության ամենավիճահարույց և գրավիչ գրքերից մեկը` իր բարդության և հարստության շնորհիվ։ 1992-ին Փամուքը «Սև գիրք» վեպի հիման վրա գրել է սցենար «Գաղտնի դեմքը» ֆիլմի համար, որի ռեժիսորը հայտնի թուրք ռեժիսոր Օմեր Քավուրն էր։ Փամուքի հինգերորդ վեպը` Yeni Hayat ( «Նոր կյանք» ) 1994թ. Թուրքիայում սենսացիա է առաջացրել և դարձել ամենաարագ վաճառվող գիրքը թուրքական պատմության մեջ։ Այս ժամանակահատվածում Փամուքը դարձել է նաև հայտնի հանրային դեմք Թուրքիայում շնորհիվ իր՝ քրդերի քաղաքական իրավունքներին ցուցաբերած աջակցակցության։ 1995-ին Փամուքը այն հեղինակների խմբում էր, որոնք քննադատում էին քրդերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը։ 1999 թվականին Փամուքը հրապարակեց իր ակնարկների «Öteki Renkler» ( «Այլ գույներ» ) գրքույկը։

2019 թվականին 66-ամյա Նոբելյան դափնեկիրը կազմակերպեց սեփական պատշգամբից արված Ստամբուլի լուսանկարների ցուցահանդես `«Պատշգամբ. Օրհան Փամուքի լուսանկարները» խորագրով։ Ինչպես հայտնում էր Yapı Kredi Culture and Arts Publishing-ը, «Ստամբուլի նուրբ և անընդհատ փոփոխվող տեսարանների» ցուցահանդեսը բաղկացած է 2012 թ. վերջին և 2013 թ. սկզբին Փամուքի կողմից իր իսկ պատշգամբից լուսանկարած պատկերներից։

Ցուցահանդեսը տեղի է ունենում ապրիլի 27-ին, Ստամբուլի «Istiklal» փողոցի «Մշակույթի և արվեստի» շենքում։ Ցուցահանդեսին ներկայացվում է ավելի քան 600 լուսանկար, որ ընտրվել էր Փամուքի կողմից արված 8,500 լուսանկարներից[20]։

Իմ անունը կարմիր է խմբագրել

Փամուքի միջազգային հեղինակությունը շարունակեց աճել, երբ նա հրապարակեց Benim Adım Kırmızı ( «Իմ անունը Կարմիր է» ) վեպը 1998 թվականին։ Վեպը թարգմանվել է 24 լեզվով և 2003 թվականին արժանացել է Դուբլինի գրական մրցանակի, որն աշխարհի ամենաթանկ գրական մրցանակն է։

Հարցին, թե «ի՞նչ ազդեցություն է ունեցել IMPAC- ի մրցանակը (ներկայումս՝ 127.000 դոլար) ձեր կյանքի և աշխատանքի վրա», Փամուքը պատասխանել է.

 

Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, քանի որ աշխատում եմ ամբողջ ժամանակ։ Ես 30 տարի անցկացրել եմ գրելով։ Առաջին 10 տարվա ընթացքում ես մտահոգված էի գումարով, և ոչ ոք չի հարցրել, թե որքան գումար եմ վաստակել։ Երկրորդ տասնամյակում փող էի ծախսում, և ոչ ոք չէր հարցնում այդ մասին։ Եվ վերջին 10 տարում բոլորը հարցնում են, թե ինչպես եմ ծախսում փողը, որին ես չեմ պատասխանում[21]։

 

Ձյուն խմբագրել

Վեպն ուսումնասիրում է ժամանակակից Թուրքիայում իսլամիզմի և արևմտյան գաղափարների միջև առկա հակամարտությունը։ «Նյու Յորք Թայմսը» նշել է «Ձյունը» որպես 2004թ. տասը լավագույն գրքերից մեկը։

«Բրուքլին Ռեյլ» ամսագրում՝ Քերոլ Բեքերի հետ զրույցում, քաղաքական վեպում համակրական կերպարներ ստեղծելու մասին Փամուքն ասել է.

 

Ես խորապես համոզված եմ, որ վեպի արվեստը հիմնված է մարդկային, թեև սահմանափակ, բայց այն հզոր կարողության վրա, որը թույլ է տալիս կարեկցել «ուրիշներին»։ Միայն մարդը կարող է դա անել։ Այն պահանջում է երևակայություն, բարոյականություն և նպատակ՝ հասկանալու մեզանից տարբեր մարդուն, և սա հազվադեպ է[22]։

 

Անմեղության թանգարան խմբագրել

2007-ի մայիսին Փամուքը Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամներից էր, բրիտանացի ռեժիսոր Սթիվեն Ֆրեսսի գլխավորությամբ։ 2008-ի ամռանը նա ավարտեց իր հաջորդ վեպը` «Անմեղության թանգարան»-ը ( «Masumiyet Müzesi» ), առաջին վեպը, որը գրվել է 2006թ.-ի գրականության Նոբելյան մրցանակը ստանալուց հետո։

Փամուքը իր Ստամբուլի տանը ստեղծել է իրական անմեղության թանգարան՝ բաղկացած ամենօրյա առարկաներից, որ առնչվում են վեպի պատումին։ Փամուքը համագործակցել է «Հիշողությունների անմեղությունը» վավերագրական ֆիլմի հետ, որը հիմնված է «Անմեղության թանգարան»-ի վրա[23][24][25]։ Փամուքը հայտարարել է, որ մեկ այլ՝ «Երազների թանգարան»-ը, կպատմի Ստամբուլի սիրո պատմության այլ տարբերակ` օբյեկտների և Գրան Գիի հրաշալի նոր ֆիլմի միջոցով[26]։ «Ձյուն» և «Անմեղության թանգարան» վեպերում Փամուքը նկարագրում է ողբերգական սիրո պատմություններ, որտեղ տղամարդիկ առաջին հայացքից սիրահարվում են գեղեցիկ կանանց։ Նշվում է, որ Փամուքի կանանց պատկերները և տղամարդկանց սիրահարվելու պատճառները ուժեղ են իրենց ինտենսիվության մեջ, սակայն մակերեսային այն, թե ինչպես են այդ սիրային պատմությունները սկսվում։ Փամուքի հերոսները հաճախ կիրթ տղամարդիկ են, որ ողբերգականորեն սիրահարվում են գեղեցկուհիների, սակայն կարծես թե դատապարտված են մենակության։

2013 թվականին Փամուքը հրավիրեց Գրազյա Թոդերին, որի աշխատանքներով նա հիացած էր, Ստամբուլի անմեղության թանգարանը ստեղծելու։ Նրանց համագործակցությունն ավարտվեց «Բառեր և Աստղեր» ցուցահանդեսով։

Ոչ գեղարվեստական ստեղծագործություններ խմբագրել

Փամուքը 2003թ-ին հրատարակել է հուշագրություն Istanbul - Hatıralar ve Şehir ( «Ստամբուլ-հիշողություններ և քաղաք», 2005)։ 2007 թ. սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Փամուքի «Այլ Գույնը»։

Հարցին, թե ինչքան անձնական է «Ստամբուլ-հիշողություններ և քաղաք»-ը, Փամուքը պատասխանել է.

 

Ես մտածում էի, որ կգրեմ «Հիշողություններ և քաղաքը» վեց ամսվա ընթացքում, բայց ավարտել եմ մեկ տարում։ Եվ ես աշխատում էի օրական տասներկու ժամ, պարզապես կարդում և աշխատում։ Իմ կյանքը շատ բաների պատճառով ճգնաժամի մեջ էր. ես չեմ ուզում հայտնել այդ մանրամասները` ամուսնալուծություն, հորս մահը, պրոֆեսիոնալ խնդիրներ. ամեն ինչ վատ էր։ Ես մտածում էի, որ եթե ես թույլ լինեի, դեպրեսիա կունենայի։ Բայց ամեն օր ես արթնանում և սառը ցնցուղ էի ընդունում, նստում, հիշում ու գրում՝ կարևորելով այս գրքի գեղեցկությունը։ Անկեղծ ասած, ես կարող է վիրավորած լինեմ մորս, ընտանիքիս։ Հայրս մեռել է, բայց մայրս դեռ կենդանի է։ Բայց ես չեմ կարող այդ մասին մտածել։ Ես պետք է հոգ տանեի գրքի գեղեցկության մասին[27]։

 

Ոճ խմբագրել

Փամուքի գրքերը բնորոշվում են ինքնության կորստի մասին բարձրացրած հարցերով, որ մասամբ հետևանքն են Արևմտյան և Արևելյան արժեքների, իսլամի և քրիստոնեության, ավանդապաշտության և ժամանակակից գաղափարների հակասությունների։ Օրինակ` 2002 թվականին գրված «Ձյուն» ստեղծագործության հիմնական թեման ներկայիս Թուրքիայում Արևմտյան և Արևելյան արժեքների հակասությունն է։ Նրա ստեղծագործությունները հաճախ հուզող կամ անհանգստացնող են և ունեն բարդ սյուժեներ և հերոսներ։ Դրանք հարուստ են գրականության կամ նկարչության քննարկումներով և հիացմունքով։ Փամուքի գրեթե բոլոր գրքերի իրադարձությունները կատարվում են Ստամբուլում։ 2003 թվականին հրատարակված «Ստամբուլ․ Հիշողությունների քաղաք» գիրքը իրենից ներկայացնում է միմյանց կապված էսսեների խումբ՝ ստեղծելով ինքնակենսագրական պատմություն։ Վերջին գրքերից մեկը՝ «Անմեղության Թանգարանը», նվիրված է անցյալի իրադարձությունները խորհրդանշող իրերին։ Փամուքի խոսքերով, ինքը նույնպես հավաքում է հին իրեր, ինչպես գրքում է նկարագրված։ 2012թ. ապրիլի 28֊ին Անմեղության թանգարանը բացեց իր դռները[28]։

Փամուքը իր ստեղծարարության մասին խոսելիս հաճախ նշում է մի «ոգեշնչման հրեշտակի» մասին։

  Ես պարզապես լսում եմ մի ներքին երաժշտության, որի առեղծվածը ես ինքս ամբողջովին չգիտեմ։ Եվ չեմ ուզում իմանալ[29]։  
  Ես ամենազարմացածն եմ այն պահերով, երբ թվում է, թե նախադասությունները, երազները, և էջերը, որոնք ինձ այդքան երջանիկ են դարձնում, չեն գալիս իմ երևակայութունից, այլ որ ինչ֊որ ուրիշ ուժ գտել է դրանք և առատաձեռնորեն տվել ինձ[30]։  

Գրողների մի խումբ պնդում է, որ այլ գրողների աշխատանքներ մեծ ազդեցություն են ունեցել Փամուքի որոշ երկերի վրա, և որոշ գլուխներ ամբողջովին վերցված են այլ հեղինակներից։ Փամուքն ինքը նշել է, որ իր աշխատանքները ներշնչված են եղել ապստամբ բանաստեղծ Կազի Նազրուլ Իսլամից։ Հեղինակներից մեկը՝ ազգայնական հայտնի պատմաբան Մուրատ Բարդակչին, հայտնի թուրքական ամսագիր Հուրիյեթում մեղադրել է նրան կեղծելու և գրագողության մեջ[31]։ Մեկ այլ մեղադրանք է այն, որ Փամուքի Սպիտակ Դղյակը վեպը պարունակում է Ֆուադ Քարիմի «Ստամբուլը Կանունիի ժամանակ» վեպից պարբերություններ[32]։ 2009 թ. Բոստոնի Գրքի Փառատոնին հնչած հարցին, թե արդյոք ցանկանում է պատասխանել այս մեղադրանքներին, Փամուքը պատասխանել է. «Ո՛չ, չեմ ուզում։ Հաջորդ հա՞րցը»։

Այնուամենայնիվ, շատերը այս մեղադրանքները կապում են հետարդիական գրականության և intertextuality գրական տեխնիկայի մասին գաղափար չունենալու հետ, որը Փամուքը համարյա միշտ օգտագործում է իր աշխատանքներում։

Անձնական կյանք խմբագրել

Փամուքի ավագ եղբայր Շևքեթ Փամուքը, որը երբեմն հայտնվում է Օրհան Փամուքի ստեղծագործություններում որպես գեղարվեստական հերոս, տնտեսագիտության պրոֆեսոր է՝ միջազգայնորեն ճանաչված Օսմանյան կայսրության տնտեսության պատմության վերաբերյալ իր աշխատանքով, նա նաև աշխատել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ Փամուքն ունի նաև երիտասարդ քույր՝ Հումեյրա Փամուքը, ով լրագրող է։

1982 թ. մարտի 1-ին Փամուքը ամուսնացավ պատմաբան Այլին Թյուրգյունի հետ։ 1985-ից մինչև 1988 թվականը, երբ կինը Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ էր, Փամուքն այնտեղ էր որպես այցելող գիտնական. նա օգտագործեց այդ ժամանակը համալսարանի Բաթլեր գրադարանում հետազոտություն անցկացնելու և «Սև գիրք»-ը գրելու համար։ Այս շրջանում նա այցելում է նաև Այովայի համալսարան։ Հետագայում Փամուքը վերադառնում է Ստամբուլ[33]։ Նա և իր կինը ունեցել են դուստր Ռյույա անունով (ծնված 1991 թ.), ում անունը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «երազ»։ 2001 թ.-ին նրանք բաժանվում են։

2006 թվականին Փամուքը վերադառնում է ԱՄՆ որպես Կոլումբիայի համալսարանի այցելող պրոֆեսոր, որտեղ նա Կոլումբիայի Գլոբալ Պատկերացումների կոմիտեի անդամ էր և աշխատում էր Կոլումբիայի Մերձավոր Արևելքի և Ասիայի լեզուների և մշակույթների բաժնում։ 2007-2008 ուսումնական տարում Փամուքը վերադառնում է Կոլումբիա՝ գրականություն դասավանդելու Անդրեաս Հույսենի և Դեյվիդ Դեմրոշի հետ միասին։ 2009 թ. աշնանը Փամուքը Հարվարդի Չարլզ Էլիոթ Նորթոն ամենամյա դասընթացի դասախոսն էր, որտեղ հանդես է գալիս մի շարք դասախոսություններով՝ «Միամիտ և սենտիմենտալ վիպագիրը» խորագրով։

Փամուքը հրապարակավ ընդունեց իր հարաբերությունները Հնդկաստանի Բուքեր մրցանակի դափնեկիր Կիրան Դեսայի հետ[34]։ 2011 թ. հունվարին թուրքահայ նկարիչ Կարոլին Ֆիշեկչին Հուրիեթ պարբերականին պատմեց, որ Փամուքը նույն ժամանակահատվածում (2010-2012) իր հետ էր հանդիպում. այս հայտարարությունը հետագայում բացահայտ հերքվեց Փամուքի կողմից[35][36]։

Սայմոն Շամային տված հարցազրույցում, որը հրապարակվել է 2013թ. օգոստոսի 16-ին «Financial Times»-ում, Շաման հիշատակում է Փամուքի ընկերուհի Ասլիին։ Ասլը Ակյավաշը համարվում է նրա ներկայիս ընկերուհին[37]։

Դատավարություն խմբագրել

Ժոզե Սարամագոն, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Գյունտեր Գրասը, Ումբերտո Էկոն, Կառլոս Ֆուենտեսը, Խուան Գոյտիսոլոն, Ջոն Ապդայկը և Մարիո Վարգաս Լյոսան միասին հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ ի աջակցություն Փամուքի՝ նրա դատավարության ընթացքում։

2005-ին, երբ Փամուքը հայտարարություն արեց Հայոց ցեղասպանության և քրդերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցվեց` ծայրահեղ ազգայնական փաստաբան Քեմալ Քերինչսիզի ներկայացրած բողոքի հիման վրա[38][39]։ Բողոքները ներկայացվեցին 2006թ. հունվարի 22-ին։ Բիլեջիկում նրա գրքերը այրեցին ազգայնական հանրահավաքում։ Փամուքը հետագայում հայտարարեց, որ մտադրություն ուներ ուշադրություն հրավիրել խոսքի ազատությանը վերբերող հարցերին։ Այնուամենայնիվ, Փամուքի դեմ մեղադրանք առաջադրած փաստաբան Քեմալ Քերինչսիզը բողոքարկեց Վերաքննիչ Գերագույն դատարանի որոշումը, որն էլ Շիշլիի դատարանին հանձնարարեց վերսկսել գործը։ 2011 թ. մարտի 27-ին Փամուքը մեղավոր է ճանաչվել և ստիպված եղել վճարել ընդհանուր առմամբ 6000 լիրա որպես փոխհատուցում հինգ անձանց նրանց արժանապատվությունը վիրավորելու համար[40]։

Փամուքի հայտարարություններ խմբագրել

Փամուքի դեմ քրեական մեղադրանքները առաջ քաշվեցին 2005 թ. փետրվարին շվեյցարական «Դաս Մագազին» թերթի հետ զրույցի ժամանակ արված հայտարարությունների պատճառով, որոնք պարբերաբար տարածվեցին մի շարք շվեյցարական թերթերում՝ Tages-Anzeiger, Basler Zeitung, Berner Zeitung, Solothurner Tagblatt։ Հարցազրույցում Փամուքն ասել է. «Այստեղ սպանվել են շուրջ 30 հազար քուրդ, և մեկ միլիոն հայ։ Եվ գրեթե ոչ ոք չի համարձակվում ասել այդ մասին։ Ես ասում եմ[41]։ Թուրք պատմաբանները այս թեմայով մեկնաբանություններ խուսափում են անել»[42]։

Փամուքը հայտարարեց, որ նա ենթարկվել է ատելության արշավների, որի պատճառով ստիպված հեռացել է իր հարազատ երկրից։ Հետագայում, երբ վերադարձել է՝ 2005 թվականին, իր դեմ արդեն քրեական գործեր են հարուցված եղել[43]։ BBC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ինքը ցանկանում էր պաշտպանել խոսքի ազատությունը, որը Թուրքիայի միակ հնարավորությունն էր, որ հաշվի նստի իր իսկ պատմության հետ։ «1915 թվականին Օսմանյան հայերի հետ տեղի ունեցածը մեծ բան էր, որը գաղտնի պահվեց թուրք ժողովրդից. ասես՝ դա տաբու էր, բայց մենք պետք է կարողանանք խոսել անցյալի մասին»[43]։ Սակայն, երբ թուրքական հեռուստատեսություն CNN TURK-ը հարցրեց Փամուքին իր ելույթի մասին, նա պնդեց, որ «հայերը սպանվել են», բայց մերժեց, որ «թուրքերն են սպանել հայերին» և չնշեց զոհերի թիվը (1 միլիոն)[44]։

Այն ժամանակ, Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը նշում էր. «Մարդը, որը հրապարակայնորեն կվիրավորի Թուրքիայի Հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, կպատժվի վեց ամսից մինչև երեք տարի ազատազրկմամբ»։ Փամուքին մեղադրանք առաջադրվեց այդ օրենքը խախտելու համար։ Հոկտեմբերին սկսված դատական գործընթացից հետո, Փամուքը վերահաստատեց իր տեսակետները Գերմանիայում մրցանակաբաշխության ժամանակ տրված ելույթում. «Կրկնում եմ, ես բարձրաձայնել եմ, որ Թուրքիայում մեկ միլիոն հայ և 30 հազար քուրդ է սպանվել»[45][46]։

Միջազգային արձագանք խմբագրել

Փամուքի դեմ հարուցված մեղադրանքները միջազգային աղմուկ բարձրացրին և որոշ շրջանակների մոտ առաջացրին հարցեր, որոնք վերաբերում էին Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու առաջարկին։ Նոյեմբերի 30-ին Եվրոպական պառլամենտը հայտարարեց, որ Կամիլ Ուրլինգսի գլխավորությամբ 5 պատգամավորներից բաղկացած պատվիրակություն կուղարկի` դիտելու դատաքննությունը[47]։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հետագայում հայտարարեց , որ Փամուքի գործը կլինի «լակմուսի թեսթ» Թուրքիայի անդամակցության չափորոշիչներին նվիրված հանձնառության վերաբերյալ։

Պարգևներ խմբագրել

2006 թ. Հոկտեմբերի 12-ին Շվեդիայի ակադեմիան հայտարարեց, որ Փամուքը արժանացել է 2006թ. Գրականության Նոբելյան մրցանակին, չնայած շատերը կարծում էին, որ ամենայն հավանականությամբ այդ տարվա մրցանակը կստանա սիրիացի բանաստեղծ Ալի Ահմադ Սայիդը, որը հայտնի է որպես Ադունիս[48]։ Թուրքիայում մտահոգություններ կան, որ Փամուքին Նոբելյան մրցանակի հանձնման որոշումը քաղաքական դրդապատճառ ուներ[49]։ Իրենց մեջբերմամբ, ակադեմիան ասում է. «Իր հայրենի քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում մշակույթների բախման և միահյուսման նոր խորհրդանիշներ է [Փամուքը] հայտնաբերել»[50]։

Փամուքը Նոբելյան դասախոսություն է անցկացրել 2006 թ. Դեկտեմբերի 7-ին Շվեդիայի ակադեմիայում, Ստոկհոլմում։ Դասախոսությունը թուրքերենով էր և վերնագրված էր «Իմ հայրիկի ճամպրուկը»[30]։ Դասախոսության ժամանակ նա այլաբանորեն խոսեց արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների հարաբերությունների մասին `օգտագործելով իր և հոր փոխհարաբերությունների թեման։

 

Այսօր գրականության գլխավոր անելիքը պետք է լինի ժամանակակից մարդկության հիմնական մտավախությունները պատմելը և ուսումնասիրելը, դրանք են՝ լուսանցքում հայտնվելու վախը, անկարևոր լլինելու վախը, այդ վախերով պայմանավորված՝ անարժեքության զգացողությունները, կոլեկտիվ նվաստացումները, խոցելիությունները, լռությունը, դժգոհությունները, զգայունությունը, երևակայական վիրավորանքներն ու ազգայնական սնապարծությունը։ Ամեն անգամ, երբ ես առնչվում եմ նմանատիպ զգացումների և այն իռացիոնալ, չափազանցված լեզվին, որով սովորաբար արտահայտվում են այդ զգացումները, ես գիտեմ, որ նրանք դիպչում են իմ ներսի մթությանը։ Մենք հաճախ վկան ենք եղել նրա, թե ինչպես են արևմտյան աշխարհից դուրս ժողովուրդները, հասարակություններն ու ազգերը (և ես հեշտությամբ կարող եմ նույնականանալ նրանց հետ) տրվում մտավախությունների, որոնք երբեմն մղում են նրանց հիմարությունների, և այդ ամբողջը՝ իրենց նվաստացման վախի և խոցելիության պատճառով։ Ես նաև գիտեմ, որ Արևմուտքում (աշխարհ, որի հետ նույքան հեշտությամբ կարող եմ նույնականանալ) ազգերն ու ժողովուրդները,որոնք չափազանց հպարտ են իրենց հարստությամբ և մեզ Վերածնունդ, Լուսավորություն և Արդիականություն բերելով, երբեմն-երբեմն տրվում են ինքնափառաբանմանը, որը նույնքան հիմարություն է։

- Օրհան Փամուք, Նոբելյան դասախոսություն
 

Ճանաչում ձեռք բերելուց հետո Փամուքի գրքերը ռեկորդ են արձանագրել՝ վաճառվելով 200.000 օրինակով և դարձնելով Փամուքին Շվեդիայի Գրականության Նոբելյան մրցանակակիր հեղինակներից լավագույն վաճառվողը[51]։

Համառոտ մատենագրություն խմբագրել

  • 1979 - «Ջևդեթ բեյը և նրա որդիները» / Cevdet Bey ve Oğulları
  • 1983 - «Լռության տուն» / Sessiz Ev
  • 1985 - «Սպիտակ ամրոց» / Beyaz Kale
  • 1990 - «Սև գիրքը» / Kara Kitap
  • 1994 - «Նոր կյանք» / Yeni Hayat
  • 1998 - «Իմ անունը Կարմիր է» / Benim adım Kırmızı
  • 1999 - «Ուրիշ գույներ» / Öteki Renkler
  • 2002 - «Ձյունը» / Kar , հիմնական գործողությունները տեղի են ունենում Կարսում, և բազմաթիվ են հիշատակումները հայերի մասին, կա նաև անդրադարձ Ցեղասպանությանը, թարգմանվել է հայերեն[52])
  • 2003 - «Ստամբուլ. հիշողությունների քաղաք» / İstanbul: Hatıralar ve Şehir
  • 2008 - «Անմեղության թանգարան» / Masumiyet Müzesi,

Օրհան Փամուքը հայերեն խմբագրել

  • Ձյունը (վեպ), Ե., Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն, 2009, 402 էջ։ Թարգմ.՝ Հակոբ Սողոմոնյան։
  • Ձիւնը (վեպ), Անթիլիաս, Համազգայինի Վահէ Սէթեան տպ.-հրատ., 2012, 459 էջ։ Թարգմ.՝ Յ. Սողոմոնեան։
  • Իմ անունը Կարմիր է (վեպ), Ե., Անտարես, 2014, 494 էջ։ Թուրքերենից թարգմ.՝ Արփի Աթաբեկյան։ Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի։
  • Սև գիրքը (վեպ), Ե., Անատրես, 2017, 496 էջ։ Թուրքերենից թարգմ.՝ Արփի Աթաբեկյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2006/
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. Le Nobel de littérature turc Orhan Pamuk décoré de la Légion d'honneur (ֆր.) // Le Nouvel ObsRF: 2012. — ISSN 0029-4713
  7. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/2000-2009/orhan-pamuk
  8. Orhan Pamuk'a Yale Üniversitesi'nden onursal doktor unvanı (тур.) // Zaman — 2010.
  9. Citations for Recipients of Honorary Degrees at Yale University 2010 // Yale Daily BulletinYale University, 2010.
  10. Ama ben Türk'üm Արխիվացված 2015-11-18 Wayback Machine Radikal (17/10/05)
  11. Global Turkey in Europe III: Democracy, Trade, and the Kurdish Question in ... - Senem Aydin-Düzgit et al. - Google Книги
  12. «The Nobel Prize in Literature 2006». The Nobel Prize in Literature (անգլերեն). The Nobel Prize Commettee. Վերցված է 11/01/18-ին.
  13. «Orhan Pamuk». arts.columbia.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. Election of New Members at the 2018 Spring Meeting | American Philosophical Society
  15. Орхан Памук напишет новый роман на Гоа
  16. «Orhan Pamuk talks to Simon Schama». Financial Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  17. «Orhan Pamuk: Can Dündar tutuklanırken oturup romanını yazamıyorsun». Radikal. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. Peter Badge; Nikolaus Turner; Anders Barany; Chris Richmond; Wim Wenders (2007 թ․ նոյեմբերի 20). Nobel Faces. Wiley. էջ 170. ISBN 978-3-527-40678-4.
  19. Jay Parini (1991 թ․ մայիսի 19). «Pirates, Pashas and the Imperial Astrologer». NY Times Books.
  20. https://www.dailysabah.com/events/2019/01/30/nobel-laureate-novelist-orhan-pamuk-to-display-istanbul-scenery-from-own-balcony-in-photo-exhibit
  21. Lyall, Sarah Turkish novelist given Nobel literature prize, New York Times, 12 October 2006.
  22. Becker, Carol (2008 թ․ փետրվար). «Orhan Pamuk in conversation with Carol Becker». The Brooklyn Rail.
  23. Allen, Jennifer (2008 թ․ հունիսի 30). «Orhan Pamuk cancels 'Museum of Innocence'». International News Digest. Artforum International Magazine Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  24. Hot Property, Films. «The Innocence of Memories». www.HotPropertyFilms.com.
  25. Andrew, Pulver. «Innocence of Memories review». The Guardian newspaper. Guardian Newspaper UK.
  26. Pamuk, Orhan. «Innocence of Memories». www.orhanpamuk.net.
  27. Stocke, Joy E. The Melancholy Life of Orhan Pamuk Արխիվացված 2012-07-02 Wayback Machine, Wild River Review, 19 November 2007.
  28. Huseyin, Sefik (2012). «Orhan Pamuk's 'Turkish Modern': Intertextuality as Resistance to the East-West Dichotomy». International Journal of Radical Critique. 1 (2). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  29. «orhan pamuk». YouTube. 2007 թ․ փետրվարի 1. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  30. 30,0 30,1 "My Father's Suitcase" – Orhan Pamuk's Nobel Lecture, 2006 as translated from the Turkish by Maureen Freely. Also available from official Nobel Prize site
  31. Hurriyet, 2002-05-26
  32. «Hürriyet — Murat BARDAKÇI-Reşad Ekrem 'cemal áşığı' idi ama intihalci değildi!». Hurarsiv.hurriyet.com.tr. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  33. «Orhan Pamuk: Avrupa'ya tam entegrasyon kaçınılmaz». Zaman. 2008 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին. «...Pamuk, ölüm tehditleri ve kendisine karşı açılan davalara rağmen İstanbul'dan başka bir yerde yaşamayı düşünemediğini kaydetti.»
  34. http://timesofindia.indiatimes.com/india/Pamuk-Its-no-secret-Kiran-is-my-girlfriend/articleshow/5522050.cms
  35. Vercihan Ziflioğlu (2012 թ․ հունվարի 11). «Pamuk has gone, says his artist lover». Hürriyet Daily News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  36. «Pamuk officially denies Karolin Fişekçi's statements». Hürriyet Daily News. 2012 թ․ հունվարի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  37. Simon Schama (2013 թ․ օգոստոսի 16). «Orhan Pamuk talks to Simon Schama». FT Magazine. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  38. Daren Butler and Ercan Ersoy, "Kerinçsiz puts patriotism before free speech, EU" Արխիվացված 20 Նոյեմբեր 2012 Wayback Machine. Reuters via Turkish Daily News, 21 July 2006.
  39. Extremists Threaten to Burn Pamuk's Books Արխիվացված 2005-11-23 Wayback Machine – IFEX
  40. Hurriyet Daily News Orhan Pamuk to pay compensation for his words, court decides, Hurriyet Daily News, 27 March 2011
  41. Peuwsen, Peer (2005 թ․ փետրվարի 5). «Der meistgehasste Türke». Das Magazin (German). Tages-Anzeiger. «Man hat hier 30 000 Kurden umgebracht. Und eine Million Armenier. Und fast niemand traut sich, das zu erwähnen. Also mache ich es.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. Urus, Alper (2005 թ․ փետրվարի 10). «1 milyon Ermeni'yi ve 30 bin Kürt'ü kestik mi?». Vatan (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. 43,0 43,1 Rainsford, Sarah (2005 թ․ դեկտեմբերի 14). «Author's trial set to test Turkey». BBC News. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  44. «Gergin Bir Mülakatti, Kişkirtildim». Haberpan.com. 2005 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  45. «Writer repeats Turk deaths claim». BBC News. 2005 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  46. «Turk writer's insult trial halted». BBC News. 2005 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  47. Camiel Eurlings MEP leads delegation to observe trial of Orhan Pamuk Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, EEP-ED.
  48. Lea, Richard (2006 թ․ հոկտեմբերի 12). «Orhan Pamuk wins Nobel prize». The Guardian. London. ISSN 0261-3077. OCLC 60623878. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին. «At 7–1, 54-year-old Pamuk was third favourite with bookmakers Ladbrokes in the run up to the prize, following in the wake of perennial Nobel contender Ali Ahmad Said, the Syrian poet better known as Adonis (3–1) and the American author Joyce Carol Oates (6–1).»
  49. Rainsford, Sarah (2006 թ․ հոկտեմբերի 13). «Pride and suspicion over Pamuk prize». BBC News. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  50. «The Nobel Prize in Literature 2006». NobelPrize.org. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  51. «Orhan Pamuk's widely acclaimed novels Snow and My Name Is Red will be published in Kannada language by Peak Platform». orhanpamuk.net. 2011 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  52. http://granish.org/snow/ Վեպի թարգմանությունը նախաձեռնել և հրատարակությունը իրականացրել է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Թարգմանությունը ռուսերենից կատարել է Հակոբ Սողոմոնյանը, խմբագիրը Ֆելիքս Մելոյանն է

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օրհան Փամուք հոդվածին