Փակագետիկ (ներկայում վերանվանված է Բյոլմեչալը /թուրքերեն՝ Bölmeçalı/, քրդ.՝ Paga Gedîk՝ Փակա Գետիկ, հայտնի է եղել նաև որպես Փակագյադուկ, Փակակատուկ, Փակետիկ, Փաքակյատուկ անվանաձևերով), նախկին հայաբնակ բնակավայր Հայոց ձոր գավառի հարավարևելյան լեռնային հատվածում՝ Անգղ գետի ձախ վտակ հանդիսացող Դեմկոսի ակունքում, ներկայում՝ քրդաբնակ գյուղ Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգում Գուրուպինար գավառում։ Ծովի մակերևույթից բարձր է 2280-2320 մետր[1]։

Գյուղ
Փակագետիկ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԳավառՀայոց ձորի գավառ
Բնակչություն458[1] մարդ (2012[1])
Ազգային կազմՆախկինում՝ հայեր[1],
ներկայում՝ քրդեր[1]
Փոստային դասիչ65900
Փակագետիկ (Թուրքիա)##
Փակագետիկ (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Փակագետիկը հանդիսանում է հինավուրց բնակավայյր, ինչի մասին վկայում են այնտեղ հայտնաբերված հուշարձանների արձանագրությունները, ինչպես նաև մի շարք հետազոտողներ և ճանապարհորդներ։ Հայտնի է, որ 20-րդ դարի սկզբներին բնակավայրը հարևան գյուղերի հետ միասին ներառված է եղել Խոշաբ գավառի կազմում[1]։

Հայտնի է, որ 1883 թվականին գյուղի գյուղապետն է եղել Օհանը (Հովհաննեսը)[1][2][3]։ Գյուղի վերջին գյուղապետը եղել է Սարգիսը, ով սպանվում է 1915 թվականի ապրիլին[1][4]։

1915 թվականին Փակագետիկի բնակչությունը թուրքական կառավարության կողմից այլ բնակավայրերի հայերի պես ենթարկվում է հալածանքների։ Հայոց ցեղասպանության ժամանակ այն նույնպես ենթարկվում է թուրք-քրդական հարձակումների, աքսորի և կոտորածի։ Փրկված մի շարք հայեր նախ հաստատվում են մոտակա այլ հայկական գյուղերում, այնուհետև հեռանում Արաքսի ձախ ափ[1]։

Բնակչություն խմբագրել

Հայոց ցեղասպանության հետևանքով Փականագետը զրկվում է հայ բնակչությունից, որոնց հիմնական մասը սպանվում է[1]։

Համաձայն 2012 թվականի պաշտոնական տվյալների՝ Փականագետիկն ունեցել է 485 քուրդ բնակիչ[1]։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Փականագետի տարածքում հայտնի են եղել Սուրբ Հովհաննես եկեղեցին, հին, անանուն եկեղեցին, հին գերեզմանոցը, որոնք բոլորը ներկայում կա՛մ իսպառ ոչնչացված են, կա՛մ գտնվում են գրեթե հիմնովին ավերված վիճակում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելյան Տաճկաստանի, մաս Բ, Կ.Պօլիս, 1885։
  3. «Երկրագունդ», 1885, յունուար, էջ 7։
  4. ՀԱԴ, ֆ. 227, ց. 1, գ. 430, թ. 32 շրջ.: