Արմեն Փամբուխչյան

հայ պետական գործիչ
(Վերահղված է Փամբուխչյան Արմենից)

Արմեն Սոկրատի Փամբուխչյան (նոյեմբերի 26, 1984(1984-11-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավագետ, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1], ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Արմեն Փամբուխչյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 10-ից - 2020 սեպտեմբերի 24
Դրոշ
Դրոշ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2018 հունիսի 6 - 2019 հունվարի 10
Դրոշ
Դրոշ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2020 - 2022
Դրոշ
Դրոշ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Դրոշ
Դրոշ
12.04.2022 - 30.06.2023
Դրոշ
Դրոշ
Երևանի ավագանու անդամ
Դրոշ
Դրոշ
 10.10.2023-ից
Դրոշ
Դրոշ
Երևանի առաջին փոխքաղաքապետ
Դրոշ
Դրոշ
 26.10.2023-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ իրավաբան, իրավագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1984(1984-11-26) (39 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

2001 - 2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում[2]։

2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2017 թվականին նշանակվել է «Անելիք բանկ»-ի խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար։ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ[3][4]։ Նույն թվականի հոկտեմբերի 15-ին նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[5]։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։

2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։

2022 թվականի ապրիլի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

2023 թվականի հունիսի 30-ին ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից, նախարարության լուծարման կապակցությամբ։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբը։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2023 թվականի հոկտեմբերի 26-ի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Կուսակցական գործունեություն խմբագրել

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
  2. «Արմեն Փամբուխչյանի կենսագրությունը ՀՀ ՏԿՏՏ նախարարության կայքում».
  3. «Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ».
  4. «Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  5. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  6. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  7. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  8. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  9. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  10. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  11. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը