«Ցրված Ջովաննին» (ռուս.՝ «Рассеянный Джованни»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի «Ինչպես զբոսնեց մի ցրված» (իտալ.՝ «La passeggiata di un distratto») հեքիաթի մոտիվներով։

Ցրված Ջովաննին
ռուս.՝ Рассеянный Джованни
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 1
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ՍցենարիստՋաննի Ռոդարի
ՀնչյունավորումԼիդիա Կորոլյովա և Գեորգի Վիցին
ԵրաժշտությունՎլադիմիր Շաինսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն4 րոպե
ՇարքՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 1
Թվական1969

«Ուրախ կարուսել» № 1 մուլտիպլիկացիոն ալմանախի չորս սյուժեներից երրորդն է։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է իտալացի տիկնիկ-տղայի՝ Ջովաննիի մասին, որը շտ ցրված էր և կորրցնում էր իր մարմնի մասերը։ Սկզբում նա տանը մոռանում է կոշիկը, ապա կորցնում ձախ ականջը, հետո՝ ոտքը և մարմնի մյուս մասերը։ Քաղաքի բնակիչները գտնում են նրա մարմնի մասերը և վերադարձնում նրա մայրիկին, որը վերջում նորից հավաքում է Ջովաննիին։

Ստեղծողներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Անատոլի Պետրով
  • Նկարիչ՝ Վալերի Ուգարով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շաինսկի
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Լիդիա Կորոլյովա – տիկին
    • Գեորգի Վիցին – փոստատար (լուսագրերում նշված չէ)

Ստեղծման պատմություն խմբագրել

Պետրովին միշտ զբաղեցրել է մուլտիպլիկացիայի բնույթը՝ որպես նկարված շարժման արվեստ։ Հենց դրանով էր «հիվանդ» Պետրովը, երբ նկարահանում էր իր առաջին սյուժեն «Ուրախ կարուսելի» համար՝ «Ցրված Ջովաննին»։ Սյուժե, որ դարձել է գլխավոր ուղղորդիչներից մեկը ստուդիայի նոր սերնդի ռեժիսորների համար և արժանացել մինիստր Ռոմանովի գնահատականին՝ «մանկական մուլտիպլիկացիայի լսարանը՝ որպես աբստրակցիոնիզմի պրոպագանդայի հարթակ օգտագործելու փորձ»։ Մի գնահատական, որ Պետրովի համար շատ պատվավոր է։

«Ցրված Ջովաննին» տեղծելիս Անատոլի Պետրովը ոգեշնչվել է Ֆեռնան Լեժեի վիտրաժից[2]

Պետկինոյի պաշտոնյաները քննադատել են «Ցրված Ջովաննին» մուլտֆիլմի ոճական լուծումը, որովհետև այն արվել է այդ ժամանակ նորաձև փոփ-արտ ժանրում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել