Ցրտահարվածը Մայամիից

«Ցրտահարվածը Մայամիից » (անգլ.՝ New in Town), Յոնաս Էլմերի ամերիկյան կինոկատակերգություն։ Գլխավոր դերերում Ռենե Զելվեգերը և Հարի Կոնիկ կրտսերն են։

Picto infobox cinema.png
Ցրտահարվածը Մայամիից
անգլ.՝ New in Town
Ցրտահարվածը Մայամիից.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2009 և նոյեմբերի 26, 2009[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJonas Elmer?[2][3][4][…]
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան, Tracey Edmonds? և Paul Brooks?
Սցենարի հեղինակC. Jay Cox?
ԴերակատարներՌենե Զելվեգեր[5][6][3][…], Հարրի Քոնիք կրտսեր, Շիվոն Ֆելլոն[6][3], Ջ. Կ. Սիմոնս[6][3], Ֆրենսիս Քոնրոյ[6] և Mike O'Brien?
ԵրաժշտությունՋոն Սուայհարթ
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի և Մայամի
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունGold Circle Films, The Safran Company և Tracey Edmonds?
Տևողություն97 րոպե

ՍյուժեԽմբագրել

Լյուսի Հիլլը (Ռենե Զելվեգեր) միայնակ բիզնես լեդի է, ապրում է արևային Մայամիում։

Մի հիանալի օր տնօրինությունը որոշում է ուղարկել նրան կարճատև գործուղման դեպի հեռավոր հյուսիսայինքաղաք՝ Նյու Ալմ։ Ընկերությունը պատրաստվում է արդիականացնել քաղաքում գտնվեղ գործարանը և միառժամնակ կրկնակի կրճատել աշխատողների քանակը։ Միայն համաձայնվելով ստուգել օբյեկտը՝ կինը պարզում է, որ քաղաքը գտնվում է Մինեսոտա նահանգում, որը ձմռանը ԱՄՆ-ի ամենացուրտ նահանգն է։

Ռենե Զելվեգերի հերոսուհին եռանդով սկսում է իր աշխատանքը, նույնիսկ չմտածելով այն մարդկանց ապագաների մասին, որոնց համար այդ գործարանը գումար աշխատելու միակ միջոցն է։

Բայց շուտով նրա սառը փառասիրությունը հալվում է։ Տեղացի մարդիկ այնքան հյուրասեր, պարզ և հասարակ են լինում, որ կամա թե ակամա Լյուսին սկսում է վերաբերվել նրանց մարդկային ըմբռնումով։ Լյուսիին դիմավորած Բլանշ Գունդերսոնը (Շիվոն Ֆելլոն), նրա պատվին ընթրիք է կազմակերպում, որին հրավիրում է բեռնատարի վարորդ Թեդ Միտչելին (Հարի Կոնիկ կրտսեր)։ Թեդը տիպիկ գավառացի է, գարեջուրի և քանթրիի սիրահար է, միայնակ մեծացնում է դստերը՝ Բոբբիին։

Փառասեր Լյուսին Թեդի պահվածքը ընկալում է որպես սիրահետում, կռվում է նրա հետ և միանգամից Բլանշին ներառում է իր «սև ցուցակի» մեջ։ Ապագայում պարզվում է, որ Թեդը տեղի արհեստակցական միության ղեկավարն է, և Բլանշը ցանկանում էր նրանց ծանոթացնել ոչ պաշտոնական ձևով։

Չնայած նրան, որ ֆիլմի սկզբում Թեդի և Լյուսիի հարաբերությունները շատ լարված էին, ֆիլմի վերջում նրանք համակրում են իրար։ Աստիճանաբար հարթվում են հարաբերությունները նաև Լյուսիի և իր օգնական Բլանշի միջև, ով նաև հայտնի «տապիոկա» համեղ ուտեստը պատրաստելու իր ունակությամբ, որի բաղադրատոմսը նա խիստ գաղտնի է պահում։

Սկզբում Լյուսին իրեն շատ դաժան և ճնշող պահում։ Նա նույնիսկ աշխատանքից հեռացնում է գործարանի բրիգադավարին՝ Ստյու Կոպենհաֆերին (Ջոնաթան Սիմոնս), և դրանից հետո բոլոր աշխատողները սկսում են հակակրել իրեն, դիտավորյալ չեն կատարում որոշ պարտականություններ, որպեսզի վատացնեն արտադրական գործընթացը։ Բայց ժամանակի ընթացքում Լյուսին սկսում է հավանել տեղացիներին։ Նա դժվարանում է համաձայնվել աշխատողներին հեռացնելու տնօրինության որոշմանը, և փորձում է գտնել ճանապարհներ օպտիմիզացնել աշխատանքը, առանց մեքենայցման։ Տնօրինության որոշումն անհերքելի է. Գործարանը պատրաստվում են ուղակի փակել։

Բլանշը հանկարծակի գտնում է աշխատանքից հեռացման ցուցակները, որոնք կազմվել էին Լյուսիի կողմից մինչև իրենց ընկերության սկսվելը։ Այդ ցուցակում նա առաջինը տեսնում է իր և Թեդի անունները։ Հիմա բոլորը սկում են Լյուսիին համարել երկերեսանի և ոչ անկեղծ անձնավորություն։ Որպեսզի վերադարձնի ընկերությունը և օգնի քաղաքի բնակիչներին, Լյուսի Հիլլը վտանգի տակ է դնում իր սեփական կարիերան։ Նա համոզում է Բլանշին գործարանում իր օրիգինալ բաղադրատոմսով արտադրական գիծ գործարկել։ Նա համաձայնվում է՝ աշխատողներից վերցնելով երդում, ըստ որի նրանք գաղտնի են պահելու բաղադրատոմսը մրցակիցներից և Տրուդի Վան Ուդենից (կին, ով երկար տարիներ փորձում է պարզել բաղադրատոմսը)։

Արտադրանքը այնպիսի մեծ պահանջարկ է ունենում, որ գործարանը դառնում է շահութաբեր։ Լյուսի Հիլլը նշանակվում է ընկերության փոխնախագահ։ Գործարանը շարունակում է աշխատել։ Բոլորը ուրախանում են, բայց ամեն-ինչ փոխվում է դեպի վատը։ Ընկերության տնօրինությունը որոշում է վաճառել եկամտաբեր գործարանը և տեղափոխել այն գավառից ավելի հարմար վայր։

Եվ Լյուսին նորից դժվարին հարցի առաջ է կանգնում։ Նա առաջարկում է աշխատողներին գնել գործարանը։ Արհմիության ղեկավար Թեդ Միտչելը պատրաստ է աջակցել նրան այդ հարցում։ Ֆիլմի վերջում Թեդը համբուրում է Լյուսիին։

ԴերերումԽմբագրել

  • Ռենե Զելվեգեր - Լյուսի Հիլլ
  • Հարի Կոննիկ կրտսեր - Թեդ Միտչել
  • Ֆերոն Հուրեյրո - Բոբբի Միտչել
  • Շիվոն Ֆելոն - Բլանշ Գունդերսոն
  • Ուեյն Նիկլաս - Հարվի Գունդերսոն
  • Ջոնաթան Սիմոնս - Սթյու Կոպենհաֆեր
  • Ֆրենսիս Կոնրոյ - Տրուդի Վան Ուդեն
  • Նենսի Դրեյկ - Ֆլո
  • Մայք Օ´Բրայան - Լարս Ուլստիդ
  • Ռոբեր Սմել - Դոնալդ Առլինգ
  • Հիլարի Քերոլ - Կիմբեռլի

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • «Ցրտահարվածը Մայամիից» ֆիլմը կինոռեժիսոր Յոնաս Էլմերի անգլալեզու դեբյուտն է։ Մինչ այդ նա նկարահանել է միայն հայրենիքում։ Էլմերի ամենահայտնի կատակերգությունը «Nynne»-ն է։
  • Հետաքրքրություն է առաջացնում Բլանշ Գունդերսոնի բաղադրատոմսով տապիոկան, որը էներգետիկ սալիկ է, սակայն էկրանին նկարահանված է յոգուրտի նման զանգված։
  • ԱՄՆ-ում իրոք կա Նյու Ալմ անունով քաղաք, բայց այն տեղակայված է ոչ այնքան ցուրտ նահանգում, որքան ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումները անցել են Վիննիպեգում, Կանադայում, որտեղ նկարահանումների ժամանակ իսկապես ձյուն և ցուրտ է եղել։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել