Տրապիզոնի գրչության կենտրոն

Տրապիզոնի գրչության կենտրոն, հայ գրչության կենտրոն, որը գործել է Փոքր Ասիայի Տրապիզոն քաղաքում։

Պատմություն խմբագրել

Տրապիզոնի գրչության կենտրոնի պահպանված առաջին ձեռագիրը Չարխափան վանքում 1422 թվականին գրիչ Ղազար Ղրիմեցու ընդօրինակած «Վարք հարանց»-ն է (Մատենադարան, ձեռագիր թիվ 3874)։ Ղազար Ղրիմեցին և նրա աշակերտ Հակոբը մինչև 1455 թվականը ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր[1]։

1467-1468 թվականներին քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում հիշվում է կազմարար Աբրահամը։ Նույն վանքում Առաքել ոսկերչի որդի Ավետիքն ընդօրինակել է Գանձարան (1467), Նիկողայոս գրիչը՝ Ավետարան (1472)[1]։

Տրապիզոնի գրչության կենտրոնում բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել 16-17-րդ դարերում։ Հայտնի են Հովհաննես, Սրապիոն, Առաքել, Սարգիս, Ամիրաս Երզնկացի, Կիրակոս, Միքայել գրիչները։ Ձեռագրերում, որպես պատվիրատուներ և գրչության հովանավորներ, հիշատակվում են Մինաս րաբունապետը, Մարտիրոս Խիզանեցի ուսուցիչը, Ավետիս արքեպիսկոպոսը[1]։

Կենտրոնում ձեռագրեր են գրվել և ընդօրինակվել մինչև 19-րդ դարի սկիզբը (Մատենադարան, ձեռ. N 1354, 2884, 3226, 3484, 6002, 6283, 8901, 10200)[1]:

Գրականություն խմբագրել

  • ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմող` Լ. Խաչիկյան), մաս 1, 2, Երևան, 1955, 1958։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 1062. ISBN 978-5-89700-042-5.