Ցանկալի Դուրգան
Ցանկալի Դուրգան (մալայալամ՝ സെക്സി ദുർഗ), 2017 թվականին ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի նկարահանած մալայալամ (Mollywood) դրամա ֆիլմ[1] , որը պատմում է Հնդկաստանի Կերալա նահանգի նահապետական հասարակության մասին։
Ցանկալի Դուրգան մալայալամ՝ സെക്സി ദുർഗ | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | անկախ ֆիլմ |
Թվական | հունվարի 27, 2017 |
Լեզու | մալայլամ |
Ռեժիսոր | Սանալ Կումար Սասիդհարան |
Երաժշտություն | Բազիլ Յոզեֆ |
Մոնտաժ | Սանալ Կումար Սասիդհարան |
Պատմվածքի վայր | Կերալա |
Կինոընկերություն | Chithranjali Studio Complex |
Տևողություն | 85 րոպե |
Բյուջե | INR 6 000 000 |
2017 թվականին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում արժանացել է Hivos Tiger մրցանակի[2] (միակ հնդկական ֆիլմն է, որն արժանացել է այդ մրցանակին[3]) և Ոսկե ծիրան մրցանակի համանուն կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում[4]։
Սյուժե
խմբագրելՀյուսիսային Հնդկաստանից միգրանտ Դուրգան և Քաբիր անունով կերալացի մի երիտասարդ կեսգիշերին փախչում են։ Նրանք մոտակա երկաթուղային կայարանում սպասում են գնացքին, որը նրանց հեռուն կտանի։ Զենք տեղափոխող երկու գանգստերներ իրենց օգնությունն են առաջարկում զույգին։ Դժբախտ Դուրգան գիշերվա մնացած մասն ականատես է դառնում հասարակության հակառակ դիմագծին։
Դուրգայի ճամփորդությանը զուգահեռ, մեկ այլ խորհրդավոր իրադարձություն է կատարվում Կերալա գյուղում. հավատացյալները կատարում են «Գարուդա Թուքքամ» (Garudan Thookkam) ծեսը` որպես պարգև Քալի աստվածուհուն խնդիրների լուծման համար. Քալին Դուգա աստվածուհու անձնավորված բարկություն ու մարմնավորված կատաղությունն է[5]։
Դերերում
խմբագրել- Ռաջշրի Դեշպանդե
- Քանան Նայար
- Վեդհ
- Սուջեշ Կ. Ս., Աչունսոլ
- Բիլաս Նաիր
Նկարահանող խումբ
խմբագրել- Պրոդյուսեր` Շաջի Մաթյու
- Ռեժիսոր` Սանալ Կումար Սասիդհարան
- Սցենարի հեղինակ` Սանալ Կումար Սասիդհարան
- Օպերատոր` Ջոզեֆ Պրաթհապ
- Նկարիչ` Ա. Մուրուքան
- Երաժշտությունը` Բազիլ Սի Ջեյ
- Հնչյունային ձևավորող` Տ. Կրիշնանունի
- Մոնտաժող` Սանալ Կումար Սասիդհարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «At NFDC Film Bazaar, Sexy Durga is a powerful take on fear». Panaji, India: Hindustan times. 2016 թ․ նոյեմբերի 25.
- ↑ «Hivos Tiger Competition». iffr.com. Արխիվացված է օրիգինալից 2017-06-10-ին. Վերցված է 2017-07-16-ին.
- ↑ «Hivos Tiger Competition 2017». IFFR.COM. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ ««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Ցանկալի Դուրգան». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Sexy Durga(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում