Ցուլի արձանիկ (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)

Ցուլի արձանիկ, պատվանդանին կանգնած ցուլի ծավալային քանդակ, որը գտնվել է Լճաշենից և պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2049-130 համարի տակ։

Ցուլի արձանիկ
նյութբրոնզ
բարձրություն30 սանտիմետր
լայնություն15 սանտիմետր

Պատմություն խմբագրել

Արձանիկը համարվում է մ.թ.ա. 15-14-րդ դարերի հնություն, բրոնզից է, չափերը` 30×15×5,8 սմ։ Հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի տարածքում։

Նկարագրություն խմբագրել

Ցուլը կանգնած է սյունաձև պատվանդանի վրա։ Այն խոշորամարմին է` ճակատին կեռված հաստ եղջյուրներով։ Աչքերը նշված են կլոր ելուստներով։ Դնչի վրա պարզորոշ ընդգծված է մորթին, շրթունքները, կլոր քթանցքները, բերանը։ Գավակը փոքր-ինչ իջեցրած է, երկար պոչը կպած է ոտքերին, փորի տակ ընդգծված է պորտը։ Սնամեջ իրանը հարդարված է եռանկյունի ծակոտիների շարքերով, գավակը` աստղ հիշեցնող զարդանախշով։ Ճակատի վրա փորագիր եռանկյունաձև նշան կա, որը ցուլի սրբազանության խորհրդանիշն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM