Բացել գլխավոր ցանկը

Տրապիզոնի բարբառ - հայերենի կը ճյուղին պատկանող բարբառ։

Խոսվել է Տրապիզոն, Գյումյուշխանե և Կիրասոն քաղաքներում։ Այս վայրից գաղթած հայերը բնակություն են հաստատել Բաթում, Փոթի, Կերչ, Սևաստապոլ և Յալթա քաղաքներում։

Մոտ է Պոլսի և Ղրիմի բարբառներին։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ (բ, փ, գ, ք). խուլ բաղաձայնները վեր են ածվել ձայնեղների (պապ→բաբ). ձայնեղները և շնչեղները նույնությամբ պահպանվել են։ Ձայնավորներից չունի ä, ե, ո։ Դերանունների մեջ կան ասիվիգ, ադիվիգ, անիվիգ, ասիգ, ադիգ, անիգ (այս, այդ, այն) ձևերը։ Ներկայի բայական մասնիկն է ձայնավորով սկսվող բայերի համար՝ գ (գուզիմ) և բաղաձայնով սկսվող բայերի համար ետադաս գու (սիրիմ գու)։ Ունի շարունակական ձևեր, որոնք կազմում են ներկան՝ էր և անկատար՝ ունի ետադաս մասնիկներով (գառնիմ էր, գէփէի ունի)։ Բարբառի համառոտ նկարագիրը տվել է Հրաչյա Աճառյանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 295