Ցոլակ Ամերիկյան

հայ դերասան

Ցոլակ Քերոբի Ամերիկյան (Գալուստ Սուլուլիկյան, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1887[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 17, 1964(1964-09-17)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1947)։

Picto infobox masks.png
Ցոլակ Ամերիկյան
Ցոլակ Ամերիկյան.jpg
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1887[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 17, 1964(1964-09-17)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ԿինոՊոիսկID 348658

ԿենսագրությունԽմբագրել

Ցոլակ Ամերիկյանը ծնվել է Տրապիզոնում, արհեստավորի ընտանիքում։ 1891 թ. հորեղբոր հետ տեղափոխվել է Բաթում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել ռուսական քաղաքային ուսումնարանում։ Այնուհետև մեկնել է Վենետիկի Մխիթարյանների մոտ ուսանելու, սակայն կարճ ժամանակ մնալով այնտեղ, 1906 թ. վերադարձել է Բաթում, մասնակցել սիրողների կողմից կազմակերպված ներկայացումներին («Համլետ», «Ավազակներ» և այլն)։ Ապա խաղացել է «Արշակ Բ», «Վարդան Մամիկոնյան», «Ղարաբաղի աստղագետը», «Խաչագողի հիշատակարանը» և այլ պիեսներում։ Նյութական մեծ դժվարություններ կրելով մի կերպ մեկնել է Փարիզ, եղել Մարսելում, այնտեղից անցել Եգիպտոս, ապա Հունաստան՝ այս բոլոր վայրերում դիտել ժամանակի անվանի դերասանների խաղը։ Երկար և օգտավետ շրջագայություններից հետո վերադարձել է Կովկաս, մտել Ամո Խարազյանի թատերախմբի մեջ։ 1910 թ., օսմանյան սահմանադրությունից հետո մեկնել է Արևմտյան Հայաստան, Էրզրումում սիրողներից կազմակերպել է մի թատերախումբ և ներկայացրել Ն. Գոգոլի «Ռևիզորը», ապա Շիրվանզադեի «Չար ոգին», «Պատվի համարը», «Նամուսը», Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» ու «Պաղտասար աղբարը», այդ բոլոր պիեսներում կատարելով գլխավոր դերեր։

Վերադառնալով Կովկաս, խաղացել է Թիֆլիսում, Բաթումում Սիրանույշի, Օվի Սևումյանի, Վահրամ Փափազյանի և ուրիշների հետ։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին շրջել է Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Ուկրաինայում, խաղացել հայաշատ բազմաթիվ քաղաքներում՝ Կիև, Խարկով, Օդեսա, Տագանրոգ, Արմավիր, Նովոռոսիյսկ, Մոզդոկ, Ղզլար, Վլադիկավկազ և այլն։ 1931 թ. եկել է Լենինական և ամբողջությամբ կապվել Լենինականի պետական թատրոնի հետ։

Ստեղծել է բազմաթիվ կերպարներ, որոնք համարվում հայ բեմի լավագույն նվաճումներից՝ Սատին (Մ. Գորկու «Հատակում»), Մանուկ աղա (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Մոնտանելլի (Է. Վոյնիչի «Բոռ»), Մալվոլիո (Ու. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Վիշնևսկի («Արդյունավոր պաշտոն»), Մուրոմսկի (Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»), Վուրմ (Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»), Շեյլոկ (Ու. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը») և այլն[2]։

Դերերը կինոյումԽմբագրել

Գրականություն Ցոլակ Ամերիկյանի մասինԽմբագրել

  • Հարությունյան Ս., Ցոլակ Ամերիկյան, Երևան, 1957 թ.
  • Ռիզաև Ս., Մաքսիմ Գորկու դրամատուրգիան հայ բեմում, 1956 թ.

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — էջ 316.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 80-81 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 316