Տրասսա (գերմ․՝ Trasse — գծի, ճանապարհի ուղղություն), 1․ մայրուղի, ճանապարհի, ջրանցքի, էլեկտրահաղորդման կամ կապի գծի, խողովակաշարի, ինչպես նաև մեծ երկարության նման այլ կառույցի շարժման ուղին կամ երկայնական առանցքը որոշող գիծ։ Տրասսայի ուղղության և պրոֆիլի պրոյեկտումը տեղանքում կամ տոպոգրաֆիական քարտեզի օգնությամբ կոչվում է ծրագծում։ 2․ Օդանավակայանների և անհրաժեշտ սարքավորումներով որոշակի կետերի միջև տրանսպորտային ինքնաթիռների կանոնավոր թռիչքների հաստատված երթուղի։ 3․ Արկի կամ գնդակի թռիչքի հետագծի լուսարձակող հետքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։