Րաֆֆի Թոքաթլյան

հայ քանդակագործ

Րաֆֆի Պողոսի Թոքաթլյան (1957, Բեյրութ, Լիբանան), հայ քանդակագործ։

Րաֆֆի Թոքաթլյան
Ծնվել է1957
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Ստեղծագործություն(ներ)Հուշարձան՝ նվիրված Այնթուրայի որբանոցում մահացած հայ երեխաներին
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Րաֆֆի Թոքաթլյանը ծնվել է 1957 թվականին Բեյրութում արվեստագետների ընտանիքում։ Պապը՝ Աբրահամ Թոքաթլյանը, փրկվելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, հաստատվել է Լիբանանում։ Րաֆֆին հաճախ է հիշում, թե ինչպես պապը, հայրը և ինքն աշխատում էին արվեստանոցում կողք-կողքի։ 1981 թվականին ավարտում է Բեյրութի համալսարանը և մեկնում Փարիզ, որտեղ երկու տարի սովորում է Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Այստեղ նա մասնագիտանում է քանդակի և դիզայնի բնագավառներում։ Թոքաթլյանի արվեստի փիլիսոփայության մեջ առկա է եվրոպականը՝ հատկապես իտալական արվեստի շունչը։

Ստեղծագործություններ խմբագրել

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քանդակագործ Րաֆֆի Թոքաթլեան Կը Պարգեւատրուի Հայաստանի Մշակոյթի Նախարարութեան Ոսկիէ Մետալով
  2. Լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլեանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել