Փալթնի կամուրջ

Անգլիական Բաթ քաղաքում գտնվող, Էյվն գետի վրայով անցնող եռաթռիչք կամուրջ է

Փալթնի կամուրջ (անգլ.՝ Pulteney Bridge), անգլիական Բաթ քաղաքում գտնվող, Էյվն գետի վրայով անցնող եռաթռիչք կամուրջ է։

Փալթնի կամուրջ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղանքԲաթ և Հյուսիս-արևելյան Սոմերսեթ
Տեսակճանապարհային կամուրջ և built-on bridge?
ՆյութԲաթի քար
Թռիչքների քանակ3
Հատում էԷյվոն
ՃարտարապետՌոբերտ Ադամ
Երկարություն45 մետր
Բացման տարեթիվ1774
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր խմբագրել

Կամուրջը եզակի է նրանով, որ կառուցապատված է երկու կողմից։ Յուրաքանչյուր կողմից խանութների և առևտրի կետերի շինություններն են։ Աշխարհում այսպիսի միայն չորս կամուրջ կա, որոնք մնացել են 18-րդ դարից[1]։

Կամրջի երկու կողմերը ասիմետրիկ են։ Հարավային կողմից ճակատային մասը երեսապատված է և կամարներ ունի։ Հյուսիսային կողմը երեսպատում չունի, վերին մասը նույնպես, միայն երևում են խանութների մուտքերը, ինչն էլ գյուղական փողոց է հիշեցնում։

Կամրջի հյուսիսային կողմի խանութները կամրջի տարածքից դուրս են, հենվում են հեծաններին և կախված են ջրի վրա։

Պատմություն խմբագրել

Կամուրջը կառուցվել է բաթի քարով 1769-1773 թվականներին Ռոբերտ Ադամի նախագծով։ Ճարտարապետը իր կառույցի համար հիմք է ընդունել Վենետիկի Ռիալտո և Ֆլորենցիայի Պոնտե Վեկյո կամուրջները[2]։ Կառույցը անվանվել է Բաթից կամրջով անջատված Բասուիք գյուղի տեր սըր Ուիլիամ Փալթնիի կնոջ պատվին[3]։ Կամուրջն իր նախնական տեսքով գոյատևել է մոտ քսան տարի։ Ռոբերտ Ադամի մահվանից մեկ ամիս անց՝ 1792 թվականի մարտի 26-ից հետո, խանութների քանակն ավելացնելու նպատակով սկսվել է կամրջի վերակառուցումը։ 1799 թվականի ջրհեղեղը ավերել է կամրջի հյուսիսային հատվածը։

Կամուրջը երթևեկելի էր, 2009 թվականին որոշվել է այն լիովին հատկացնել է հետիոտներին, բայց որոշումը առայժմ չի իրագործվել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Неизведанная Англия: День в Бат Արխիվացված 2017-01-18 Wayback Machine // iknow.travel
  2. Мост Палтни // bestbridge.net.
  3. Pulteney Bridge // buildinghistory.org.
  4. Bath & North East Somerset Council(չաշխատող հղում) // bathnes.gov.uk.