Տատյանա Կաշիրինա

(Վերահղված է Տ. Կաշիրինաից)

Տատյանա Յուրյևնա Կաշիրինա (ռուս.՝ Татьяна Юрьевна Каширина, հունվարի 24, 1991(1991-01-24), Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ծանրորդ, աշխարհի հնգակի չեմպիոն, Եվրոպայի ութակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Olympic pictogram Weightlifting.pngՏատյանա Կաշիրինա
Անձնական տեղեկություն
Սեռ`Իգական
Ամբողջական անուն`Каширина, Татьяна Юрьевна
Ազգություն`Ռուսաստանի դրոշը
Մասնագիտացում`Ծանրամարտ
Երկիր`Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 24, 1991 (29 տարեկան)
Ծննդավայր`Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ`1.77 մ
Քաշ`102 կգ

ԿարիերաԽմբագրել

Կաշիրինան աշխարհի 2009 թվականի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր է ավելի քան 75 կգ քաշային կարգում: Մրցումների ժամանակ նա աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (138 կգ) և երկամարտում (303 կգ): Աշխարհի հաջորդ առաջնությունում նա հաղթող է դարձել, սահմանելով մեծահասակների և պատանիների աշխարհի ռեկորդներ՝ պոկում վարժությունում (145 կգ) և հրում վարժությունում (170 կգ), ինչպես նաև պատանեկան ռեկորդներ (315 կգ):

Կաշիրինան յոթ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում՝ 2009 թվականին (280 կգ), 2010 թվականին (297 կգ), 2011 թվականին (327 կգ), 2012 թվականին (328 կգ), 2014 թվականին (323 կգ), 2015 թվականին (322 կգ) և 2017 թվականին (317 կգ):

2011 թվականին Եվրոպայի առաջնության Կազանի մրցաշարում Կաշիրինան աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (146 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը) և երկամարտում (327 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը):

2011 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ ավելի քան 75 կգ քաշային կարգում: Այդ մրցումներում նա բարելավել է պոկում վարժությունում իր ռեկորդը՝ գլխավերևում պահելով 147 կգ[2]:

Լոնդոնի Օլիմպիական խաղերում, չնայած սահմանած 3 Համաշխարհային ռեկորդին (երկուսը՝ պոկում և մեկը՝ երկամարտ), նվաճել է միայն արծաթե մեդալ՝ 332 կգ արդյունքով[3]:

Ծանրամարտի Կրեմլի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Միտիշկայում 2013-ի նոյեմբերի 22-ին, զբաղեցրել է առաջին տեղը ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ երկամարտում՝ 334 կգ (պոկում վարժությունում՝ 148 կգ և հրում վարժությունում՝ 186 կգ):

2014 թվականի նոյեմբերի 16-ին Ալմաթիում (Ղազախստան) ընթացող աշխարհի առաջնությունում չեմպիոն է դառնում՝ սահմանելով հինգ համաշխարհային ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 155 կգ, իսկ հրում վարժությունում 193 կգ և երկամատի ընդհանուր 348 կգ արդյունքով:

2015 թվականի նոյեմբերի 28-ին Հյուսթոնում (ԱՄՆ) ընթացող աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց՝ 333 կգ երկամարտի արդյունքով[4]:

2018 թվականի նոյեմբերի 10-ին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում ռուս մարզուհին, ավելի քան 87 կգ քաշային կարգում, նվաճել է բացարձակ ոսկե մեդալ՝ 330 կգ երկամարտի արդյունքով: Սահմանել է երեք նոր համաշխարհային ռեկորդ.

2019 թվականի ապրիլի 13-ին Բաթում քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տատյանան դարձել է Եվրոպայի ութակի չեմպիոն, ինչպես նաև երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Հիմնական արդյունքներԽմբագրել

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2012   Մեծ Բրիտանիա Լոնդոն +75 կգ 144 149 WR 151 WR 1 175 181 187 2 332 WR  
Աշխարհի առաջնություն
2009   Հարավային Կորեա, Կոյան +75 կգ 130 135 138   160 165 168   303  
2010   Թուրքիա, Անթալիա +75 կգ 135 141 WR 145 WR   165 170 175   315  
2011   Ֆրանսիա, Փարիզ +75 կգ 140 145 147 WR   175 175 181   322  
2013   Լեհաստան, Վրոցլավ +75 կգ 142 147 147   180 190 WR 192   332  
2014   Ղազախստան, Ալմաթի +75 կգ 145 152 WR 155 WR   185 193 WR --   348 WR  
2015   ԱՄՆ, Հյուստոն +75 կգ 143 148 152   185 185 191   333  
2018   Թուրքմենստան, Աշխաբադ +87 կգ 140 145 145 WR   178 WR 182 WR 185 CWR   330 WR  
Եվրոպայի առաջնություն
2009   Ռումինիա, Բուխարեստ +75 կգ 117 122 125   150 155 160   280  
2010   Բելառուս, Մինսկ +75 կգ 125 130 135   155 162 170   297  
2011   Ռուսաստան, Կազան +75 կգ 137 142 146 WR   170 177 181   327 WR  
2012   Թուրքիա, Անթալիա +75 կգ 145 149 149   177 183 188   328  
2014   Իսրայել, Թել Ավիվ +75 կգ 138 143 148   172 180 --   323  
2015   Վրաստան, Թբիլիսի +75 կգ 127 137 142   162 172 180   322  
2017   Խորվաթիա, Սպլիտ +90 կգ 132 137 140   168 178 180   317  
2019   Վրաստան, Բաթում +87 կգ 140 146 CWR 150   174 180 185   331 CWR  
Ամառային ունիվերսիադա
2013   Ռուսաստան, Կազան +75 կգ 132 137 142 1 162 172 177 1 319  
IWF Գրան Պրի
2011   Ռուսաստան, Բելգորոդ +75 կգ 135 143 148 WR 1 165 175 181 1 323  
2012   Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ +75 կգ 117 122 125 1 145 150 155 1 280  
2013   Ռուսաստան, Մոսկվա +75 կգ 138 143 148 1 168 178 186 1 334 WR  
IWF աշխարհի առաջնություն
2019   Չինաստան, Ֆուժոու +87 կգ 135 140 145 1 175 175 178 3 323  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Номинанты премии «Золотой пьедестал»
  2. Алена Шилова (13.11.2011)։ «Российская тяжелоатлетка Каширина выиграла серебро чемпионата мира»։ РИА «Новости»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին։ Վերցված է 2011-11-13 
  3. «Результаты соревнований по тяжёлой атлетике (женщины: свыше 75 кг) на Олимпийских играх 2012»։ Официальный сайт Олимпиады в Лондоне։ 05.08.2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին 
  4. Российская штангистка Каширина стала четырехкратной чемпионкой мира http://lenta.ru/news/2015/11/29/kashirina/

Արտաքին հղումներԽմբագրել