Ցրոններ, ապարների կամ միներալների մանր բեկորների կուտակումներ Երկրի մակերևույթին, որոնք առաջացել են արմատական հանքավայրերի կամ արմատական ապարների քայքայման հաշվին։ Պարունակում են օգտակար հանածո, երբեմն նույնիսկ չնչին քանակությամբ։

Ցրոնները տարբերում են՝

  • ըստ ծագման (ալյուվիալ, էլյուվիալ, դելյուվիալ),
  • ըստ օգտակար հանածոյի տեսակով,
  • ըստ երկրաբանական հասակի (ժամանակակից, միջին և հին չորրորդական),
  • ըստ համեմատական հնությամբ և ռելիեֆի նկատմամբ ունեցած հարաբերությամբ (ժամանակակից, թաղված),
  • ըստ ամրացման և հողմահարման աստիճանի (փխրուն, ցեմենտացված),
  • ըստ տեղադիրքով (հունային, դարավանդային),
  • ըստ մշակման եղանակի (դրագային, էքսկավատորային)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 169