Ցիցի Դանգարեմբգա (անգլ.՝ Tsitsi Dangarembga, փետրվարի 14, 1959(1959-02-14)[1], Mutoko, Mashonaland East Province, Զիմբաբվե[2]), գրող և կինոռեժիսոր Զիմբաբվեից։

Ցիցի Դանգարեմբգա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1959(1959-02-14)[1] (65 տարեկան)
ԾննդավայրMutoko, Mashonaland East Province, Զիմբաբվե[2]
Քաղաքացիություն Զիմբաբվե
Մայրենի լեզուշոնա
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Զիմբաբվեի համալսարան և Arundel School?
ԵրկերNervous Conditions?
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, դրամատուրգ և սցենարիստ
ԱմուսինOlaf Koschke?
Պարգևներ և
մրցանակներ
 Tsitsi Dangarembga Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երկու տարեկանում իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ և մեծացել է` գրեթե մոռանալով հարազատ շոնայի լեզուն։ Ուսումն սկսել է Բրիտանիայում, բայց 1965 թվականին ուսումը շարունակել է Մուտարեի միսիոներական դպրոցում։ Այնուհետև նորից սովորել է Մեծ Բրիտանիայում, իսկ 1977 թվականից բժշկություն է սովորել Քեմբրիջի համալսարանում, բայց Զիմբաբվեի` անկախությունը նվաճելուց հետո, 1980 թվականին նորից վերադարձել է իր հայրենիք։ Հոգեբանություն է սովորել Զիմբաբվեի համալսարանում, բայց աշխատել է մարքեթինգային ֆիրմայում։ Սկսել է պիեսներ գրել։ 1985 թվականին հրապարակել է իր առաջին պատմվածքը, իսկ 1987 թվականին` իր առաջին պիեսը։ Նրա դեբյուտային վեպը (1988 թվական) լավ է ընդունվել հասարակության և քննադատության կողմից։ Սակայն նա չի սկսել շահագործել իր հաջողությունը և ընդունվել է Բեռլինի գերմանական կինոակադեմիա, այնուհետև Հարարեում հիմնադրել է պրոդյուսերական ընկերություն, որպես պրոդյուսեր հանդես է եկել մի քանի վավերագրական ֆիլմերում և 1996 թվականին ցույցադրել է ինքնուրույն խաղարկային ֆիլմ, ելույթ է ունեցել որպես Զիմբաբվեի առաջին կինը, որը գեղարվեստական ֆիլմ է նկարահանել։

Ասպիրանտուրան ավարտել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Նա աշխատում է աֆրիկյան կինոյի մասին ընկալման վերաբերյալ իր դոկտորական դիսերտացիայի վրա։

2021 թվականի հոկտեմբերին Ցիցի Դանգարեմբգան ստացավ Խաղաղության մրցանակ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառից։ Այս շատ հեղինակավոր մրցանակը, որն օժտված է 25000 եվրո պարգևով, հրատարակչական աշխարհում կարևորագույններից մեկն է։

Ստեղծագործություն խմբագրել

Գրականություն խմբագրել
Կինո խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Negotiating the Postcolonial emerging perspectives on Tsitsi Dangarembga/ Ann Elizabeth Willey and Jeanette Treiber, eds. Trenton: Africa World Press, 2002
  • Collins W.P. Tracing Personal Expansion: Reading Selected Novels as Modern African Bildungsroman. Lanham: UP of America, 2006
  • Green L.M. Literary identification in women's novels of formation from Charlotte Brontë to Tsitsi Dangarembga. Columbus: Ohio State UP, 2012

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիցի Դանգարեմբգա» հոդվածին։