Տրապանի (գավառ) (իտալ.՝ Provincia di Trapani, սից.՝ Pruvincia di Tràpani), գավառ Հարավային Իտալիայում, Սիցիլիա ինքնավար կղզում։ Մայրաքաղաքը Տրապանին է։ Ունի 2,469.62 քառակուսի կիլոմետր տարածք և 433,826 բնակչություն (2017)[1]։ Գավառում կա 24 կոմունա (իտալ.՝ comuni):

Տրապանի
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնՏրապանի
Տարածք2469,62 կմ²
Սահմանակցում էԱգրիջենտո և Metropolitan City of Palermo?
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0923 և 0924
Փոստային ինդեքսներ91100 և 91010–91029
Ավտոմոբիլային կոդTP
provincia.trapani.it

Տրապանի մայրաքաղաքից բացի, այստեղ կան այլ քաղաքներ և տեսարժան վայրեր, ներառյալ՝ Սեգեստա, Ջիբելինա, Էրիչե, Կաստելվետրանո, Ալկամո, Մարսալա, Մաձարա դել Վալո, Կաստելամարե դել Գոլֆո և Մոտիա քաղաքները։ Հարևան կղզին՝ Պանտելերիան, որը հայտնի է իր գինու արտադրությամբ[2], և Էգադյան կղզին վարչականորեն ներառված են Տրապանի գավառի կազմում։

Տրապանի գավառը խաղողագործության խոշոր կենտրոն է[3]։

Պատմություն խմբագրել

Գավառի ներկայիս տարածքը հաջողությամբ նվաճվել է կարթագենացիների, հին հույների և վերջում՝ Հռոմեական կայսրության կողմից։ Տրապանիի նավահանգիստը, որը նախկինում հայտնի էր որպես Դրիփանա, այնուհետև՝ Դրիփանոն, և բնակեցված էր Սիկանիների ու Էլիմիների կողմից, 8-րդ դարում դարձավ փյունիկյան զարգացող առևտրի կենտրոն։ Մ․թ․ա 260 թվականին այն գրավվել է կարթագենացիների, իսկ մ․թ․ա 240 թվականին՝ հռոմեացիների կողմից, և մինչև 440 թվականը դարձել է «civitas romana», երբ թալանվել է վանդալների, ապա՝ բյուզանդացիների և, ի վերջո, 830 թվականին՝ մուսուլմանների կողմից։

16-րդ դարում Տրապանին արտոնություններ ստացավ Իսպանիայի կայսր Կառլոս V-ի կողմից, ով նաև ամրապնդեց քաղաքի պարիսպները։

1817 թվականին Տրապանին դարձավ գավառի մայրաքաղաքը[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Տրապանի գավառը հյուսիսում սահմանակից է Տիրենյան ծովին, հարավում՝ Միջերկրական ծովին, իսկ արևմուտքում՝ Սիցիլիայի նեղուցին։ Արևելքում սահմանակից է միայն Պալերմոյին և Ագրիջենտոյին։ Տարածքն ունի փոքրաթիվ հարթավայրեր, թեև, բացառությամբ Սպարաջիոյի (իտալ.՝ Sparagio) (1,110 մետր)[5] և Ինիչիի (իտալ.՝ Inici) (1065 մետր)[6], տարածքի մեծ մասը գտնվում է 1000 մետրից ցածր բարձրության վրա։ Հյուսիսի համեմատությամբ հյուսիս-արևմտյան հատվածն ավելի ամուր է։ Գավառը ներառում է նաև Էգադյան կղզիների կղզեխումբը, որը պատկանում է Ֆավինյանային, Պանտելերիա կղզին, որն ամենամեծն է Սիցիլիայում, համանուն կոմունան և Ստանոնյան կղզիները, որոնք պատկանում են Մարսալային։ Էգադյան կղզիները բաղկացած են երեք գլխավոր կղզուց և երկու կղզյակից[7]։

Տրապանի գավառն ունի մի շարք գետեր, սակայն դրանց մեծ մասը տեսանելի չափեր կամ նշանակություն չունի, բացառությամբ Բելիչե գետի, որ հոսում է գավառի սահմանին[8], և Բիրգի գետի, որն ունի շուրջ 40 կմ երկարություն։

Բնական լճերից են Գորգի Տոնդին և Պրեոլան՝ Մաձարա դել Վալո կոմունայում և Լագո դի Վեները Պանտելերիայում։ Կան նաև 3 արհեստական լճեր՝ Լագո Ռուբինոն, որը Բիրգիի ջրահավաք ավազանի մասն է կազմում, Լագո Տրինիտան Կաստելվետրանոյում և Պաչեկո հանգստավայրում գտնվող համանուն լիճը։ Կա նաև ափամերձ ավազան՝ Ստանուն ավազանը, որն ունի 2000 հեկտար տարածք[9]։ Այն գտնվում է Մարսալայի մոտ՝ մի վայրում, որը ժամանակին փյունիկեցիների համար հանդիսանում էր կարևոր ռազմածովային բազա և առևտրական կենտրոն։ Ջուրը մակերեսային է և շատ աղի, բացի այդ նաև ճահճային։ Լագունը բաղկացած է չորս կղզուց՝ Իսոլա Լոնգա, Սանտա Մարիա, Սան Պանտալեո և Շոլա[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Index»։ Demo.istat.it։ Վերցված է սեպտեմբերի 26, 2014 
  2. Mencarelli Fabio, Tonutti Pietro (ապրիլի 16, 2013)։ Sweet, Reinforced and Fortified Wines: Grape B iochemistry, Technology and Vinification։ John Wiley & Sons։ էջ 230։ ISBN 978-1-118-56920-7 
  3. The Italian Wine Guide: The Definitive Guide to Touring, Sourcing and Tasting։ Touring Editore։ նոյեմբերի 1, 2004։ էջ 327։ ISBN 978-88-365-3085-4 
  4. Domenico Roy Palmer (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջեր 293–։ ISBN 978-0-313-30733-1 
  5. Sicilia (Italian)։ Touring Editore։ 1989։ էջ 262։ ISBN 978-88-365-0350-6 
  6. GŠrtner Otto (2013)։ Sizilien (German)։ Baedeker։ էջ 173։ ISBN 978-3-8297-1456-3 
  7. Valdes Giuliano (մայիսի 1, 2000)։ Sicilia. Ediz. Inglese։ Casa Editrice Bonechi։ էջ 57։ ISBN 978-88-7009-826-6 
  8. Talbert R J A (փետրվարի 15, 2007)։ Timoleon and the Revival of Greek Sicily: 344-317 B.C.։ Cambridge University Press։ էջ 72։ ISBN 978-0-521-03413-5 
  9. 9,0 9,1 Leone (October 2013)։ Itatour. Accessibilità diffusa, spazi del tempo libero e territori del turismo nella punta occidentale della Sicilia: Accessibilità diffusa, spazi del tempo libero e territori del turismo nella punta occidentale della Sicilia (Italian)։ FrancoAngeli։ էջ 63։ ISBN 978-88-204-4811-0 

Արտաքին հղումներ խմբագրել