Ցախակեռաս ծաղկակիցավոր

բույսերի տեսակ
Ցախակեռաս ծաղկակիցավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս ծաղկակիցավոր (L. bracteolaris)
Միջազգային անվանում
Lonicera bracteolaris

Ցախակեռաս ծաղկակիցավոր (լատին․՝  Լonicera bracteolaris), ցախակեռասազգիների ընտանիքի, ցախակեռասների ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ 2—3 մ բարձրությամբ։ Բազմամյա ճյուղերը և առանցքները ծածկված են բաց գույնի կեղևով, որը անջատվում է թելանման շերտերով։ Բողբոջները կլոր են։ Տերևները ձվաձև երկարավուն են, 2,5—6 սմ երկարությամբ և 1,5—3 սմ լայնությամբ, սուր կամ բութ գագաթով, լայն սեպաձև, երբեմն թեթևակի սրտաձև հիմքով, երկու կողմից էլ մերկ, ներքևի կողմից մի փոքր ավելի բաց գույնի, շատ կարճ կոթունավոր։ Ծաղիկները զույգերով են, ծոցային, երկշուրթ, դեղնավուն, վարդագույն շերտիկներով, մոտ 0,5 սմ երկարությամբ ծաղկակոթունով։ Ծաղկակիցներ չունի։ Պսակը մերկ է, գլանաձև խողովակով, հիմքում սապատավոր։ Սռնակը ավելի երկար է, քան առէջները, մազմզուկապատ։ Սերմնարանը ազատ է կամ սերտաճած է միայն հիմքով։ Հատապտուղները մուգ կարմիր են, ձվաձև, հիմքում ծաղկակիցներով, մինչև 0,7 սմ երկարությամբ, 3—9 սմ սերմերով։ Ծաղկում է մայիսին։

Էկոլոգիական՝ խումբը XI: Մշակության հավանական շրջանները՝ 1—32[1]:

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Կովկասում, Կոպետ-Դաղում և Պամիրո-Ալայում։ Մեր հանրապետության տարածքում հանդիպում է Սևանի ավազանում, Զանգեզուրում, Վայքում, անտառների եզրերին, թփուտներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (286)։