Ցեմենտատար

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ցեմենտատար, առանց տարայի ցեմենտ փոխադրող տրանսպորտային միջոց։ Ցեմենտատարները լինում են գրավիտացիոն, մեխանիկական, աերացիոնպնեմատիկ բեռնաթափումով, հորիզոնական և ուղղաձիգ զետեղարաններով։ Տարբերում են ավտոմոբիլային, երկաթուղային (վագոն-ցեմենտատարներ), գետային և ծովային (նավ-ցեմենտատարներ)։ ԽՍՀՄ–ում արտադրվող ավտոցեմենտատարների բեռնունակությունը 7, 12 և 24 տ. է, օգտակար տարողությունը՝ 6,8-21 մ3, ցեմենտի մատուցման (հորիզոնական) հեռավորությունը՝ մինչև 50 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։