Ցիկլոպրոպան
Ցիկլոպրոպան (եռմեթիլեն), քիմիական բանաձևը՝ C3H6։ Ածխաջրածնային ցիկլիկ միացությունների շարքի ամենապարզ ներկայացուցիչն է, դրանց հոմոլոգիական շարքում առաջին անդամն է։ Անգույն, այրող համով, նավթի եթերների հոտ հիշեցնող, այրվող գազ է։ Հարաբերական խտությունը 1.879 է գ/սմ³ է։ 4 — 20 °C ջերմաստիճանում դառնում է հեղուկ։ Հալման ջերմաստիճանը 127 °C է, իսկ եռման ջերմաստիճանը` 33 °C: Ջրում վատ է լուծվում (2.85 ծավալ ջրում լուծվում է մեկ ծավակ գազ` + 20 °C-ում)։ Շատ հեշտ լուծվում է սպիրտներում, նավթի եթերներում, քլորոֆորմում, ճարպային յուղերում։ Խիստ դյուրավառ է. օդի, թթվածնի կամ ազոտի օքսիդի առկայությամբ պայթյունավտանգ է։ Ցիկլոպրոպանը, ինչպես ցիկլոբութանը, կարող է ստացվել Վյուրցի միջմոլեկուլային ռեակցիայի օգնությամբ ω- դիհալոգեն ալկաններից` մետաղների (Na, Mg, Zn) հետ տաքացնելիս։
Ցիկլոպրոպան | |
---|---|
![]() նավթին բնորոշ հոտով, անգույն գազ | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Այլ անվանումներ | եռմեթիլեն |
Քիմիական բանաձև | C₃H₆ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 7,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,879 գ/լ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,6E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | −127,62 °C և −127,4 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | −32,86 °C և −32,81 °C[2] °C |
Կրիտիկական կետ | 397,80 |
Քիմիական հատկություններ | |
Լուծելիությունը ջրում | 0,502 գ/100 մլ |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 75-19-4 |
PubChem | 6351 |
EINECS համար | 200-847-8 |
SMILES | C1CC1 |
ЕС | 200-847-8 |
ChEBI | 6111 |
Թունավորություն | |
Թունավորություն | ունի թմրամիջոցների հատկություններ |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կիրառությունը բժշկության մեջ
խմբագրելՑիկլոպրոպանն ունի ուժեղ անզգայացնող ազդեցություն։ Չափազանց դյուրավառ է. դրա, թթվածնի, ազոտի օքսիդի և օդի խառնուրդը կարող է պայթել կրակի, էլեկտրական կայծի և այլ բռնկում առաջացնող աղբյուրների առկայությամբ։ Այդ պատճառով ցիկլոպրոպանն օգտագործելիս անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները հնարավոր պայթյունից խուսափելու համար։ Անզգայացնող հատկության շնորհիվ այն այժմ բժշկության մեջ կիրառվում է որպես թմրաքուն։ Այն ազդում է շատ արագ։ 4% կոնցենտրացիայով լուծույթը կիրառվում է անալգիայի մեջ, 6%-ը քնեցնում է, 8—10%-ն առաջացնում է անեստեզիա, իսկ 20-30%-ը` խորը անզգայացում։ Օրգանիզում ցիկլոպրոպանը չի ոչնչացվում և արտազատվում է օրգանիմից ինհալացիան դադարեցնելուց 10 րոպե հետո։ Այն չունի որևէ բացասական ազդեցություն լյարդի և երիկամների վրա, սակայն փոքր-ինչ նվազեցնում է միզարտադրությունը։ Երբեմն ցիկլոպրոպանով անզգայացումից առաջանում է կարճաժամկետ հիպերգլիկեմիա, որը կապված է ադրենոռեակտիվ համակարգի ընկալիչների գրգռման հետ։ Սակայն այս եղանակով անզգայացումն ավելի քիչ է հայտնի, քան անզգայացումը եթերներով։ Ցիկլոպրոպանի ազդեցությամբ կարող է դանդաղել զարկերակի աշխատանքը, ինչպես նաև կարող է առաջանալ առիթմիա։ Բացի դրանից մեծանում է ինֆարկտի հավանականությունը, նաև կարող է առաջանալ ստամոքսի խանգարումներ։ Անզգայացման ժամանակ մեծանում է արյան ճնշումը, որը կարող է հանգեցնել արյունոսության։ Ցիկլոպրոպանն օգտագործվում է հիմնական և այլ անզգայացումների ժամանակ` թթվածնի հետ միասին։ Այն հաճախ օգտագործվում է նաև այլ նյութերի համակցությամբ, օրինակ` ազոտի օքսիդի, անզգայացման համար նախատեսված եթերների։ Ցիկլոպրոպանը նշանակվում է թոքային հիվանդությունների բուժման համար, քանի որ չի առաջացնում շնչուղիների լորձաթաղանթի գրգռումներ։ Կարելի է նար նշանակել լյարդի հիվանդություններ կամ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։ Ցիկլոպրոպանային անզգայացումը կարող է կիրառվել նաև կարճատև վիրահատական միջամտությունների դեպքում։ Այն կարող է օգտագործվել թթվածնի հետ այնպիսի փակ կամ կիսափակ համակարգերով անզգայացման ապարատների հետ, որոնք ունեն դոզիմետր։ Ցիկլոպրոպանի քանակը պետք է լինի այդտեղ 15-18%։ Վիրահատության ավարտից հետո ցիկլոպրոպանի մատակարարումն օրգանիզմ դադարեցվում է, և 2-5 ր հետո առանց ցիկլոպրոպան թթվածին ներշնչելիս հիվանդն արթնանաում է։ Թթվածնի ներմուծումը պետք է կատարվի շարունակաբար, որպեսզի կարգավորվի թոքերի օդափոխանակությունը և օրգանիզմն ազատվի ածխածնի երկօքսիդից։ Երբեմն ցիկլոպրոպանն օգտագործվում է «Շեին Աշմենի խառնուրդ»-ի բաղկացուցիչ մաս։ Ներերակային անզգայացնող թիոպենտալ-նատրիում ներարկելուց հետո կիրառվում է գազային խառնուրդը հետևյալ հարաբերությամբ` ազոտի օքսիդ` 1, թթվածին` 2 ցիկլոպրոպան` 0,4 մաս։ Այս խառնուրդի օգնությամբ ցավազրկելուց հետո դրա բաղադրամասերն անհրաժեշտ է հեռացնել հատուկ հաջորդականությամբ(հիպոքսիայից խուսափելու համար)` առաջին կանգնեցնում են ցիկլոպրոպանի մատակարարումը, դրանից 2-3 րեպո հետո` ազոտի օքսիդի, և վերջում` թթվածնի։ Ցիկլոպրոպանային անզգայացումը ճիշտ քանակներով կատարելու դեպքում այն ընթանում է առանց բարդույթների և հիվանդ արթնանում է անմիջապես ինհալացիայի ավարտից հետո։ Դրա գերդոզավորման դեպքում կարող է առաջանալ շնչառության կանգ և սրտի ճնշման մեծացում` նույնիսկ մինչև սրտի աշխատանքի կանգ։ Նարկոզից հետո արագ արթնանալու պատճառով հիվանդները կարող են վիրահատությունից հետո հիվանդանալ. դրա համար վիրահատության համար խորհուրդ է տրվում օգտագործել անալգետիկներ։ Նարկոզից հետո հիվանդի մոտ նկատվում են գլխացավեր, հետվիրահատական փսխումներ, աղիքային պարեզ։ Դրա համար պահանջվում է նախքան հիվանդին արթնացնելը մանրակրկիտ զննել նրան։Ցիկլոպրոպանի օգտագործումը թույլատրվում է միայն վերապատրաստված բժշկական անձնակազմի։
Հակացուցումներ
խմբագրելՑիկլոպրոպանային նարկոզից առաջ հակացուցված է ադրենալինի և նորադրենալինի օգտագործումը։
Ցիկլոպրոպանի թունավոր ազդեցությունը
խմբագրելԹմրադեղ է, առաջացնում է նյարդային համակարգի գրգռումներ, որին էլ հաջորդում է նյարդային համակարգի վատթարացումը, որը պայմանավորված է մեծ կիսագնդերի կեղևային շերտի ազդեցությամբ, քանի որ այդտեղ կատարվում է գործընթացների խախտում, նաև կատեխոլամինի գործառույթի խանգարում[3]։.
15—20 % ցիկլոպրոպան պարունակող թթվածնային խառնուրդ շնչելուց հետո օրինակ առնետների մոտ մեկ ժամից նվազում է գլիկոգենի և սպիտակուցների քանակը լյարդում։ Ցիկլոպրոպանի անընդհատ օգտագործումից խախտվում է ոսկրածուծի գործառույթը, և դրանցում այլևս չի կատարվում գրանուլոցիտների սինթեզ[4]։.
Վաճառահանման ձևը
խմբագրելՀեղուկ ցիկլոպրոպանի ծավալը պետք է հասնի մինչև 1-2 լիտր, պետք է պահպանվի պողպատյա միաձգովի բալոններում, ճնշման պայմաններւմ։ Բալոնները պետք է լինեն նարնջագույն, և վրան պետք է գրված լինի` «Զգուշանալ։ Ցիկլոպրոպան։ Վտանգավոր է»։
Պահպանումը
խմբագրելՊետք է պահել հով տեղում` հեռու ջերմային աղբյուրներից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 CYCLOPROPANE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ Плехоткина С. И., ГоловчинскийВ. Б. Бюлл экспер. биол. и мед., 1971, т. 72, № 8, с. 68-62.
- ↑ Жданов Г. П. и д р. Фармакол. и токсикол., 1969, т. 32. № 1. с- 88—92.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիկլոպրոպան» հոդվածին։ |