Տրոյակ (լեհ.՝ Trojak, բելառուս․՝ Траян, Траяк, Тройка), լեհական ու բելառուսական ազգային պար, որտեղ տղամարդը պարում է երկու կանանց հետ[1]։ Ամեն շրջանում պարն ունեցել է իր առանձնահատկությունները։

Քանդակ «Տրոյակ», հեղինակ` Ստանիսլավ Մարցինով, Խոժուվ

Առավել հայտնի է «սիլեզյան տրոյակը» (լեհ.՝ trojak śląski)[2]: Ուրախ կատակ-պարը կատարում են եռյակներով. պարում է տղան երկու աղջիկների հետ։ Պարը բաղկացած է երկու մասից` դանդաղ (երաժշտական չափը` 3/4) և արագ (երաժշտական չափը` 2/4): Առաջին մասում տղան աղջկան հանդիսավոր պտտում է շրջանով, իսկ երկրորդ մասում աղջիկները տղայի ծափերի ուղեկցությամբ արագ պտտվում են։ Հետո տղան հերթով աղջիկներից մեկի հետ պարում է պտույտներով, իսկ մյուս աղջիկը պարելով փորձում է հասնել նրանց։ Երկրորդ մասի վերջում պարողները դարձյալ եռյակներով միանում են։

Քաշուբները երկու աղջկա և մեկ տղայի կատարմամբ այս պարն անվանում են «վետրովնիկ» (Wôłtôk, լեհ.՝ Wetrójnik, Trojak, Tańca we troje)[3]: Այն ծովային պար է, որտեղ ձեռքերի շարժումները ներկայացնում են ծովի ալիքները, իսկ իրանի պտույտները` ջրապտույտը[4]։ Քաշուբները տրոյակ պարել են ցորենն աղալու ժամանակ[5]։

Բելառուսում պարը նույնպես ունի մի քանի տարբերակ։ Դրանցից մեկով եզրերում պարողները հերթով «սուզվել են» ձեռքերով հյուսած դարպասների մեջ։ Մեկ այլ տարբերակով բոլոր երեք պարողները, առանց ձեռքերն իրարից բաժանելու, «սուզվում են» իրար ձեռքերի մեջ, երրորդ տարբերակով եզրի պարողները պտտվում են իրենց շուրջ կենտրոնի պարողի ձեռքերի տակ։ Նման լինելով տրայանին` պարերը հայտնի են եղել նաև այլ անուններով` «եռյակներով կրակովյակ», «եռյակներով տոլկաչիկի», «եռյակներով հոպակ» և այլն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Народный польский танец: название, описание, история и традиции
  2. Польский народный танец (lomedia.ru)
  3. Ewa Grabska Tańce kaszubskie cz. II // Naji Gòchë, Nr 1/2004 — issn 1642-025X — С. 62
  4. Biuletyn rady języka kaszubskiego — Gduńsk, 2016 — С. 334—335
  5. Польские народные танцы: путеводитель иностранца
  6. Чурко Ю. М. Траян // Этнаграфiя Беларусi. Энцыклапедыя / Рэдкал.: І. П. Шамякін (гал. рэд.) і інш. — Мн.: БелСЭ, 1989. — С. 499. — ISBN 5-85700-014-9. (բելառուս.)

Արտաքին հղումներ խմբագրել