Րեքիձյո (ճապ.՝ 歴女, «պատմական կին»), ճապոնական տերմին, որը նշանակում է՝ կանայք, ովքեր սիրում են պատմությունը և այցելում են տուրիստական վայրեր, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ։ Ի սկզբանե այն օգտագործվել է օտակու կանանց բնութագրելու համար, ովքեր պատմասեր են և կենտրոնացած են ճապոնական պատմության որոշակի գործիչների վրա․ նրանք իրենց վարքագծում օգտագործում են նախաինդրուստրիալ Ճապոնիայի խոսքն ու ձևերը և ճանապարհորդում դեպի տայգա դրամաների հետ կապված վայրեր[1][2]։ Ներկայումս այսպես են անվանում պատմությունը սիրող և պատմական զբոսաշրջային վայրերով տարված բոլոր կանանց՝ ինչպես Ճապոնական, այնպես էլ համաշխարհային։ Րեքիձյոի հետ կապված տնտեսական գործունեությունը տարեկան ունենում է շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար եկամուտ[3]։

Մշակույթում և արվեստում խմբագրել

Մանգա և Անիմե խմբագրել

  • Chihayafuru, Kanade Oe-ի հերոսուհիներից մեկը րեքիձյո է, ճապոնական ավանդական հագուստի, ճապոնական հին պալատի վարվելակարգի և ճապոնական պոեզիայի երկրպագու։
  • Genshiken, Ռիկ Եսիտակեի հերոսուհիներից մեկը «րեքիձյոկեի ֆուձեսի»«րեքիձյոկեի ֆուձեսի» (ճապ.՝ 歴女系腐女子 ֆուձյոսի պատմական կին) է, նա սիրում է պատմություններ Սենգոկու շրջանի ռազմապետերի մասին։
  • Girls und Panzer.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard Hawking (2010 թ․ հունվար). «reki-jo». ELP web. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  2. Anthony Kuhn (2010 թ․ ապրիլի 13). «For Japanese Women, The Past Is The Latest Fad» (անգլերեն). NPR.
  3. [1]

Արտաքին հղումներ խմբագրել