Տոմաշ Միրոսլավ Կուշչակ (լեհ.՝ Tomasz Mirosław Kuszczak (ˈtɔmaʂ ˈkuʂtʂak; ) մարտի 20, 1982(1982-03-20)[1][2], Կրոսնո Օդդժանսկիե, Lubusz Voivodeship, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, անգլիական Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոն ակումբի դարպասապահ։

Տոմաշ Կուշչակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տոմաշ Միրոսլավ Կուշչակ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Մականուն PIG (Pole in goal, լեհը դարպասին)
Ծննդյան ամսաթիվ մարտի 20, 1982(1982-03-20)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Կրոսնո Օդդժանսկիե, Lubusz Voivodeship, Լեհաստան
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
Համար 29
Պատանեկան կարիերա
- 1999 Լեհաստան Սլյոնսկ Վրոցլավ
1999 - 2000 Գերմանիա Յուրդինգեն 0 (0)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000 - 2004 Գերմանիա Հերտա II 87(0)
2004 - 2007 Անգլիա Վեստ Բրոմվիչ 31(0)
2006 - 2007  Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 6(0)
2007 - 2012 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 26(0)
2012  Անգլիա Ուոթֆորդ 13(0)
2012 - 2014 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 84(0)
2014 - մ.հ. Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 0(0)
Ազգային հավաքական
2003 - մ.հ. Լեհաստան Լեհաստան 11(0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Հերտա խմբագրել

Ծնվել է 1982 թ. մարտի 20-ին՝ Կրոսնո քաղաքում։ Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան Վրոցլավի «Շլենսկ» թիմում։ Հետո հանդես է եկել գերմանական Յուրդինգեն ակումբում ու հենց այդտեղից էլ 2001 թվականին տեղափոխվել է Հերտա ակումբ։ Բայց այդ թիմի կազմում նա ոչ մի խաղ չանցկացրեց և 2004 թվականին «Վեստ Բրոմվիչի» մարզիչ Հարի Մեերսոնը երեք տարվա պայմանագիր ստորագրեց Կուշչակի հետ։

Վեստ Բրոմվիչ խմբագրել

Այդ ժամանակ նա արդեն երկու հանդիպում էր անցկացրել Լեհաստանի ազգային հավաքականի կազմում, որտեղ նրա դեբյուտը կայացավ 2003 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Մալթայի հետ արտագնա խաղում և լեհերը հաղթեցին 4-0 հաշվով։ Իսկ «Վեստ Բրոմվիչի» կազմում դեբյուտը կայացավ 2004 թվականի սեպտեմբերի 18-ին՝ առաջնությունում «Ֆուլհեմի» հետ խաղում, որը ոչ-ոքի ավարտվեց (1-1)։ Կուշչակն ընդամենը մեկ խաղ էր անցկացրել «Վեստ Բրոմի» կազմում, երբ Պրեմիեր Լիգայում թիմը պատրաստվում էր խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 2004/05 մրցաշրջանի նախավերջին տուրում և «Վեստ Բրոմը» կարող էր դուրս մնալ և տեղափոխվոլ առաջին դիվիզիոն։ Բայց Կուշչակի փայլուն անցկացրեց այդ հանդիպումը՝ փոխարինելով առաջին խաղակեսում վնասվածք ստացած հիմնական դարպասապահ Խոլթին։ Այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1, իսկ Տոմաշը ստացավ իր առաջին պարգևը Պրեմիեր Լիգայում որպես «Հանդիպման լավագույն խաղացող»։ Հաջորդ շաբաթ՝ վերջին տուրում «Պորտսմուտի» դեմ խաղում Կուշչակը նորից գրավիչ խաղ ցուցադրեց՝ անառիկ պահելով իր դարպասը, իսկ «Վեստ Բրոմը» հաղթեց 2-0 հաշվով և մնաց անգլիական ֆուտբոլի էլիտայում։ 2005/06 մրցաշրջանում Կուշչակը դիտարկվում էր որպես Կրիս Կիրկլանդի փոխարինող, բայց Կիրկլանդը վնասվածք ստացավ ու 2005 թվական հոկտեմբերի 30-ին Կուշչակն անցկացրեց իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում, սակայն չկարողացավ խանգարել «Նյուքասլին», որը հաղթեց 3-0 հաշվով։ Այդ հանդիպումից ի վեր Տոմաշի գործողությունները կատարելագործվեցին ու նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը և շարունակում էր մնալ այդ դիրքում անգամ Կիրկլանդի ապաքինվելուց հետո։ 2006 թվականի հուլիսի 7-ին «Վեստ Բրոմի» մարզիչ Բրայան Ռոբսոնը հաստատեց, որ «Մանչեստեր Յունայթեդը» առաջարկով է հանդես եկել Կուշչակին 2 միլիոն ֆունտով գնելու մասին, սակայն այդ առաջարկը մերժվեց։ 2006 թվականի օգոստոսի 3-ին «Վոստ Բրոմը» նորից մերժեց «Յունայթեդի» առաջարկը, այս նագամ 2,5 միլիոնի չափով՝ պնդելով, որ տրասֆերից բացի ակումբում պետք է վարձակալության հիմունքներով մեկ տարի հանդես գա «Կարմիր Սատանաների» հարձակվող Ջուզեպպե Ռոսսին։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

2006 թվականի օգոստոսի 10-ին Տոմաշ Կուշչակը միացավ «Մանչեստեր Յունայթեդին» մեկ տարվա վարձակալության պայմանով՝ հետագա մշտական պայմանագիր ստորագրելու իրավունքով, որը և կնքվեց 2007 թվականի հուլիսի 2-ին և որի համար «մանկունիանցիները» վճարեցին 1,25 միլիոն ֆունտ։ «Յունայթեդի» կազմում Կուշչակի դեբյուտը տեղի ունեցավ 2006 թվականի սեպտեմբերի 17-ին և չնայած պարտությանը նա շատ լավ տպավորություն թողեց իր խաղով՝ հետ մղելով Ժիլբերտո Սիլվայի խփած տասնմեկ մետրանոցը։ 2006/07 մրցաշրջանում Կուշչակը մասնակցեց 13 հանդիպումներում ու նվաճեցՊրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը, չնայած որ առաջնությունում անցկացրել էր ընդամենը 5 խաղ։ 2007/08-ում Տոմաշը նորից ապացուցեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է արժանի փոխարինել թիմի դարպասում Էդվին Վան դեր Սարին, ու 9 հանդիպում անցկացրեց Անգլիայի առաջնությունում՝ նորից նվաճելով երկրի չեմպիոնի տիտղոսը։ Որպես Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի պահեստային դարպասապահ Տոմաշը նաև դարձավ գլխավոր Եվրոպական մրցույթի ոսկե մեդալակիր։ 2008/09 մրցաշրջանում Կուշչակը «Յունայթդի» կազմում անցկացրեց 8 հանդիպում, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 8-ին երկարացրեց իր պայմանագիրն ակումբի հետ մինչև 2012 թվականը։

Տիտղոսներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Մանչեսթեր Յունայթեդ

Անձնական խմբագրել

  • Match of the Day-ի վարկածով տարվա սեյվ - 2005/2006
  • Daily Mail-ի վարկածով տարվա սեյվ - 2007/2008

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2006 թվականի մայիսի 30-ին, Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում կոլումբիացի դարպասապահ Լուիս Էնրիկե Մարտինեսը սեփական դարպասից գրավեց Կուշչակի պաշտպանած դարպասը։ Լուիսը մինչ օրս հպարտանում է իր այդ նվաճմամբ, քանի որ նա կարողացավ գրավել Անգլիայի առաջատար ակումբի ապագա ֆուտբոլիստի դարպասը[3][4]։

Վիճակագրություն խմբագրել

ԱԿումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ[5] Եվրագավթներ Այլ Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Հերտա II 2000/01 15 0 0 0 0 0 0 0 15 0
2001/02 25 0 0 0 0 0 0 0 25 0
2002/03 31 0 0 0 0 0 0 0 31 0
2003/04 16 0 0 0 0 0 0 0 16 0
Ընդամենը 87 0 0 0 0 0 0 0 87 0
Վեստ Բրոմվիչ 2004/05 3 -1 2 0 0 0 0 0 5 0
2005/06 28 -38 2 0 0 0 0 0 30 0
2006/07 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 31 -39 4 0 0 0 0 0 35 0
Մանչեսթեր Յունայթեդ 2006/07 6 –2 7 –5 0 0 0 0 13 –9
2007/08 9 –4 2 –2 5 –2 0 0 16 –8
2008/09 4 –1 2 –1 2 –2 0 0 8 –4
2009/10 8 –4 4 –2 2 –2 0 0 14 –8
2010/11 5 –4 3 –6 2 0 0 0 9 –10
Ընդամենը 32 –15 18 –16 11 –6 0 0 60 –37
Ընդամենը կարիերայում 150 0 22 0 11 0 0 0 182 0

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Կուշչակ» հոդվածին։