Ցամաքային շրջափակում

(Վերահղված է Ցամաքային բլոկադաից)

Ցամաքային բլոկադա, տնտեսական շրջափակման քաղաքականություն, որն իրականացրել է նապոլեոնյան Ֆրանսիան իր ախոյան Մեծ Բրիտանիայի նկատմամբ, 1806-1814 թվականներին։ Հայտարարվել է 1806 թվականի նոյեմբերի 21-ին, Նապոլեոն IԲեռլինում ստորագրած դեկրետով։ Նպատակն էր վերջ տալ Անգլիայի համաշխարհային տնտեսական գերիշխանությանը, հարկադրել նրան դադարեցնել ռազմական գործողություն ները Ֆրանսիայի դեմ։ Դեկրետով արգելվում էին առևտրական, տնտեսական, փոստային հարաբերությունները Բրիտանական կղզիների հետ, եվրոպական նավահանգիստները փակվում էին Անգլիայից և նրա գաղութներից ժամանող չեզոք երկրների նավերի առջև և այլն։ Ցամաքային բլոկադան տարածվում էր Ֆրանսիայի բոլոր դաշնակից ու վասալ երկրների վրա։ Ցամաքային բլոկադաn նպաստեց ֆրանսիայի արդյունաբերության որոշ ճյուղերի (մետաղաձուլական, քիմիական, տեքստիլ, վերամշակող և այլն) զարգացմանը։ Սակայն այն բացասաբար անդրադարձավ եվրոպական մի շարք երկրների տնտեսության վրա, որոնք ավանդաբար տնտեսական կապերի մեջ էին Մեծ Բրիտանիայի հետ։ Անգլիան Ցամաքային բլոկադաին պատասխանեց հակաշրջափակումով՝ ծավալելով լայն ծովային առևտրական պատերազմ և մաքսանենգային առևտուր։ 1807 թվականի Տիլզիտի հաշտության պայմանագրով Ռուսաստանը հարկադրված միացավ Ցամաքային բլոկադաին, որի՝ Ռուսաստանի համար ծանր պայմանները սրեցին ֆրանս-ռուսական հարաբերությունները և դարձան 1812 թվականի պատերազմի (տես Հայրենական պատերազմ 1812) կարևորագույն պատճառներից մեկը։ 1814 թվականի ապրիլին, նապոլեոնյան կայսրության անկումից հետո, Ցամաքային բլոկադա վերջնականապես վերացվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։