Տրյուգվե Հալվդան Լի (նորվ.՝ Trygve Halvdan Lie, հուլիսի 16, 1896(1896-07-16)[1][2][3][…], Grünerløkka, Օսլո, Շվեդ-նորվեգական միություն[4] և Օսլո, Նորվեգիա[5] - դեկտեմբերի 30, 1968(1968-12-30)[1][2][3][…], Geilo, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 1946-1952 թվականներին։

Տրյուգվե Լի
բուկմոլ՝ Trygve Lie
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան և փաստաբան
Դավանանք լյութերականություն և Նորվեգիայի եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 16, 1896(1896-07-16)[1][2][3][…]
Ծննդավայր Grünerløkka, Օսլո, Շվեդ-նորվեգական միություն[4] կամ Օսլո, Նորվեգիա[5]
Վախճանի օր դեկտեմբերի 30, 1968(1968-12-30)[1][2][3][…] (72 տարեկան)
Վախճանի վայր Geilo, Նորվեգիա
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ի ծնե անուն բուկմոլ՝ Trygve Halvdan Lie
Ամուսին Hjørdis Jørgensen?[2]
Զավակներ Sissel Lie?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ակնառու հասարակական ներդրման համար մեդալ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Դանեբրոգ շքանշան և Դանեբրոգի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Տրյուգվե Լին ծնվել է Օսլոյում։ Սովորել է Օսլոյի համալսարանում, որտեղ 1919 թվականին ստացել է իրավաբանի դիպլոմ։ 1911 թվականին անդամագրվել է Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1919-1922 թվականներին եղել է բանվորական կուսակցության քարտուղարի օգնականը, 1922-1935 թվականներին՝ Նորվեգիայի արհմիությունների ֆեդերացիայի իրավախորհրդատու, իսկ 1926 թվականին դարձել է բանվորական կուսակցության ազգային գործադիր քարտուղար։

Կուսակցության կառավարությունում 1935-1939 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ 1939 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր՝ առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Իր ժամանակին Լին աջակցել է հոկտեմբերյան հեղափոխությանը և անձամբ խոսելով Վլադիմիր Լենինի հետ, Նորվեգիայում հանդես է եկել Լև Տրոցկուն քաղաքական ապաստան տրամադրելու օգտին (1935)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Լին նշանակվել է մատակարարման և առաքման նախարարը, գերմանական ներխուժման ժամանակ նրա հրամանով ողջ Նորվեգական նավատորմը գնաց հակահիտլերյան կոալիցիայի նավահանգիստներ, որպեսզի թշնամու որս չդառնա։ 1940 թվականի հունիսին, Գերմանիայի կողմից երկրի բռնազավթումից հետո մեկնել է Մեծ Բրիտանիա, քանի որ Նորվեգիայի կառավարությունը որոշել էր այնտեղից շարունակել պայքարը Երրորդ ռեյխի դեմ։ Դեկտեմբերին նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, իսկ 1941 թվականի փետրվարին՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար։ 1945 թվականին ընտրվել է Սթորթինգի անդամ։ 1945 թվականի հունիսի 12-ին կառավարությունը, որի կազմում էր նաև Լին, հրաժարական տվեց։ Տրյուգվեն նշանակվեց ժամանակավոր կոալիցիոն կառավարության արտաքին գործերի նախարար, իսկ 1945 թվականին՝ բանվորական կուսակցության կառավարությունում արտաքին գործերի նախարար։

Լին գլխավորել է նորվեգական պատվիրակությունը Սան Ֆրանցիսկոյի միջազգային կազմակերպության ստեղծման հարցով խորհրդաժողովում՝ մասնակցելով ՄԱԿ-ի կանոնադրության պատրաստմանը։ 1946 թվականի փետրվարի 1-ին նա ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Նրա խորհրդականը եղել է դիվանագետ Ռագնավալդ Լուիդը։ 1950 թվականի նոյեմբերի 1-ին Գլխավոր ասամբլեան ևս երեք տարով երկարաձգել է նրա լիազորությունների ժամկետը։

Գլխավոր քարտուղարի պաշտոնում Լին ձգտում էր կանգնեցնել հասունացած հակամարտությունները՝ Կորեական պատերազմը, Արևմտյան Բեռլինի շրջափակումը, Քաշմիրի ճգնաժամը, միջազգային ճանաչմանը հասցնել Իսրայելը, Ինդոնեզիան և ՉԺՀ-ն, թույլ չտալ ֆրանկիստական Իսպանիայի մուտքը ՄԱԿ։ Նա խիստ քննադատության է ենթարկվել անվճռականության համար և ճնշման տակ գտնվելով ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԽՍՀՄ-ի կողմից, հրաժարական է տվել 1952 թվականի նոյեմբերին։

ՄԱԿ-ից հեռանալուց հետո Լին զբաղեցրել է Աքերսհուսի նահանգապետի և Նորվեգիայի էներգետիկայի խորհրդի նախագահի պաշտոնները։ 1959 թվականին թագավոր Ուլաֆ V-ի հանձնարարությամբ միջնորդ է եղել Սոմալիում Իտալիայի և Եթովպիայի տարածքային վեճերի կարգավորման գործընթացում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրյուգվե Լի» հոդվածին։