Զինածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Heliantheae
Ցեղ Զինածաղիկ (Zinnia)
L.

Զինածաղիկ կամ ցինածաղիկ (լատին․՝ Zinnia), բարդածաղկավորների, աստղածաղկազգիների (Asteraceae) ընտանիքի միամյա, բազմամյա, մշակության մեջ առավել տարածված ընտանիքի խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Մի քանի տեսակներ դեկորատիվներ են։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Զինածաղիկ

Միամյա բույս է։ Շաղկակրի բարձրությունը մինչև 1 մ է՝ ամբողջապես պատված կոպիտ մազմզուկներով։ Տերևները հակադիր են կամ օղակաձև դասավորված, ամբողջական։ Ծաղկաբույլը միայնակ գագաթնային զամբյուղ է (եզրային լեզվակավոր ծաղիկները՝ վարսանդավոր, ֆերտիլ, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ)։ Լեզվակավոր ծաղիկները վառ գույների են՝ կարմիր, դեղին, նարնջագույն, ոսկեգույն, կարմրակապույտ և այլն։ Ծաղկում է հունիսից մինչև ցրտերն ընկնելը։ Պտուղը սերմնապտուղ է, սերմերը՝ եռակող կամ տափակ, դարչնագույն։ Ծաղկային ձևավորումներում և ծաղկեփնջերում։ Ցողունը կանգուն Է, լավ ճյուղավորված, տերնները երկարավուն են, նստադիր։ Բույսն ամբողջությամբ պատված է կոպիտ մազմզուկներով։ Ծաղիկները խողովակավոր են լեզվակավոր, լինում են սպիտակ, դեղնավուն, կարմիր, նարնջագույն։ Ծաղկաբույլը պարզ է կամ բազմապսակաթերթ, 12-15 սմ մեծությամբ։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել
  ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   e1  
         
  կարգ Աստղածաղկազգիներ     դաս Զինածաղիկ     f1
               
  բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր     ընտանիք Աստղածաղկավորներ կամ Բարդածաղկավորներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևե 40 տեսակ դաս   f2
     

Տեսակներ խմբագրել

 
 
Սերմերը
 

Հայտնի է զինածաղկի ավելի քան 10 տեսակ, այլ տվյալներով 20[1], որոնք վայրի վիճակում աճում են Հյուսիսային ն Կենտրոնական Ամերիկայում։ Ծաղկաբուծության մեջ տարածված են

  • զինաշաղիկ նրբագեղը - Z․ elegans իր բազմաթիվ սորտերով և Z․ haageana տեսակները։

Բացի նրբագեղ զինածաղկից, օգտագործվում են նաև զինածաղիկ նեղատերև (Z. angustifolia), զինածաղիկ հիբրիդային (Z. hybrida) և այլ տեսակներ։

Մշակում խմբագրել

 

Բարձր տեսակները տնկում են բույսը բույսից 35-40, իսկ միջակները և ցածրերը՝ 15-25 սմ հեռավորության վրա։ Ջերմասեր և լուսասեր բույս է։ Հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, սակայն համեմատաբար սննդանյութերով հարուստ հողերում։ Ամռան ընթացքում Երևանի պայմաններում ոռոգումը տրվում է առատ։ Ծաղկումը սկսվում է հունիսի վերջից և տևում մինչև ուշ աշուն։

Բազմանում է սերմերով. դրանք անհրաժեշտ է հաճախաքի հավաքել, քաանի որ թռչունները մեծ սեր ունեն ցինածաղկի հասունացած սերմերի նկատմամբ և մասայաբար ոչնչացնում են։ Սերմնակալած զամբյուղները հավաքում են, չորացնում և ձեռքով տրորելով սերմերը առանձնացնում։ Լիաթերթ ծաղիկներից հավաքած սերմերը մեծ մասամբ խոխովակաձև են, քիչ թե շատ հաստ, սուր կողերով ու գլխիկով, երբեմն թեթև կորացած, դարչնագույն։ Ծլունակությունը պահպանում են 3-4 տարի, ծլում են 4-6 օրվա ընթացքում, երբեմն մի քիչ ավելի ուշ, անհավասար։ Միաթերթ ծաղկաբույլերի սերմերի ձևը նման է վահանակների, տափակ են, մոտավորապես 4 մմ լայնության, գորշ դարչնագույն։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 13-140 հատիկ։

Ցանկը ջերմատներում կատարվում է մարտի սկզբներին՝ ցանկարկղերի մեջ կամ ուղղակի կիսատաք ջերմոցի գրունտում, ցանկի համար նախատեսված սովորական հողի մեջ։ Ցանկը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Ցինածաղիկը հնարավոր է հողագնդիկով փոխադրել-վերատնկել նույնիսկ ծաղկած վիճակում։

Կիրառում խմբագրել

Օգտագործվում են ինչպես ծաղկային ձևավորումներում, այնպես էլ ծաղկեփնջերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным сайтов GRIN, EOL (см. раздел Ссылки), ITIS и NCBI (см. карточку растения).

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — С. 208—209. — 320 с.
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.։ Мысль, 1986. — С. 208—209. — 320 с.
  • Andrew M. Torres։ Taxonomy of Zinnia. In։ Brittonia. 15, Nr. 1, Januar 1963, S. 1–25, doi։10.2307/2805035 (JSTOR 2805035).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինածաղիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 691