Մեսրոպ քահանա Արամյան
Տեր Մեսրոպ քահանա Արամյան (հունիսի 20, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ավազանի անունը՝ Մաթևոս Հենրիկի Արամյան), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա, աստվածաբան, գիտնական, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ, «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիր, «Այբ» դպրոցի խորհրդատվական խորհրդի անդամ[1],FAST հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ,[2] Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[3], «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի[4] և «Վեմ մեդիա արվեստներ»-ի հիմնադիր և տնօրեն[5], «Վեմ» ռադիոկայանի հիմնադիր և գլխավոր խմբագիր[6], «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր[7], «Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր և գաղափարի հեղինակ[8][9]։ Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության հեղինակ[10]։ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հեղինակ է գրքերի, հոդվածների, հետազոտական աշխատանքների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, ֆիլմերի, ինչպես նաև կրթական նախագծերի ու ծրագրերի։
Մեսրոպ քահանա Արամյան | |
![]() Մեսրոպ քահանա Արամյան |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Մաթևոս |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Տեր հայր |
Ծննդավայր | Երևան, ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ |
Հոգևոր աստիճան | քահանա |
ԿենսագրությունԽմբագրել
Երիտասարդ տարիներ ու կրթությունԽմբագրել
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ծնվել է 1966 թվականի հունիսի 20-ին Երևանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ 1990 թվականին՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը («Ֆիզտեխ»)՝ ստանալով ինժեների և տեսաբան-ֆիզիկոսի որակավորում։ 1995-1996 թվականներին հանձնել է Լև Լանդաուի տեսական ֆիզիկայի մինիմումները և 1998 թվականին ընդգրկվել Վիտալի Գինզբուրգի տեսական ֆիզիկայի խումբ։ Հայ Առաքելական Եկեղեցու քահանա է ձեռնադրվել 1991 թվականի մայիսի 28-ին։
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
1991 թվականին Տ. Մեսրոպ քահանա Արամյանը հիմնել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը, որի տնօրենն ու գլխավոր խմբագիրն է մինչև օրս։ Ցայսօր «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը տպագրել է 80-ից ավելի հրատարակություններ։[4]
2002 թվականին հիմնել է «Վեմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանը, որի գլխավոր խմբագիրն է ցայսօր[6]։
2004 թվականին հիմնադրել և մինչև օրս ղեկավարում է «Վեմ մեդիա արվեստներ» տեսաարտադրական ստուդիան, որը նկարահանել է Հայաստանի բնապահպանությանը նվիրված 12 վավերագրական ֆիլմերի շարք։ «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկել է նաև երկու հեռուստատեսային հաղորդաշար՝ «Վարդապետություն» և «Հոգևոր զրույցներ»[11]։
2006 թվականին մի խումբ ընկերների հետ միասին ստեղծել է «Այբ» կրթական հիմնադրամը։
2010 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց միջազգային մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմը[12], որը պատմում է Սուրբ Երկրում հայերի դարավոր ներկայության մասին։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը[13]։
2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց Այբ դպրոցը։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը «Այբ» դպրոցի կրթական ծրագրի հեղինակն է և հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։ 2018 թվականից «Այբ» դպրոցի խորհրդատվական խորհրդի անդամ է։[1]
2013-2018 թվականներին Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հասարակական հիմունքներով եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով[14]։
2014 թվականին «Վեմ մեդիա արվեստներ»-ը թողարկեց «Գիրքը» ֆիլմը։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերն է և գաղափարի հեղինակը։[8][9]
2014 թվականին ՀՀ ԿԳՆ-ը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ, հիմնվելով «Այբ» դպրոցի ծրագրային հենքի վրա, սկսեցին նոր կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ)[15]։ 2014-2018 թթ. Տ. Մեսրոպ քհն. Արամյանը ծրագրի ղեկավարն էր։
2016 թվականին ընտրվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։[3]
2017 թվականից FAST հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ է։[2]
2017 թվականից «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
2019 թվականին «Վեմ» կրթամշակութային հիմնադրամը հրատարակեց Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյանի թարգմանությամբ[10]։
Եկեղեցական գործունեությունԽմբագրել
Տ. Մեսրոպ քհն. Արամյանը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ է[16] և երկու անգամ ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր է ընտրվել Արցախից։
Անդամակցություն կազմակերպություններինԽմբագրել
Տ. Մեսրոպ քհն. Արամյանը Միջազգային հայրաբանական ընկերության անդամ է։
ՊարգևներԽմբագրել
2010 թվականի հունիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Տեր Մեսրոպ քահանա Արամյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։[16]
2017 թվականի հունիսի 2-ին Տ. Մեսրոպ քհն. Արամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[17]։
Անձնական կյանքԽմբագրել
Տ. Մեսրոպ քհն. Արամյանն ամուսնացած է, ունի յոթ զավակ՝ Ներսես, Մարիամ, Մարթա, Գայանե, Միքայել, Սոֆիա և Հովհաննես։
ՀրապարակումներԽմբագրել
- «Սբ Գրիգոր Նարեկացի` աղոթքի հանճարը», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 18-ին[18]։
- «Թռիչք անդունդի վրայով», հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 3-ին[19]։
- «Արժեքներ», հրապարակվել է 2015 թվականի մարտի 16-ին[20]։
- «Առաքելություն, որ միավորում է բոլորիս», տպագրվել է 2015 թվականի մարտի 3-ին[21]։
- «Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը», տպագրվել է 2011 թվականի ապրիլի 10-ին[22]։
- «Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է», տպագրվել է մի շարք լրատվամիջոցներում[23][24][25][26][27]։
Տպագրված գործերԽմբագրել
Երկերի ժողովածու Խմբագրել
- Մեսրոպ քահանայ Արամեան, Աշխատութիւններ, Ա հտ․, Երևան, 2016 թ․։
- Մեսրոպ քահանայ Արամեան, Աշխատութիւններ, Բ հտ․, Երևան, 2016 թ․։
Աստվածաբանական ուսումնասիրություններԽմբագրել
- «Երեք տիեզերական ժողովների դաւանութիւնը» (աստուածաբանական ակնարկ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 110-140։
- «Հայ Եկեղեցու քրիստոսաբանական մտքի ուրուագծեր (Դ-Ը դդ.)» (դաւանաբանական էտիւդ), «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Բ հտ., Երեւան, 1992 թ., էջ 86-122։
- «Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., էջ 57-88, և Դ հտ., էջ 72-94. Երեւան, 1993 թ.։
- «Միեղինութեան սկզբունքը աստուածաբանութեան մէջ», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ե հտ., Երեւան, 1994 թ., էջ 81-96։
- «Յովհաննէս Սարկաւագի «Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն» ժողովածուն», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թ., էջ 44-78։
- «Ուղղափառ հաւատքի դաւանութիւնը որպէս հոգեւոր կեանքի հիմք», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 27-49։
- «Քրիստոսի պայծառակերպութիւնը», «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թ., էջ 11-20։
Թարգմանություններ և այլ ուսումնասիրություններԽմբագրել
- Սբ. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Երևան, 2019 թ.
- Ս. Ներսէս Շնորհալի, Թուղթ ընդհանրական, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի, Տիգրան Խաչատրեանի եւ Սեդա Ստամբոլցեանի, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1991 թ.։
- Սուրբ Նեղոս Սինայեցի, Աղօթքի մասին, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ա հտ., Երեւան, 1992 թ., էջ 177-196։
- Երգ Երգոց, հանդերձ մեկնութեամբ նախնեաց, «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1993 թ.։ [Ուսումնասիրություն]։
- Ս. Յովհան Մանդակունի, Թուղթք Ա-Դ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Գ հտ., Երեւան, 1993 թ., էջ 122-146։
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Յաճախապատում ճառեր, Ա, Բ, ԺԶ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Դ հտ., Երեւան, 1993 թ., էջ 134-164։
- Հոգեւոր կեանքի մասին [խմբ. և ճառերից հինգի թարգմանիչ], «Գանձասար» մատենաշար, Երեւան, 1997 թ.։ [Ժողովածու հայ հայրերի խրատական ճառերի՝ թարգմ. արևելահայերեն]։
- Աղօթագիրք [կազմող, համաթարգմանիչ և հավելվածական նյութերի հեղինակ], «Վէմ», Երեւան, 2000 թ.։
- Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի, Որդու մարդեղութեան եւ Սուրբ Երրորդութեան մասին, գրաբարից թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Սահակ սրկ. Ղազարեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 188-212։
- Սուրբ Յովհաննէս Օձնեցի, Ընդդէմ երեւութականների, թարգմ. Մեսրոպ քհն. Արամեանի եւ Արա սրկ. Նալչաջեանի, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 237-273։
- Սրբազան Պատարագ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցւոյ, «Գանձասար» աստուածաբանական կենտրոն, Երեւան, 2010 թ.։ [Ուսումնասիրություն և արլհյ. թարգանություն՝ զուգադիր գրաբար բնագրով]։
Գրաբարյան բնագրերի քննական հրատարակություններԽմբագրել
- Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս Նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն, [Ճառ] Ա, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Զ հտ., Երեւան, 1996 թ., էջ 278-297։
- Պօղոս Տարօնացի, Բան հաւատոյ ընդդէմ հերձուածողաց, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 298-331։
- Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Ե-Է, Ժ-ԺԱ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 332-370։
- Յովհաննէս Երզնկացու «Ի ՃԽ սաղմոսն...» ճառը, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Է հտ., Երեւան, «Վէմ», 2002 թ., էջ 384-386։
- Յովհաննէս Սարկաւագ, Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիական ՅԺԸ-իցն, [Ճառք] Բ-Դ, Ը-Թ, ԺԲ-ԺԴ, «Գանձասար» աստուածաբանական հանդէս, Ը հտ., Երեւան, 2010 թ., էջ 351-455։
ԱյլԽմբագրել
- Աւագ շաբաթ (գունազարդման գրքոյկ), «Գանձասար» հանդէս, 1992 թ.։ (Կազմող եւ տեքստերի հեղինակ)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Այբ» դպրոցի խորհրդատվական խորհուրդ
- ↑ 2,0 2,1 FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
- ↑ 3,0 3,1 «ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմ»
- ↑ 4,0 4,1 «Գանձասար» աստվածաբանական կենտրոն, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, էջ, 192, Երևան, 2002թ
- ↑ Արարատից Սիոն
- ↑ 6,0 6,1 Ազգային և համամարդկային արժեքների փնտրումով
- ↑ Պրեմիերա՝ «Արարատից Սիոն»
- ↑ 8,0 8,1 «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ նոր ֆիլմի ներշնչանքի աղբյուր․ հանրությանը կներկայացվի «Գիրքը» ֆիլմը
- ↑ 9,0 9,1 «Գիրքը» ֆիլմի մասին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կայքում
- ↑ 10,0 10,1 «Նարեկ»-ն 1-ին անգամ արևելահայերեն է թարգմանել հոգևորականը
- ↑ «Վէմ մեդիա արուեստներ» տեսաարտադրական ստուդիայի ֆիլմերը
- ↑ From Ararat to Zion via Swansea Film Festival
- ↑ Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել»
- ↑ Մ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
- ↑ ԿԳԱԾ
- ↑ 16,0 16,1 «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
- ↑ Մեսրոպ քահանա Արամյանի պարգևներ
- ↑ «Սբ Գրիգոր Նարեկացի` աղոթքի հանճարը»
- ↑ «Թռիչք անդունդի վրայով»
- ↑ «Արժեքներ»
- ↑ «Առաքելություն, որ միավորում է բոլորիս»
- ↑ «Մրցունակ կրթութիւնը եւ հայկական իրականութիւնը»
- ↑ «Հայկազեան ուղղագրութեան վերականգնումը մեր սերնդի հրամայականն է»
- ↑ «Ազգ» օրաթերթի մշակութային #15 հավելված, հոկտեմբերի 14, 2006 թվական
- ↑ «Գոլոս Արմենիի» թերթի հայերեն տարբերակ, հոկտեմբերի 18-24, 2006 թվական
- ↑ «Գոլոս Արմենիի» թերթի ռուսերեն տարբերակ, հոկտեմբերի 14, 2006 թվական
- ↑ “The Noyan Tapan Highlights”-ի 41 (645) համար, հոկտեմբերի 16, 2006 թվական
Արտաքին հղումներԽմբագրել
- Նարեկացու արևելահայերեն թարգմանված «Մատյանն» օրհնվել է Վանում, հունիս 2019 թ. Archived 2019-10-25 at the Wayback Machine.
- Հարցազրույց Tert.am-ին՝ սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության մասին, հունիսի 19, 2019 թ.
- Նարեկացու «Մատյան ողբերգության». «Արմենիա TV»-ի «Ժամ» հաղորդման հարցազրույցը Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ, հունիսի 16, 2019 թ. Archived 2019-10-25 at the Wayback Machine.
- «Երկիր Մեդիա»-ի «Օրվա հյուրը» հաղորդում, սեպտեմբերի 20, 2018 թ.
- Հարցազրույց «Պարադիգմ»-ին, հունիսի 30, 2018 թ.
- «Կենտրոն»-ի «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրը Տ. Մեսրոպ քահանա Արամյանն էր, մայիսի 25, 2018 թ. Archived 2019-10-25 at the Wayback Machine.
- Հարցազրույց «Առավոտ»-ին, հոկտեմբերի 14, 2016 թ.
- «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարի հյուրը Տ. Մեսրոպ քահանա Արամյանն էր, սեպտեմբերի 7, 2016 թ․
- Հարցազրույց «Մեդիամաքսին»․ «Տ. Մեսրոպ քահանա Արամյան. «FAST-ը ռազմավարական ծրագիր է», օգոստոսի 30, 2016 թ․
- «Կյանքն ինչպես կա»․ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի բազմամյա գործունեությունը «Արմենիա TV»-ի մեկ հաղորդման մեջ, հունիսի 21, 2016 թ․
- Հարցազրույց «Մեդիամաքսին», ապրիլի 22, 2015 թ.
- «Արմենիա TV»-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշար, նոյեմբերի 16, 2014 թ․ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- «Արմենիա TV»-ի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշար, սեպտեմբերի 1, 2013 թ․
- Զրույցներ Տեր Մեսրոպ Արամյանի հետ. «Մենք դեռ ոչ մի բանի շուրջ չենք պայմանավորվել», «Անիվ» ամսագիր, հունվարի 15, 2013 թ․ (ռուս.)
- Զրույցներ Տեր Մեսրոպ Արամյանի հետ. «Մենք դեռ ոչ մի բանի շուրջ չենք պայմանավորվել» (շարունակություն), «Անիվ» ամսագիր, հունվարի 28, 2013 թ․ (ռուս.)
- Հարցազրույց «Շանթ» հեռուստաընկերությանը, մարտի 7, 2011 թ․
- Հարցազրույց «Արարատից Սիոն» ֆիլմի մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, հունիսի 22, 2010 թ․ (ռուս.)
- «Ուղեցույց աստղի ետեւից», Երևան ամսագիր, հունվար-փետրվար, 2010 թ․ (ռուս.)
- «Հոգևոր աշխատանք», «Անիվ» ամսագիր, հուլիսի 24, 2009 թ․ (ռուս.)