Ցյուրիխի օպերային թատրոն

Ցյուրիխի օպերային թատրոն (գերմ.՝ Opernhaus Zürich), օպերային թատրոն Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Տեղեկայված է Sechseläutenplatz (Սեխսելոյթենպլաց) վայրում և ցյուրիխյան օպերայի գտնվելու վայրն է 1891 թվականից։ Այստեղ է գտնվում նաև Ցյուրիխի Բերնհարդ թատրոնը և Ցյուրիխի բալետի թատրոնը։

Ցյուրիխի օպերային թատրոն
Տեսակօպերային թատրոն և թատրոն
Երկիր Շվեյցարիա[1][2]
Գտնվելու վայրըՑյուրիխ[1][2]
Հիմնադրման ամսաթիվ1965[2]
ՃարտարապետFellner & Helmer
 Opernhaus Zürich Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Առաջին մշտական թատրոնը՝ Aktientheater-ը կառուցվել է 1834 թվականին։ Այս թատրոնը եղել է Ռիխարդ Վագների գործունեության կիզակետում Գերմանիայից «աքսորի» ժամանակ։ 1890 թվականին թատրոնի շենքը հրդեհվել է, թատերախումբը տեղափոխվել է վերակառուցված StadttheaterZurich (Ցյուրիխի քաղաքային թատրոն) թատրոնի շենք։ Այս թատրոնը, որը մինչև 1925 թվականը եղել է քաղաքի դրամատիկական, օպերային և երաժշտական ներկայացումների անցկացման հիմնական վայրը, այնուհետև վերանվանվել է Ցյուրիխի օպերային թատրոն։ Հետագայում կառուցվել է առանձին շենք։ 1970-ականների սկզբին օպերայի շենքը հիմնանորոգման կարիք է ունեցել։ Տեսակետ կար, որ նպատակահարմար չէ վերականգնել թատրոնը և առաջ է քաշվել նոր թատրոն կառուցելու գաղափարը։ Սակայն 1982-1984 թվականներին շենքը վերանորոգվել է և քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել շենքի վերակառուցման դեմ։ Վերանորոգված թատրոնն իր աշխատանքը սկսել է Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» օպերայի բեմադրությամբ և շվեյցարացի կոմպոզիտոր Ռուդոլֆ Քելտերբորնի «Բալի այգին, օպերայի համաշխարհային պրեմիերայով (Անտոն Չեխովի համանուն պիեսի հիման վրա)։ Վերակառուցումից հետո թատրոնի շենքը դարձել է հարուստ գեղազարդված շինություն՝ սպիտակ և մոխրագույն քարից նեոկլասիկական ճակատով, որը զարդարված է Վեբերի, Վագների և Մոցարտի կիսանդրիներով, տեղադրված են նաև Շիլլերի, Շեքսպիրի և Գյոթեի կիսանդրիները։ Դահլիճը զարդարված է ռոկոկո ոճով և կարող է տեղավորել մոտ 1200 հանդիսատես։

Օպերայի ստուդիա խմբագրել

Ցյուրիխի օպերային թատրոնում է գտնվում նաև Միջազգային օպերային ստուդիան (գերմ.՝ Internationales Opernstudio IOS), որը կրթական ծրագիր է երիտասարդ երգիչների և դաշնակահարների համար։ Ստուդիան ստեղծվել է 1961 թվականին[3]։ Այստեղ դասավանդում են ճանաչված արվեստագետներ, ինչպիսիք են Բրիջիթ Ֆասբենդերը, Հեդվիգ Ֆասբենդերը, Անդրեաս Հոմոկկին, Ռոզմարի Ջոշուան, Ադրիան Քելլին, Ֆաբիո Լուիսին, Ջեցկե Մինսենը, Էն Մյուրեյը, Էյտան Պեսսենը կամ Էդիթ Վիենսը։

1980 թվականի երիտասարդական բողոքի ցույցեր խմբագրել

Ի պատասխան Օպերայի համար բարձր սուբսիդիաների տրամադրման և Ցյուրիխում երիտասարդության համար մշակութային ծրագրերի բացակայության, 1980 թվականի մայիսին տեղի են ունեցել բողոքի մեծ ցույցեր։ Բողոքի ցույցերը հայտնի են դարձել որպես Opernhauskrawalle երիտասարդական բողոքի ցույցեր – Züri brännt[4], որը նշանակում է «Ցյուրիխն այրվում է», ինչպես փաստագրված է 1981 թվականի շվեյցարական համանուն վավերագրական ֆիլմում։

Ֆինանսավորում խմբագրել

Ներկայումս Ցյուրիխի օպերային թատրոնը բաժնետիրական ընկերություն է, որը ֆինանսավորվում է Ցյուրիխի կանտոնի կողմից, իսկ գլխավոր հովանավորները Շվեյցարիայի երկու խոշորագույն բանկերն են՝ CreditSuisse-ը և UBS[5][6][7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 http://data.performing-arts.ch/o/b1cb62c7-4034-490a-bba0-d68cd473684d
  3. www.update.ch, update AG. «Internationales Opernstudio». www.opernhaus.ch (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «10vor10 - TV - SRF Player» (գերմաներեն). 10vor10. 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  5. «Geringere finanzielle Spielräume: Bilanz des Opernhauses» (գերմաներեն). NZZ.ch. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  6. «Geschäftsbericht 15/16» (PDF) (գերմաներեն). Opernhaus Zürich. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  7. «Opernhaus Zürich. Über uns» (գերմաներեն). Opernhaus Zürich. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի օպերային թատրոն» հոդվածին։