Տիգրան Հախումյան

հայ գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ
(Վերահղված է Տ. Հախումյանից)

Տիգրան Սիմեոնի Հախումյան (հունվարի 17, 1894(1894-01-17)[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 25, 1973(1973-03-25)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1961), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Տիգրան Հախումյան
Ծնվել էհունվարի 17, 1894(1894-01-17)[1][2]
Երևան, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 25, 1973(1973-03-25)[1][2] (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ, թատերագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մշակ[1], Մաճկալ, Հայաստան, Վերելք, Հայկական պետական մանկավարժական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՄոսկվայի կայսերական համալսարան (1917)[1] և Բաքվի ռեալական ուսումնարան (1912)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[1]
Երեխա(ներ)Սեմյոն Հախումյան

Կենսագրություն խմբագրել

 
Տիգրան Հախումյանի հուշատախտակը Երևանում

Ծնվել է Երևանում։ 1912 թվականին ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917 թվականին Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները։ 1917-1920 թթ. աշխատել է Թիֆլիսում, եղել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերի խմբագիրը։ 1922 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է քաղլուսգլխվարում, «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, «Վերելք» ամսագրում։ Միաժամանակ, 1923-1931 թթ. աշխատել է որպես դատապաշտպան։ 1931 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Թշվառներ» պիեսը։ 1943-1948 թթ. դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում։ 1951 թվականին «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Տիգրան Հախումյանը ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես (այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա», «Եգոր Բուլըչևը և ուրիշները», Գոլդենի «Վենետիկյան երկվորյակներ», Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Լունչարսկու «Ազատագրված Դոն-Կիխոտ», Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Կրեմլյան կուրանտներ»), որոնց մեծ մասը տպագրվել է զանազան ժողովածուներում։ Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Ասք սովետական դյուցազունների մասին» (Երևան, 1945), «Գրական հոդվածներ և հիշողություններ, գիրք Ա» (Երևան, 1965), «Գրական հոդվածներ և հիշողություններ, գիրք Բ» (Երևան, 1970)[3][4][5]։

Երկեր խմբագրել

  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1923, 62 էջ։
  • Անտոն Չեխով. նրա կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1944, 98 էջ։
  • Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդով. նրա կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1945, 116 էջ։
  • Երկու ամիս ռազմաճակատում (ճակատային օրագրից), Երևան, Հայպետհրատ, 1946, 78 էջ։
  • Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
  • Հուշեր, Երևան, 1987, 240 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ի. Լիվանով, Դեպի նոր ճանապարհ, Երևան, Պետհրատ, 1925, 35 էջ։
  • Հոկտեմբեր (գեղարվեստական քրեստոմատիա, թարգմանության հեղինակակիցներ Սիմակ, Հ. Պետրոսյան, Հայրապետ Հայրապետյան), Երևան, Պետհրատ, 1927, 112 էջ։
  • Պ. Լեպեշինսկի, Լենինյան կուսակցության զարգացման փուլերը, Երևան, 1928, 90 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Դրամատիկական հատվածներ, Երևան, Պետհրատ, 1934, 106 էջ։
  • Վլադիմիր Կիրշոն, Հրաշալի ձուլվածք (պիես), Երևան, Պետհրատ, 1937, 76 էջ։
  • Իլյա Էրենբուրգ, Իններորդ ալիք (վեպ, թարգմանության համահեղինակակից Աշիկ Ղազարյան), Ե., Հայպետհրատ, 1955, 956 էջ։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան, 1939
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1943

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան։. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007.
  4. «ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆԻ ՀԱԽՈւՄՅԱՆ». ysu.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան քարտարան, Հախումյան, Տիգրան Սիմեոնի, 1894-1973 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Հախումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 55