Ցական Շողենց

հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Ցական Պետրոսի Շողենց (Ցականյան, մայիսի 25, 1909(1909-05-25), Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1969(1969-04-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից

Ցական Շողենց
Ցական Պետրոսի Ցականյան
Ծնվել էմայիսի 25, 1909
ԾննդավայրԲաքու (Ռուսական կայսրություն)
Մահացել է1969, ապրիլի 21
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ծնվել է Բաքվում։ 1919-1924 թվականներին բատրակություն է արել Շամխորում։ Եղել է Շամխորի շրջանի կոլտնտեսության կազմակերպիչներից։ 1930 թվականին խմբագրել է «Ապրիլյան արև» թերթը (Կիրովաբադ1930-1931 թվականներին սովորել է Երևանի համալսարանում։ 1932-1935 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Մի քանի տարի աշխատել է Հայպետհրատում։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Շրջադարձի երգեր, Ե., Պետհրատ, 1932, 22 էջ։
  • Խիզախություն (բանաստեղծություններ), Ե., Պետհրատ, 1938, 44 էջ։
  • Հայրենի լեռներում (չափածո գործեր), Ե., Հայպետհրատ, 1945, 118 էջ։
  • Վերադարձ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1948, 62 էջ։
  • Բարի ճանապարհ (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1953, 36 էջ։
  • Սիրո գիրք (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1956, 111 էջ։
  • Կյանք (վեպ), Ե., Հայպետհրատ, 1959, 404 էջ[2]։
  • Տարիների երթը (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1964, 188 էջ[3]։
  • Սեր և գեղեցկություն (չափածո գործեր), Ե., «Հայաստան», 1971, 152[4]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ադրբեջանի գարունը։ Ադրբեջանական գրողները մանուկներին /Կազմ.՝ Հ. Հաջիև.- Երևան։ Հայպետհրատ, 1960.- 176 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Ավդալ Ամինե։ Առաջին գարուն։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 119 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Բելոռուսական գրականության անթոլոգիա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 536 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 543 էջ։
  • Կուպալա Յանկա։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 103 էջ.- Բովանդ-ից՝ Ողջույն ձեզ։
  • Մեր նվերը.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 114 էջ.- Բովանդ-ից՝ Մահմեդ Ռահիմ. Իլդրիմի գիրքը։
  • Միցկևիչ Ադամ։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 319 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Երկեր հինգ հատորով։ Հատոր 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 480 էջ։
  • Ռայնիս Յան։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 672 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 435.
  2. Շողենց, Ցական Պետրոսի (1959). Գալստյան, Հ (ed.). Կյանք։ Վեպ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  3. Շողենց, Ցական Պետրոսի (1964). Գալստյան, Հ (ed.). Տարիների երթը. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  4. Շողենց, Ցական Պետրոսի (1971). Գալստյան, Հ (ed.). Կյանք։ Վեպ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)