Րաֆֆի Կոնդակչյան

հայ պատմաբան

Րաֆֆի Պողոսի Կոնդակչյան (1927-1992), հայ պատմաբան։

Րաֆֆի Կոնդակչյան
Ծնվել է1927
Մահացել է1992
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Րաֆֆի Պողոսի Կոնդակչյանը 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1958 թվականից աշխատել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։ Այնտեղ 1964 թվականին նա պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։

Վախճանվել է 1992 թվականին, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը[2]։

Աշխատություններ խմբագրել

Րաֆֆի Կոնդակչյանի աշխատությունները հիմնականում նվիրված են Թուրքիայի ներքին քաղաքականությանը։ Գիտական մամուլում նա տպագրել է պատմագիտական մի շարք հոդվածներ։ Նրա հեղինակությամբ հրատարակվել են «Արևմտագերմանական մոնոպոլիստների ներխուժումը Թուրքիա», «Թուրքիայի դեմոկրատական կուսակցության ներքին քաղաքականությունը 1950-1960 թթ.»[3], «Թուրքիայի ներքին քաղաքականությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում (1939-1945)»[4] հետազոտությունները[1]։

Հեղինակակիցն է «Թուրքիայի նորագույն պատմությունը» (Մոսկվա, 1965), «Թուրքիայի քաղաքական կուսակցությւնները և գործիչները» (1966), «Թուրքիա. ներքին քաղաքականությունը և իսլամը» (1983)[5] ռուսերեն ժողովածուների[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջեր 121–122. ISBN 5-550-00265-5.
  2. «The memorial of Kondakchyan Raffi (Րաֆֆի Կոնդակչյան Պողոսի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Кондакчян, Раффи Погосович - Внутренняя политика демократической партии Турции, 1950-1960 гг. : диссертация ... кандидата исторических наук : 07.00.00 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Кондакчян, Раффи Погосович - Внутренняя политика Турции в годы второй мировой войны [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «Кондакчян, Раффи Погосович - Турция: внутренняя политика и ислам - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.