Տրդատլը, հայաբնակ գյուղ Կիլիկիայում, Հալեպի նահանգի Մարաշ գավառի Էնդերուն գավառակում, Մարաշ քաղաքից մոտ 95 Կմ հս-արմ․։ 1909 թ-ին, Կիլիկիայում հայկական կոտորածների նախօրեին ուներ 305 բնակիչ (60 աուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ 1912 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։

Բռնությամբ տեղահանվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Զգալի մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Անվանումը կապվում է Տիր աստծու անվան հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։