Ցինկապատում, ցինկով կամ ցինկի համաձուլվածքով մետաղական շինվածքը պատելու եղանակ՝ վերջինիս մակերևույթը կոռոզիայից պաշտպանելու համար։ Ցինկապատումը մետաղապատման պրոցեսի առավել տարածված և շահավետ տեսակն է։ Ցինկապատման են ենթարկում պողպատե թերթերը, ժապավենները, մետաղալարերը, մեքենաների և սարքերի դետալները, խողովակաշարերը։ Տարբերում են ցինկապատման տաք (հալած ցինկի մեջ շինվածքն ընկղմելով), փոշիացումով, էլեկտրոլիտային (տես Գալվանատեխնիկա) և դիֆուզիոն եղանակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ցինկապատում կատեգորիայում։
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |