Փաբիոս Մաքսիմոս, Քվինտոս Կունկտատոր (Quintus Fabius Maximus Cunctator) (ոչ վաղ քան մ. թ. ա. 279 և ոչ ուշ քան մ. թ. ա. 275, Հին Հռոմ - մ. թ. ա. 203[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեական զորավար, պետական գործիչ։ Մ.թ.ա. 233-Մ.թ.ա. 209 թվականներին 5 անգամ ընտրվել է կոնսուլ, 221 թվականին և 217 թվականին նշանակվել դիկտատոր։ Պունիկյան II պատերազմի (մ․թ.ա․ 218-201 թթ.) ժամանակ, Տրազիմենյան լճի մոտ հռոմեացիների պարտությունից (մ․թ․ա․ 217 թվական) հետո, մշակել է յուրատեսակ մարտավարություն․ խուսափելով վճռական ճակատամարտից՝ աստիճանաբար հյուծել է Հաննիբալի բանակը՝ զրկելով պարենից և անասնակերից։ Այդ մարտավարության համար հեռացվել է պաշտոնից, նրան տրվել է Կունկտատոր (դանդաղկոտ) մականունը։ Երբ այդ մարտավարությունից հրաժարվելու հետևանքով հռոմեացիները պարտվել են (216 թվական) Կաննեի մոտ, Փաբիոս Մաքսիմոսն արդարացվել է, մականունը դարձել է պատվավոր։

Փաբիոս Մաքսիմոս
լատին․՝ Quintus Fabius Maximus Verrucosus
Դիմանկար
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 279 և ոչ ուշ քան մ. թ. ա. 275
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էմ. թ. ա. 203[1]
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
Ամուսինանհայտ
Ծնողներհայր՝ Quintus Fabius?, մայր՝ անհայտ
Զբաղեցրած պաշտոններՑենզոր, Roman dictator?, Roman dictator?, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ
ԵրեխաներQuintus Fabius Maximus?[1][1]
 Quintus Fabius Maximus Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաբիոս Մաքսիմոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։