Հայաստանի Հանրապետությունում փախստականները իրավունքների իրավական պաշտպանության գործընթացի սկիզբը կարող ենք համրել 1993 հոկտեմբերի 4-ին, երբ ՀՀ-ն միացավ ՄԱԿ-ի Փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիային։

Ձերբակալված փախստական ներգաղթյալներ
Հայ փախստականները Հայաստանի առաջին Հանրապետությունում, 1905-ից 1917 թվականներ։

Համաձայն ՄԱԿՓախստականների գործակալության 2019թ. հունիսի 19-ի տվյալներով  ամբողջ աշխարհում իրենց հայրենիքը լքած և փախստականի կարգավիճակով այլ երկրներում հանգրվանել են 25.9 միլիոն փախստական որոնց կեսը անչափահսության տարիքի է։ Այստեղից ակնհայտ երևում է, որ Փախստականների և նրանց հետ կապված խնդիրների լուծումը միշտ եղել և մնում են պետությունների  արդիական և հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը։ Փախստականները դասվում են ամենախոցելի մարդկանց շարքին և նրանց պաշտպանության նպատակով ստորագրվել են 1951 թվականի Փախստականների մասին ՄԱԿ-իկոնվենցիան  և 1967 թվականի կոնվենկցիայի մասին արձանագրությունը։ Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն փախստական է այն անձն է, որը գտնվում է իր քաղաքացիական կամ մշտական բնակության վայր հանդիսացող երկրից դուրս, հետապնդումից վախենալու հիմնարար պատճառ ունի, ռասայական պատկանելիության, դավանանքի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու, քաղաքացիական հայացքների պատճառով, և ով ի վիճակի չէ կամ չի ցանկանում օգտվել այդ երկրի պաշտպանությունից կամ վերադառնալ այնտեղ՝ վախենալով հետապնդումից։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի նորանկախ հանրապետությունը 1993թ. հոկտեմբերի 4-ից միացավ կոնվենկցիային։ Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է որ, Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։ ՀՀ-ում փախստականների պաշտպանության ուղղված մեծ առաջընթաց գրանցվեց 1-ին դատաիրավական բարեփոխումների ընթացքում,  որն էր Փախստականների մասին ՀՀ  օրենքի ընդունումը 1999 թվականին, որին փոխարինլու եկավ Երկրորդ դատաիրավական բարեփոխումների ընթացքում զգալի բարեփոխումներով և լրացումներով 2008-ին ընդունված «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքը։

Փախստականի կարգավիճակի և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ձեռքբերումը ՀՀ-ում խմբագրել

 
Հայ և հույն փախստական երեխաները Աթենքում, 1923թ.

Անձը, ով ցանկանում է ՀՀ-ում ստանալ փախստականի կարգավիճակ դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալություն սահմանված ձևով։

Համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417 - Ն որոշման 2-րդ հավելվածի՝ կոնվենցիոն ճամփորդական փաuտաթուղթը  փախստականին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության  կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի` փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պես` մեկշաբաթյա ժամկետում։

Անհրաժեշտ ենք համարում փաստել որ սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը կարգավորում են մինչև 16 տարեկան փախստականներ ապաստան ստանալու առանձնահատակությունները մասնավորապես 3-րդ կետը սահմանում է՝ կոնվենցիոն ճամփորդական փաuտաթուղթը տրվում է Հայաuտանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին։ Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են իր ծնողների փաստաթղթերում։

4-րդ կետով սահմանվում է, որ մինչև 16 տարեկան անձիք ովքեր եկել են ՀՀ առանց ուղղեկցողի և խնամակալի տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաuտաթուղթը որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում[1]։

Համաձայն սույն հավելվածի 5-րդ կետի Կոնվենցիոն ճամփորդական փաuտաթուղթը  վավերական է երկու տարի, որից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության փախստականի դիմումի հիման վրա յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում փախստականների հետ կապված խնդիրները լուծվում են ՀՀ Սահմանադրության, Մակի Կանոնադրությունների , ներպետական օրենսդրության և ՀՀ կառավարության որոշումների հիման վրա։ Որտեղ հստակ նշված են այն գործողությունները, որոնցով անձը կարող է ՀՀ-ում ստանալ փախստականի կարգավիճակ, և հնարավորինս կերպով ձեռնմուխ լինի պետության կողմից իր օրինական շահերի և օրենքով սահմանված իրավունքների լիարժեք պաշտապանությանը։

Փախստականների իրավունքները և պարտականությունները խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի սկզբունքները խմբագրել

 
Հայ փախստականները Հալեպում, ապրիլի 4, 1919։

Համաձայն  «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ  օրենքի 15 –րդ հոդվածի՝ ապաստան հայցողները և փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ հավասար իրավունքներ և պարտականություններ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այստեղից անհրաժեշտ ենք համարում հղում կատարել  «Օտարերկրացիների մասին» ՀՀ  օրենքի[2] 5-րդ հոդվածին, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի սկզբունքները, ըստ որի՝

1.Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։

2.Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները։

3.Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի[3]։

Փախստականների իրավունքներ խմբագրել

Առաջնային կարևոր իրավունքներից մեկը ՝ ցանկացած պահի ՄԱԿ-ի ՓԳՀ դիմելու իրավունքն է, որը սահմանված է  ՄԱԿ-ի «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ  օրենքի 16-րդ հոդվածով, վերջինս կոչված է ապահովելու, որ փախստականների նկատմամբ ցուցաբերվի միջազգայնորեն ճանաչված իրավական չափանիշներին համապատասխան վերաբերմունք, ապահովել, որ փախստականներին ապաստան տրամադրվի, և նրանք հարկադրաբար չվերադարձվեն այն երկիր, որը լքել են, խթանել համապատասխան ընթացակարգեր՝ որոշելու, թե արդյո՞ք տվյալ անձը փախստական է՝ համաձայն 1951-ի կոնվենցիայի սահմանման և/կամ տարածաշրջանային կոնվենցիաներում ամրագրված այլ սահմանումների, և հետամուտ լինել փախստականների հիմնախնդրի երկարաժամկետ լուծումներին։

Դիտարկելով «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ  օրենքի 17-րդ հոդվածը, որում մասնավորապես նշվում է՝ այն բացառիկ միջոցառումները, որոնք կարող են կիրառվել ընդդեմ այլ պետության քաղաքացիների անձի, սեփականության կամ շահերի, չեն կիրառվում այն փախստականների նկատմամբ, որոնք, լինելով այլ երկրի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ապաստան են ստացել։ Կարող ենք փաստել, որ ՀՀ տարածքում բոլոր փախստականների իրավունքները առավելագույնս պաշտպանված են անկախ նրանից թե փախստականը, որ պետությունից է եկել ՀՀ և ՀՀ-ն ինչ տնտեսական և քաղաքական հարաբերությունների մեջ է գտնվում այդ պետության հետ։

Ավելորդ չենք համարում նշել, որ փախստականները Հայսատանի Հանրապետության քաղաքցիներին օժտված նույն իրավունքներով օգտվում են սեփականության, մտավոր սեփականության և վարձատրվող աշխատանք ունենալու ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու  իրավունքից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։

 
Գրեյս, 5 տարեկան փախստական Հարավային Սուդանից ՝ Դաբադի Փախստականների ճամբարում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Սահմանադրության, վավերացրած միջազգային պայմանագրերի և ներքին օրենսդրության հիման վրա նաև ապահովում է փախստականների՝ սոցիալական ապահովության և բժշկական օգնության, կացարանի, հանրային կրթության, տեղաշարժի ազատության, իրավունքները[4]։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Փախստականի և ապաստանի մասին ՀՀ  օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որով չի նախատեսում քրեական կամ վարչական պատասխանատվություն ՀՀ տարածք ապորինի մուտք գործելու դեպքում։ Կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր փախստական իրեն ապաստան տված երկրի հանդեպ ունի պարտականություններ, որոնք, մասնավորապես, պահանջում են, որ նա ենթարկվի այդ երկրի օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, ինչպես նաև հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներին։

Ամփոփելով վերը նշվածը կարող ենք եզրակացնել, որ  փախստականների և նրանց իրավունքների հետ կապված խնդիրների լուծումը մշտապես կիլնի Մարդկության և պետությունների առջև։ Միամտություն կլիներ կարծել, որ փախստականները լուծում են իրենց խնդիրները առանց հանդիպելու խոչընդոտների։ Բայց նաև կարող ենք փաստել, որ ողջ աշխարհի հանրությունը այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը լուրջ ուշադրություն է դարձնում այս խնդրի լուծման համար ճկուն օրենսդրական դաշտ մշակելու և փախստականների հոգսը թեթևացնելու ուղղությամբ։

Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ ՀՀ-ում փախստականի արժանապատվություն և օրինական շահերը ամրագրված և պաշտնված են ՀՀ Սահմանդրությամբ վավերացրած Միջազգային պայմանագրերով, և ներպետական օրենսդրությամբ և կարող ենք հույս հայտնել, որ քաղաքակիրթ աշխարհը կզարգանա այնպիսի ուղղիներով, որ ոչ ոք՝ աշխարհի ոչ մի ակնյունում ստիպված չի լինի լքել իր տունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417 - Ն որոշում, հավելված 2, 3-րդ 4-րդ կետեր». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. «ՀՀ օրենքը օտարերկրացիների մասին». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենք, հոդված 5».
  4. «Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենքի 23,24,25,27 հոդվածներ».