Ցեոլիտներ, (հուն․՝ zeo եռալ և lithos քար), միներալներ, [SiO4]4_ և [A1O4]5_ տետրաէդրերից կազմված բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ։ Ցեոլիտներ հանդիպում են թե բնության մեջ, թե ստացվում են արհեստական եղանակով։ Ընդհանուր քիմիական կազմն է՝ Mex/n [AlxSiyO2(x+y)]• zH2O, որտեղ Me-ն մետաղն է, ո–ը՝ նրա օքսիդացման աստիճանը, x-ը՝ ալյումինի ատոմների թիվը, y-ը՝ սիլիցիումի ատոմների թիվը, z-ը՝ ջրի մոլեկուլների թիվը։ Բնական ցեոլիտները ընդգրկում են մոտ 30 միներալ։ Առավել կարևորներն են անալցիմը, լոմոնտիտը, նատրոլիտը, ֆոժազիտը։ Բնական ցեոլիտներն առաջացնում են ցանկացած բյուրեղագիտական համակարգի թափանցիկ, անգույն բյուրեղներ։ Կարծրությունը՝ 3,5-5,5, խտությունը՝ 2000-2200 կգ/մ³ (Ba պարունակող ցեոլիտներինը՝ 2500-2800 կգ/մ3։ Բնական ցեոլիտների հանքավայրեր կան Հարավային Կովկասում, Կամչատկայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ Հայաստանում ցեոլիտների հարուստ պաշարներ կան Տավուշի և Շիրակի մարզերում։ Լայն տարածում ունեն սինթետիկ ցեոլիտները։ Դրանք բավական էֆեկտիվ սորբենտներ են, մոլեկուլային մաղեր և օժտված են ադսորբցիայի խիստ բարձր ընտրողականությամբ։

Ցեոլիթներ
Կատեգորիաmineral subclass?
Ենթակատեգորիաzeolite frameworks? և Classification of minerals – Silicates?
Ցեոլիտ

Առանձնացվում են ցեոլիտների հետևյալ հատկությունները, որոնց շնորհիվ դրանք լայնորեն կիրառվում են.

●կլանումը - տարբեր նյութեր կլանելու և ազատելու ունակություն,

●իոնների փոխանակում - կատիոնների փոխանակման ունակություն,

●կատալիտիկ - քիմիական ռեակցիաները արագացնելու ունակություն։

Ցեոլիտի յուրաքանչյուր տեսակ բնութագրվում է անցքերի որոշակի չափով, ուստի այլ նյութերի մոլեկուլները կլանվում և անցնում են (զտման ընթացքում) ցեոլիտներով ընտրովի։ Այս երեւույթը կոչվում է մոլեկուլային մաղի էֆեկտ։

Ըստ ծագման՝ ցեոլիտները բաժանվում են 2 մեծ խմբի.

բնական ցեոլիտներ - բնական ծագում ունեն, դրանք բաժանվում են երկու տեսակի.

●նստվածքային

●հրաբխային

Սինթետիկ - ստացված արհեստական միջոցներով:Միկրոսկոպիկորեն (ըստ հաբիտուսի)

Թելքավոր ցեոլիտներ - նատրոլիտ, թոմսոնիտ, սքոլիցիտ, լոմոնտիտ, գոնարդիտ, էդինգտոնիտ, մորդենիտ, էրիոնիտ, գիսմոնդին (աբրազիտ), ֆերիերիտ և այլն;

Տերևավոր կամ շերտավոր ցեոլիտներ - ստիլբիտ, հեուլանդիտ, բրուստերիտ և այլն;

Իզոմետրիկ ցեոլիտներ – շաբազիտ, ֆիլիպսիտ, հարմոտոմ, ֆոյազիտ, գմելինիտ, դակիարդիտ, կլինոպթիլոլիտ և այլն։

Ելնելով ցեոլիտների բյուրեղային կառուցվածքից՝ հնարավոր է դրանց հետագա դասակարգումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 152