Տիգրան Լ. Պետրոսյան

հայ շախմատիստ
(Վերահղված է Տ. Լ. Պետրոսյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Լևոնի Պետրոսյան (սեպտեմբերի 17, 1984(1984-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2002)։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2013), Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող (2008, 2012

Տիգրան Լևոնի Պետրոսյան
Տիգրան Պետրոսյան
Տիգրան Լ. Պետրոսյանը 2008 թվականին Դրեզդենի օլիմպիադայում խաղալիս
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 17, 1984(1984-09-17) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումԳրոսմայստեր (2004)
Միջազգային վարպետ (2003)
Առավելագույն վարկանիշ2661 (հուլիս 2012)
Ներկայիս վարկանիշ2561
ՖԻԴԵ համար13301616
365chessTigran_L_Petrosian
Chesstempo համար162811
ICCF համար162811
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2008[1] և Շախմատային օլիմպիադա 2012[1]
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
 Tigran L. Petrosian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Առաջին տարիներ խմբագրել

Տիգրան Լ. Պետրոսյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրա անունը պատահականորեն չէր ընտրված. հայրը որդուն կոչել էր աշխարհի չեմպիոն դարձած առաջին հայ շախմատիստի` Տիգրան Պետրոսյանի անունով։ Երբ Տիգրան Պետրոսյանը 1963 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Լևոն Պետրոսյանը խոստացել է, որ եթե երբևէ որդի ունենա, անունը դնելու է Տիգրան[2]։ Աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է Տիգրան Լ. Պետրոսյանի ծնվելուց մեկ ամիս առաջ։

Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատ խաղալ սովորել է հինգ տարեկանում։ Մինչև 2002 թվականին շախմատային ակադեմիա ընդունվելը նրա մարզիչներն են եղել Գագիկ Սարգսյանը և գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Ակադեմիայում նրան մարզել են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։

Շախմատային կարիերա խմբագրել

Պետրոսյանը գրոսմայստերի կոչմանն արժանացավ` երկու տարում երեք անգամ լրացնելով անհրաժեշտ նորմերը. 2002 թվականին մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում (Իրակլիոն, Հունաստան), 2003 թվականին Բաթումի բաց մրցաշարում և 2004 թվականին «Աերոֆլոտ-օփեն»-ում (Մոսկվա)[3]։

2004 թվականին նա չինացի Չժաո Ցզյունի հետ 2-3-րդ տեղերն է բաժանել աշխարհի երիտասարդների առաջնությունում (Կոչի, Հնդկաստան)[4]։

2005 թվականին Տիգրանն առաջին տեղն է բաժանել Թեհրանի, Քիշի և Լոզանի մրցաշարերում։

2006 թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Լիոնի և Դուբայի մրցաշարերում։

2008 թվականին Պետրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Վիլինգի (Իլինոյս, ԱՄՆ) և Լաս Վեգասի մրցաշարերում[5]։

2008 թվականի նոյեմբերին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող[6]։ Այդ հաղթանակի համար Տիգրանը և թիմի մյուս անդամները պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[7]։

2011 թվականին Պետրոսյանը Մարատ Ջումաևի և Անտոն Ֆիլիպովի հետ 1-3-րդ տեղերն է բաժանում Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում (Տաշքենդ) և լրացուցիչ ցուցանիշներով հռչակվում հաղթող[8]։ Նույն թվականին նա հաղթում է Ֆիշերի շախմատի (Շախմատ-960) Հայաստանի անդրանիկ առաջնությունում[9], Աբհիջետ Գուպտայի և Մագեշ Պանչանաթանի հետ 2-4-րդ տեղերն է բաժանում Orissa International գրոսմայստերական բաց մրցաշարում[10] և առաջին տեղն է զբաղեցնում Villa de Benasque 31-րդ բաց մրցաշարում[11]։

2012 թվականի հունվարին Պետրոսյանը հաղթում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում[12], իսկ փետրվարին դառնում է Հայաստանի արագ շախմատի առաջնության հաղթող[13]։

 
Տիգրան Լ. Պետրոսյանը 2013 թվականին

2012 թվականի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ անգամ հաղթում է համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Տիգրանը ՀՀ նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Պատվո շքանշանով[14]։

2013 թվականի հունվարին Տիգրանը երկրորդ անգամ է հաղթում Հայաստանի առաջնությունում[15]։ Նա նաև առաջին տեղն է զբաղեցնում Grand Europe Open Albena-2013 միջազգային մրցաշարում (Ալբենա, Բուլղարիա)[16]։

Հայաստանի հավաքականի կազմում Տիգրանը երկուական անգամ մասնակցել է աշխարհի (2010, 2013)[17] և Եվրոպայի (2009, 2013)[18] թիմային առաջնություններին։ 2009 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Նովի Սադ, Սերբիա) Տիգրանը հայտավորված էր որպես պահեստային խաղացող, սակայն անցկացրեց 8 պարտիա, վաստակեց 6 միավոր (+4 =4 -0) և իր խաղատախտակի վրա արժանացավ անհատական արծաթե մեդալի[19]։

Համացանցային շախմատային ակումբում (ICC) Տիգրանը խաղում է Tigrano կեղծանունով[20]։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[21][22]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1999 2184 2222 2222 2184
2000 2222 2322 2322 2322 2222
2001 2326 2326 2319 2265 2326 2265
2002 2265 2265 2298 2324 2324 2265
2003 2419 2443 2444 2462 2462 2419
2004 2477 2539 2537 2539 2539 2477
2005 2568 2599 2581 2564 2599 2564
2006 2558 2571 2573 2573 2573 2558
2007 2592 2580 2613 2604 2613 2580
2008 2606 2616 2624 2629 2629 2606
2009 2623 2600 2602 2602 2615 2623 2600
2010 2627 2612 2614 2597 2613 2604 2627 2597
2011 2604 2620 2634 2636 2649 2636 2649 2604
2012 2636 2643 2657 2661 2661 2657 2659 2659 2648 2661 2636
2013 2648 2663 2663 2663 2645 2649 2660 2660 2660 2660 2660 2648 2663 2645
2014 2654 2639 2639 2627 2624 2624 2629 2641 2641 2651 2651 2651 2654 2624
2015 2663 2663 2671 2660 2643 2643 2630 2623 2623 2625 2625 2625 2671 2623
2016 2625 2607 2607 2611 2593 2593 2587 2589 2589 2589 2592 2592 2625 2587
2017 2592 2595 2595 2595 2595 2595 2595 2615 2615 2601 2601 2601 2615 2592
2018 2606 2589 2589 2609 2613 2613 2607 2610 2598 2598 2598 2598 2613 2589
2019 2598 2595 2595 2605 2612 2612 2601 2601 2601 2601 2601 2601 2612 2595
2020 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601 2601
2021 2601 2601 2601 2562 2573 2601 2562
2022 2553 2549 2551 2553 2549
2023 2548 2561 2561 2548


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 OlimpBase
  2. «Armenia revels in its chess prowess». BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  3. Savinov, Misha. «Interview with Tigran L. Petrosian» (PDF). chesscafe.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «World Juniors Champ». FIDE. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին.
  5. «Tigran L. Petrosian». Armenian Chess Players. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Հայաստանի հավաքականը հաղթեց
  7. 7,0 7,1 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  8. «Georgy Agzamov Memorial». Chessdom. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  9. «Tigran L. Petrosian – Chess960 Champion». Armchess.am. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  10. «GM Aleksej Aleksandrov victorious in Orissa». Chessdom. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  11. «Tigran Petrosian Victorious in Benasque Open». Chessdom. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  12. «72nd ARM Championship. The Highest League». Chess-Results.com. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  13. «2012 Armenian Rapid Championship». Chess-Results.com. 2012 թ․ փետրվարի 18. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  14. 14,0 14,1 Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  15. «Armenian Chess Championships 2013». FIDE. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  16. Tigran Petrosian gets impressive win at Grand Europe Open
  17. Վիճակագրությունը աշխարհի թիմային առաջնություններում
  18. Վիճակագրությունը Եվրոպայի թիմային առաջնություններում
  19. Եվրոպայի թիմային առաջնություն-2009. Հայաստանի հավաքականի արդյունքները
  20. Տիգրան Պետրոսյանը ICC-ում
  21. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  22. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Լ. Պետրոսյան» հոդվածին։