Ցելեստին (լատ՝. caelestis-երկնագույն), միներալ։ Քիմիական կազմը՝ SrS04։ Բարիտի հետ առաջացնում է իզոմորֆ շարք։ Sr-ը մասամբ տեղակալվում է Ca-ով (կալցիումացելեստին)։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է սկավառականման, բրգաձև բյուրեղներ, հատիկավոր, թելավոր, թերթաձև ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, երկնագույն, սպիտակ, կանաչավուն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 3-3.5, խտությունը՝ 3960 կգ/մ3։ ԽՍՀՄ–ում հայտնի է Միջին Ասիայում, Պովոլժիեում, Ուրալում, արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում։ Ցելեստինի հումք է ստրոնցիումի միացությունների ստացման համար, որոնք կիրառվում են շաքարի, ապակու, դեղագործական արդյունաբերության մեջ, ինչպես նաև մետալուրգիայում։

Ցելեստին
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
SrSO₄
Նիկել-Շտրունցի դասակարգում7.AD.35[1]
Դանա դասակարգում28.3.1.2
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ[2]
Մոոսի կարծրություն3,25 ± 0,25
Ենթակատեգորիաbaryte mineral group?[3] և սուլֆատների կարգ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։