Տիգրան Խաչատուրով

հայ տնտեսագետ
(Վերահղված է Տ. Խաչատուրովից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)

Տիգրան Սերգեյի Խաչատուրով (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1906[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1][2] - սեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966

Տիգրան Խաչատուրով
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1906[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][1][2]
Մահացել էսեպտեմբերի 14, 1989(1989-09-14)[2] (82 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան[1], Q4201539?[1] և Վոպրոսի էկոնոմիկի
Պաշտոն(ներ)տնօրեն, տնօրեն և գլխավոր խմբագիր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Commission for the Study of the Natural Productive Forces?
Ալմա մատերՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1] (1940)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4]
Եղել է գիտական ղեկավարԱբել Աղանբեկյան
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Պատվավոր երկաթուղային և Լոմոնոսովի անվան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1928 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը։ Տրանսպորտի էկոնոմիկա է դասավանդել Մոսկվայի համալսարանում (1930 - 1931), տրանսպորտային ինժեներների ինստիտուտում (1931 - 1954), երկաթուղային տրանսպորտի ակադեմիայում (1947 - 1954), Տրանսպորտա-տնտեսագիտական ինստիտուտում (1952 - 1963) և այլ բուհերում։ Եղել է Երկաթուղային տրանսպորտի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Տեխնիկա ժելեզնիխ դորոգ» («Texника железных дорог») ամսագրի խմբագիր (1945 - 1949)։ Կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստիտուտը (1955-19591957 թվականից ԽՍՀՄ Պետպլանի էքսպերտ հանձնաժողովի անդամ է, ԽՍՀՄ ԳԱ կապիտալ ներդրումների արդյունավետության և նոր տեխնիկայի գիտական խորհրդի նախագահ, «Վոպրոսի էկոնոմիկի» («Bonpосы экономики») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, 1966 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1967-1971 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ՝ էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1970 թվականից՝ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ։ Հեղինակ է տրանսպորտի էկոնոմիկայի, կապիտալ ներդրումների արդյունավետության, վերարտադրության տեսության, սովետական էկոնոմիկայի զարգացման հարցերին նվիրված շուրջ 20 մենագրության, գրքույկի և 300 հոդվածի, որոնցից շատերը հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, բուլղարերեն են)։

Երկեր խմբագրել

  • Размещение транспорта в капиталистических странах и в СССР, М., 1939.
  • Пути развития транспорта СССР, М., 1941.
  • Основы экономики железнодорожного транспорта, ч. 1, М., 1946.
  • Экономика транспорта, М., 1959.
  • Экономическая эффективность капитальных вложений, М., 1964.
  • Социалистическое расширенное воспроизводство, М., 1971.
  • Советская экономика на современном этапе, М., 1975.
  • Интенсификация и эффективность в условиях развитого социализма, 352 с. 21 см., М. Наука 1978.
  • Эффективность капитальных вложений, 335 с. 22 см., М. Экономика 1979.
  • Экономика природопользования, 2-е изд. М. Наука 1987.
  • Современная экономика Советского Союза, 485 с. 18 см., М. Прогресс 1979.
  • Избранные труды. В 2 т. / Т. С. Хачатуров, 590 с., 23 см, М. Вольное экон. о-во России: ООО "Дедал Арт" 1996.

Գրականություն խմբագրել

  • Tигран Сергеевич Хачатуров, Биобиблиография, M., 1969.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Խաչատուրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 24