Ցուկույոմի-նո-Միկոտո (ճապ.՝ ツクヨミノミコト, 月読命), կամ պարզապես Տսուկույոմի (ճապ.՝ ツクヨミ, 月読) կամ Տսուկիյոմի (ճապ.՝ ツキヨミ), ճապոնական դիցաբանության մեջ և Շինտո կրոնում լուսնի աստվածը[2]։

Ցուկույոմի
ՏեսակԼուսնի աստված
ԴիցաբանությունՃապոնիա
Սեռարական
Լատինական գրաձևTsukuyomi-no-Mikoto
Երևի համընկնում էSusanoo?
ՀայրԻզանագի (Կոձիկի)
ՄայրԻզանամի (Նիհոն Սյոկի)
ԵղբայրՍուսանոո
ՔույրԱմատերասու
Քույր/ԵղբայրԱմատերասու Օմիկամի[1], Hiruko?[1], Susanoo?[1] և Kagu-tsuchi?[1]
 Tsukuyomi-no-Mikoto Վիքիպահեստում

Անվան ծագումնաբանություն խմբագրել

«Տսուկույոմի» անունը հին ճապոներեն «tsuku» (ճապ.՝ , լուսին, ամիս, ժամանակակից ճապոներենում tsuki) և «yomi» (ճապ.՝ 読み, կարդալ, հաշվել) բառերից է առաջացել[3].[3]: Ըստ մեկ այլ մեկնաբանության նրա անունը տսուկիյո (ճապ.՝ 月夜, «լուսնային գիշեր») և մի (ճապ.՝ , նայող, դիտող) բառերի համադրություն է։

Ցուկույոմիի մասին այնքան քիչ բան է հայտնի, որ նույնիսկ նրանց սեռը անհայտ է։ Այնուամենայնիվ, Մանյոշուում (Ճապոնական պոեզիայի ամենահին և հարգված անթոլոգիա) Ցուկույոմի անունը երբեմն թարգմանվում է որպես Ցուկույոմի Օտոկո (ճապ.՝ 月讀壮士, «լուսինը ընթերցող տղամարդ»), նկատի ունենալով, որ նա տղամարդ է[4]։

Ցուկույումիի շուրջ ձևավորված միֆեր խմբագրել

Ծնունդ խմբագրել

Ըստ «Կոձիկի» Ցուկույոմին ծնվել է ջրի կաթիլներից, որով Իզանագին լվացել է իր աջ աչքը մեղքերի մաքրման ծիսակատարության ժամանակ[5]։ Նա իր կնոջը՝ Իզանամային հետևելով , հայտնվել էր Յոմիում՝ «Մթության աշխարհում» և նրան հաջողվել էր փրկվել։ Այս պատմության այլընտրանքային տարբերակում Ցուկույոմին ծնվել է մի սպիտակ պղնձից պատրաստած հայելուց, որը Իզանագիի աջ ձեռքին էր։ Ըստ «Նիհոն Սյոկիի» (Ճապոնիայի պատմության երկրորդ ամենահին գիրքը) վարկածի՝ լուսնի աստվածը հայտնվել է ճապոնական կղզիների ձևավորումից անմիջապես հետո և եղել է առաջին կամիներից, որը ծնվել է Իզանագայի և Իզանամայի միության արդյունքում։ Ցուկույոմին «երեք ազննվական երեխաներից» (ճապ.՝ 三貴子, Միհաշիրա-նո-Ուզու-նո-Միկո) մեկն էր, Ամատերասուի (արևի աստվածուհի) և Սուսանոյի (փոթորիկների և ջրային տարերքների աստված) քույրը ։

Ուկեմոչիի սպանությունը խմբագրել

Մի անգամ Ամատերասուն Ցուկույոմիին ուղարկել էր խնջույքի, որը կազմակերպել էր ուտելիքի աստվածուհի Ուկեմոչին՝ իրեն ներկայացնելու։ Ուկեմոչին կերակուրը իր իսկ բերանից ստեղծեց, ինչը դուր չեկավ Ցուկիյոմիին․ Նա կարծում էր, որ սնունդը պատրաստած էր զզվելի կերպով և այդ իսկ պատճառով նա սպանեց աստվածուհուն[5]։

Շուտով Ամաթերասուն իմացավ, թե ինչ է տեղի ունեցել, և նա այնքան զայրացած էր, որ նա որոշեց այլևս երբեք չտեսնել Ցուկույոմիի դեմքը՝ ընդմիշտ տեղափոխվելով երկնքի մյուս մասը։ Ահա թե ինչու ցերեկն ու գիշերն երբեք միասին չեն լինում։ Սակայն ոմանք ասում են, որ հենց Սուսանոոն է սպանել Ուկեմոչիին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 舍人親王, 太安萬侶 日本書紀(վեն.)日本: 0720.
  2. «ツキヨミノミコト(月読尊)». ブリタニカ国際大百科事典 小項目事典. コトバンク. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 1988, 国語大辞典(新装版) (Kokugo Dai Jiten, Revised Edition) (in Japanese), Tōkyō: Shogakukan։ Ճապոնիայի պատմության երկրորդ ամենահին գիրքը՝ Նիհոն Սեկին նշում է այս անունը «Ցուկույումի» գրությամբ (ճապ.՝ 月弓, «լուսնի աղեղ»), բայց այդ «Yumi»-ն, հավանաբար, յոմի արտասանության ձևերից է
  4. c. 759: Man'yōshū, volume 7, poem 1372; in Old Japanese. Text available online here.
  5. 5,0 5,1 Roberts, Jeremy (2010). Japanese Mythology A To Z (PDF) (2nd ed.). New York: Chelsea House Publishers. ISBN 978-1-60413-435-3.
  6. 『日本神話事典』211頁。