Ցանկապատեր (անգլ.՝ Fences ), ռեժիսոր Դենզել Վաշինգտոնի 2016 թ. ամերիկյան դրաման է, Աուգուստ Ուիլսոնի սցենարով։ Ֆիլմը հիմնված է Ուիլսոնի համանուն պիեսի վրա, որը ստացել է Պուլիցերյան մրցանակ 1987 թվականին (Ուիլսոնը մահացել է 2005 թվականին, բայց հասցրել է մինչ այդ ավարտել սցենարի աշխատանքները)։

Ցանկապատեր
անգլ.՝ Fences
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 25, 2016[1][2], փետրվարի 16, 2017[3] և դեկտեմբերի 16, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենզել Վաշինգտոն
ՊրոդյուսերԹոդ Բլեք
Սցենարի հեղինակԱվգուստ Վիլսոն
ԴերակատարներՎիոլա Դևիս, Դենզել Վաշինգտոն, Սթիվեն Հենդերսոն, Մայքելթի Ուիլյամսոն, Ռասել Հորնսբի, Jovan Adepo? և Սանիյա Սիդնի
ՕպերատորՇառլոտա Բրուուս Քրիստենսեն
ԵրաժշտությունՄարչելո Զարվոս
ՄոնտաժՀյուզ Ուինբորն
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրՓիթսբուրգ[5]
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն139 րոպե
Բյուջե24 000 000 $
Շահույթ64 414 761 $[6] և 57 682 904 $[6]
Պաշտոնական կայքէջ

Նկարահանման աշխատանքները սկսվեցին 2016 թվականի ապրիլի 15-ին Փիթսբուրգում և ավարտվեցին նույն տարվա հունիսի կեսերին։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացավ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին։ Նկարը ընդգրկվեց 2016 թվականի լավագույն տասը ֆիլմերի ցուցակում,Ամերիկյան կինոարվեստի համալսարանի կարծիքով և նոմինացվեց բազմաթիվ մրցանակներով, հաշված նոմինացիան «Ոսկե Գլոբուս» մրցանակի համար լավագույն տղամարդու դեր անվանակարգում Վաշինգտոնի համար դրամատիկական ֆիլմում և 2-րդ պլանի լավագույն դերասանուհի Դեյվիսի համար, ինչպես նաև 4 «Օսկար» նոմինացիա, որից հաղթեց 1-ը լավագույն 2-րդ պլանի դերասանուհի անվանակարգում։

Սյուժե խմբագրել

1950-х թվականներին Ամերիկայում ապրող Թրոյ Մաքսսոնը, արդեն ոչ երիտասարդ հայր-աֆրոամերիկացի բանվոր դասակարգից, ամբողջ ուժերով աշխատում է հոգալ իր ընտանիքի կարիքները, միաժամանակ փորձելով հաշտվել իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

Այլաբանությունը վեռնագրում խմբագրել

Ցանկապատը (անգլ.՝ Fences ) անվանման մեջ իրենից ներկայացնում է ցանկապատ, որ «կառուցվում է» ֆիլմում մի քանի տարվա ընթացքում, և ավարտուն տեսքի է գալիս միայն ֆիլմի ավարտին՝ երրորդ ակտում։ Այն մտածված է եղել Թրոյի կողմից որպես մահը պահելու սիմվոլիկ միջոց, բայց նաև արտացոլում է էմոցիոնալ արգելքները, որոնք նա կառուցել է իր և որդիների միջև, և հանդիսանում է Ռոուզի ջանքերի արդյունքը հանուն նրա, ինչ նա փայփայում է։

Դերերում խմբագրել

Դենզել Վաշինգտոն - Թրոյ Մաքսսոն

Վիոլա Դեյվիս - Ռոուզ Մաքսսոն

Սթիվեն Հենդերսոն - Ջիմ Բոնո

Յովան Էդեպո - Քորի Մաքսսոն

Ռասսել Հորնսբի - Լայոնս Մաքսսոն

Մայքելթի Ուիլյամսոն - Գաբրիել Մաքսսոն

Սանիյա Սիդնեյ - Ռեյնել Մաքսսոն

Արտադրություն խմբագրել

Նախկին փորձերն Ուիլսոնի «Ցանկապատերը» մեծ էկրանի համար ադապտացնելու, անարդյունք էին ավարտվում։ 2013 թվականին «Empire»-ին տված հարցազրույցում Դենզելը արտահայտեց իր ցանկությունը նկարահանվել, ներկայանալ «Ցանկապատեր» ֆիլմում ռեժիսորի կարգավիճակով և միևնույն ժամանակ վերադառնալ իր 2010 թվականի բրոդվեյան բեմադրության պիեսի դերին, որի պրոդյուսերը, ինչպես ֆիլմում, Սքոթթ Ռուդինն էր։

2016 թվականի հունվարի 28-ին հայտարարված էր, որ Ռուդինը, Վաշինգտոնը և Թոդդ Բլեքը կաշխատեն պիեսի էկրանավորման վրա, որի ռեժիսորը կլինի հենց Վաշինգտոնը, իսկ գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնը և Վիոլա Դեյվիսը, ովքեր վերադարձել են իրենց կերպարներին 2010 թվականի թատերական ներկայացումից, որը երկու դերասաններին էլ բերել էր Թոնի մրցանակ։

2016 թվականի ապրիլի 4-ին դերասանական կազմին միացան Մայքելթի Ուիլյամսոնը, Յովան Էդեպոն, Ռասսել Հորնսբին, Սթիվեն Հենդերսոնը և Սանիյա Սիդնեյը, ընդ որում Ուիլյամսոնը, Հորնսբին և Հենդերսոնը նույնպես վերադարձել են իրենց դերերին 2010 թվականի թատերական ներկայացումից։

Քննադատություն խմբագրել

«Ցանկապատերը» ստացավ կինոքննադատների դրական կարծիքները։ Ֆիլմը ստացավ 93 % ռեյտինգ Rotten Tomatoes կայքում, հիմնված 204 արձագանքների վրա, 10-ից 7,7 միջին գնահատականով։

Ծանոթագրություններ խմբագրել